Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Դատարանում պետտուրքի վճարումը կհետաձգվի որոշակի հայցերով դիմած քաղաքացիների համար

Իրավական

Իրենց հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով դատարան դիմած քաղաքացիների համար պետական տուրքի վճարումը կհետաձգվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: 

«Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննական մարմինը՝ դատախազը կամ դատարանը, հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նախագծով հիմնարար իրավունքների շրջանակը կանխորոշվել է՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն իրավունքների շրջանակը, որոնց պետության համար խախտման դեպքում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցում: Դրանք են կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու իրավունքը, անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքը և այլն:

«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պետության կողմից պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով կառուցակարգ սահմանել՝ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանների մատչելիության իրավունքի լիարժեք իրացման համար: Այսպիսով լրացուցիչ երաշխիք ենք նախատեսում՝ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության»,-նշեց փոխնախարարը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ