Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

Հայտնի է, թե երբ Պորտուգալիայի հավաքականը կժամանի Հայաստան և որտեղ է գիշերելու

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստան այցելելուն՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Այս մասին գրում է sportaran.com-ը:

Պորտուգալական պատվիրակության ժամանումը Երևան նախատեսված է սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 23:30-ին։

Պորտուգալիայի հավաքականի խաղացողներն ու մարզչական անձնակազմը կտեղավորվեն «Seven Visions Dvin» հյուրանոցում, որտեղ նաև կստեղծվի աշխատանքային տարածք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 12։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ: 

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կուեննա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 18։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը տեղի կունենա ժամը՝ 13։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ:

Հայաստանի ազգային հավաքականի մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կունենա ժամը՝ 19։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ