Մեծ Բրիտանիայում հայտնել են, որ երկրի բանակը շարունակում է կրճատվել
ՄիջազգայինԲրիտանական The Times թերթը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության տվյալներին, հաղորդում է, որ բրիտանական զինված ուժերի թիվը շարունակում է նվազել՝ չնայած զորակոչի թվի աճին։
Գերատեսչության տվյալներով՝ տարվա ընթացքում ծառայությանը միացել է 13 520 նորակոչիկ, մինչդեռ բանակը լքել է 14 020 մարդ։
Չնայած դրան՝ բանակ ընդունվելու դիմումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 43,2%-ով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝