Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով

Տնտեսություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․8%։

 

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5.1%-ով։

 

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5․5%-ով։

 

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 2%-ով։

 

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.8%-ով։

 

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0․6%-ով։

 

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։

 

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4․6%-ով։

 

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.1%-ով։

 

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1․2%-ով։

 

Կրթության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 7.8%-ով։

 

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1.8%-ով։

 

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.4%-ով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ