Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ Զապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակման Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

2025թ. օգոստոսին ՀՀ-ում գրանցել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ

Տնտեսություն

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ 5-ում արձանագրվել է 0.1-1.1% գնաճ: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1%-ով:

 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում բրնձի գինն աճել է 0.7%-ով, հաճարինը՝ 1.5%-ով, լոբունը՝ 2.1%-ով, հացինը՝ 5.1%-ով, ոլոռինը՝ 7.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3%, 0.6%, 0.5% և 0.8%-ով: Թռչնամսի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.5%-ով, տավարի և խոզի մսերինը՝ 2.5% և 10.3%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.8%, 0.5% և 2.7%-ով:

 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մածունի գինն աճել է 0.2%-ով, պանրինը՝ 1.6%-ով, հրուշակեղենինը՝ 2.2%-ով, կարագինը՝ 12.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3%, 0.7% և 1.3%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 16.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.2%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 9.7%-ով, սուրճինը՝ 13.5%-ով, կակաոյինը՝ 22.5%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.6% և 2.5%-ով:

 

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում աճել են 4.2% և 8.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ձվի գինը նվազել է 5.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ: Հնդկացորենի և բլղուրի գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ նվազել են 2.7% և 3.0%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% և 1.5% գնաճ: Միաժամանակ, թեյի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.9%-ով, գառան մսինը՝ 3.8%-ով, ալյուրի 7.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7% և 0.9% գնանկում: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի, մարգարինի և շոկոլադի՝ 1.7%, 1.8% և 9.4% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 0.5% և 0.6% գնանկում:

 

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 22.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.3% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 5.8% գնանկում:

 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 11.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված