Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

Մենք մեր ծրագիրն ունենք, կաշխատի թե ոչ` ցույց կտա ժամանակը. Մելիքյանը` Պորտուգալիայի դեմ խաղի մասին

Սպորտ

 

ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Գործ ունենք լուրջ մրցակցի հետ: Այս հավաքականը Եվրոպայում լավագույններից է, բայց մենք մեր ծրագիրն ունենք, նրանք էլ թույլ կողմեր ունեն, չնայած դրանք քիչ են: Միշտ լավ եմ պատրաստվում խաղին, կաշխատեն ծրագրերս, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Չեմ կարող փակագծեր բացել, քանի որ դա արդեն անակնկալ չի լինի մրցակցի համար:

Ավելի լավ եմ սկսում ճանաչել ֆուտբոլիստներին ու հիմա կարող եմ ասել, որ այո՛, այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ գնալ, մեծ վստահություն ունեմ նրանց հանդեպ:  Իմ գլխավոր խնդիրը վաղվա հանդիպումն է, քանի որ գիտակցում եմ՝ որքան կարևոր խաղ է»,-ասել է նորանշանակ մարզիչը:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, ժամը` 20:00-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ