Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt Պուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ) Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով

Նիկոլը Չինաստանում, ինչպես ասում են, «մոր փորն է ընկել»…

Հրապարակախոսություն

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն «իր կնգա» եւ կրտսեր դստեր՝ Արփիի հետ ինչո՞ւ էր հայտնվել Չինաստանում, ի՞նչ գործ ուներ այնտեղ… Ինչո՞ւ էր Պեկինի կողմից հրավիրվել, որպես հյուր, ներկա գտնվելու ռազմամոլական Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի հաղթանակի 80-ամյակին եւ Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված ռազմական շքերթին, ինչպես նաեւ մասնակցելու այդ կապակցությամբ հանդիսավոր ընդունելությանը:

Դատելով ամենից, Պեկինը նպատակ ուներ վերջին օրերի իր միջոցառումները հնարավորինս ներկայացուցչական կազմակերպել՝ իր քաղաքական կշիռն ընդգծելու եւ, կոպիտ ասած, Արեւմուտքի եւ Ճապոնիայի աչքը կուրացնելու համար, եւ այդ առումով ինչպես Նիկոլը, այնպես էլ Ալիեւը տոնական միջոցառումներին հրավիրվել եւ այնտեղ էին ընդամենը գլխաքանակ ապահովելու համար: Ապահովեցին:

ՆԻԿՈԼԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ԵՐԱԶԱԽԱԲ ԵՂԱՆ ՇՀԿ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Չնայած Պակիստանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր ռազմական, դիվանագիտական, քաղաքական աջակցությունն Ադրբեջանին, այլ կերպ ասած, իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին, Չինաստանի Թիենծին (Տյանցզին) քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ, նրա հետ ստորագրել Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Ինչպես ասում են, նշված փաստաթղթի թանաքը դեռ չէր չորացել, երբ Պակիստանը շառաչուն ապտակ հասցրեց Նիկոլին եւ իր ոհմակին՝ արգելափակելով Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, այսինքն, ըստ էության, մերժելով կազմակերպությանը լիիրավ անդամակցության Հայաստանի հայտը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Բադալյանը, ի պատասխան Պակիստանի կողմից ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցությունն արգելափակելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները մեկնաբանելու «Armenia Today»-ի խնդրանքին, հայտարարել է, որ «այս փուլում գործընթացի մանրամասները չեն մեկնաբանվի»: Հիշենք, որ հուլիսի 16-ին Նիկոլը հաստատել էր, որ երկիրը դիմել է ՇՀԿ՝ կազմակերպությանն անդամակցելու համար:

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը հերթական անգամ վետո է դրել Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին լիիրավ անդամի իրավունքով անդամակցության վրա, արգելափակել Ադրբեջանի հայտը: Պատճառը Բաքվի եւ Պակիստանի միջեւ դաշնակցային հարաբերություններն են:

«Հնդկաստանը հերթական անգամ խոչընդոտել է Ադրբեջանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ որպես լիիրավ անդամ»,- նշված է ադրբեջանական Axar.az պարբերականի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Չինաստանի Թիենծին (Տյանցզին) քաղաքում Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ Հնդկաստանը փորձում է միջազգային կազմակերպություններում Բաքվից վրեժ լուծել Պակիստանին օգնելու համար:

«Ի պատասխան Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերված աջակցության՝ Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել Ադրբեջանից միջազգային կազմակերպություններում։ Ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ Շնորհավորում եմ Պակիստանին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»,- Ալիեւի խոսքը մեջբերել է Axar.az գործակալությունը։

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Ադրբեջանի հայտն արգելափակելու Հնդկաստանի որոշումը նախապես է կայացվել, եւ Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի վերջին գործողությունները որեւէ կերպ չեն ազդել դրա վրա. նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը «Ռիդուս» պարբերականին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ Ալիեւը Չինաստանում Պակիստանի վարչապետ Միան Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է Իսլամաբադին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Ընդ որում, փորձագետի կարծիքով, դա չէր կարող ազդել Բաքվի հայտը արգելափակելու հնդկական կողմի որոշման վրա, թեեւ Ալիեւը ինքը համարել է, որ դա ոչ այլ ինչ է, քան վրեժ հարավասիական պետությանն աջակցելու համար:

Սիլաեւի խոսքով՝ Ալիեւի անձը որեւէ կապ չունի դրա հետ, սակայն այժմ, երբ նա շնորհավորել է Պակիստանին հաղթանակի կապակցությամբ, նրա մոտ «գեղեցիկ բացատրություն» է հայտնվել, թե ինչու Հնդկաստանը չի ցանկանում Ադրբեջանին տեսնել ՇՀԿ-ում: Գիտնականը կարծում է, որ Բաքվի նկատմամբ Նյու Դելիի դիրքորոշումը 1947 թվականից շարունակվող հնդկա-պակիստանյան հակամարտության արտացոլումն է:

Վերոնշյալի կապակցությամբ ռուսական մամուլում այլ բացատրություններ էլ կան: Դրանցից մեկի համաձայն` Պակիստանն ու Հնդկաստանը ՇՀԿ-ին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հայտերը համերաշխորեն մերժել են նրանց հակառուսական կեցվածքի ու քաղաքականության պատճառով: Եթե այս բացատրությունը ճիշտ է, ապա դժվար չէ ենթադրել, թե Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ականջներին ով է շշնջացել Հայաստանի եւ Ադրբեջանի հայտերը մերժելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ահա եւ մեկ այլ բացատրություն. «Вечерняя Москва»-ն ՇՀԿ գագաթնաժողովի վերաբերյալ իր հրապարակումը եզրափակել է հետեւյալ տողերով. «Բայց տորթի վրա բալը երեւում է Պակիստանի եւ Հնդկաստանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու արգելափակմամբ։ Ըստ երեւույթին, նրանց ցույց են տվել, թե ինչով է հղի Դոնալդ Թրամփի առաջ իրենց խոնարհվելը»։

ԻՍԿ ԻՆՉՈՒ ԷՐ ՆԻԿՈԼ ՀԱՅԱԴԱՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «ԻՐ ԿՆԳԱ» ԵՎ ԿՐՏՍԵՐ ԴՍՏԵՐ՝ ԱՐՓԻԻ ՀԵՏ

Այս հարցի պատասխանն ամենից լավ հենց ինքը՝ Նիկոլը կիմանա, բայց միայն հյուրերի համար նախատեսված չինական ճոխ եւ էկզոտիկ սեղանը լիովին բավարար էր, որ Հայաստանի գերագույն գլխավոր որկրամոլը երազեր ժամ առաջ հայտնվել այդ սեղանի շուրջ եւ անհագ խժռել սեղանին եղածը: Չէ՞ որ չտես գեղցու (չշփոթել գյուղացու հետ) կողմից Հայաստանի վարչապետի պաշտոնին տիրելու նպատակներից մեկն էլ աշխարհով մեկ պտտվելը եւ տարբեր երկրներում ազգային եւ միջազգային խոհանոցների բարիքները խժռելով, իր անասնական հաճույքները բավարարելու հնարավորություն ձեռք բերելն էր: Հասավ այդ նպատակին, ապահովվեց «առաջին տեղում ստամոքսն է» նրա ձգտումը:

«Комсомольская правда»-ի տեղեկացմամբ, հանրությանը հայտնի է դարձել այն ճաշացանկը, որը ՉԺՀ-ում պատրաստել են օտարերկրյա առաջնորդների համար:

Սեպտեմբերի 3-ին Չինաստանում տեղի է ունենում հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ճապոնական ագրեսիային դիմադրության պատերազմում Չինաստանի տարած հաղթանակի եւ Երկրորդ աշխարհամարտի ավարտի 80-ամյակին: Հրապարակվել է Չինաստանում ռազմական շքերթի հյուրերի համար պատրաստված ճաշացանկը։

Ուտեստների ցանկում են օմար, սաղմոն, գառ։ Բայց դա դեռ ամենը չէ: Հոնկոնգի «Wen Wei Po» պետական թերթը հրապարակել է ճաշացանկը, որը բխում է ինչպես չինական ավանդույթից, այնպես էլ ավելի միջազգային խոհանոցից: Այն ներառում է տապակած գառան կոտլետներ, հավի ապուր` կակղամորթի մսով եւ շուշանի գնդարմատիկներով, տապակած օմար՝ ծովախեցգետնի մսով, խավիարով եւ ձվի սպիտակուցով, թափանցիկ խեցգետնի կոնսոմե՝ տարբեր սնկով եւ այլն։

Այլ ուտեստների թվում են տապակած բրինձը, սիսեռով կարկանդակը եւ մանգոյով կարկանդակը, ինչպես նաեւ երկու տեսակի կարմիր եւ սպիտակ գինի՝ երկուսն էլ Չինաստանի Հեբեյ նահանգից: Միայն այս ամենի համար Նիկոլն իրեն գլխապատառ կգցեր Չինաստան՝ չհաշված իր եղբայրներ Ալիեւի եւ Էրդողանի հետ կուլիսներում հերթական անգամ շփվելու, ինչպես նաեւ «իր կնգա» եւ դստեր հետ Չինաստնում մեր հաշվին զբոսաշրջիկի նման շրջագայելու հնարավորությունը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված