Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

Հայաստանի ազգային հավաքականում լինելն ինձ այլ հույզեր է պարգևում. Սպերցյան

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Պորտուգալիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա խաղի մասին:

«Թիմում հրաշալի մթնոլորտ է: Լավ ենք ճանաչում մարզչին, գիտենք, որ նա խաղացել է ազգային հավաքականում: Նա շատ խստապահանջ մարզիչ է և ունի իր սկզբունքները: Վերջին օրերին առավելագույն ուժերն ենք ներդրել, որպեսզի պատրաստ լինենք առաջիկա խաղին: Ֆիզիկապես և հոգեպես լավ վիճակում եմ, տա՜ Աստված, որ օգնեմ հավաքականին: Յուրաքանչյուր հրավեր հավաքականից ինձ համար մեծ պատիվ է: Այստեղ լինելն այլ հույզեր է պարգևում:

Պորտուգալիայի հավաքականը լավագույններից է աշխարհում. պետք է կարգապահություն դրսևորենք՝ հաջող ելույթ ունենալու համար»,- ասել է Սպերցյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 20:00-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ