Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Ինչ կնստի Ալիեւի վրա Պուտինի սառը ձեռքսեղմումը

Վերլուծություն

ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում մեզ հա­մար կա­րե­ւոր դրվագ­նե­րից մեկն էլ կա­րե­լի է հա­մա­րել, այն, որ թեեւ Պու­տինն ու Ա­լիե­ւը պաշ­տո­նա­կան հան­դի­պում չու­նե­ցան, բայց, այս­պես ա­սենք, ի­րար դեմ դուրս գա­լու ա­ռիթ ե­ղավ: Իսկ դա շատ ա­վե­լի բան ի ցույց դրեց, քան կա­րե­լի էր սպա­սել պաշ­տո­նա­կան հան­դի­պու­մից:

­Մի շարք փոր­ձա­գետ­ներ ման­րա­մասն ու­սում­նա­սի­րել են Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տի 80-ամ­յա­կին նվիր­ված Պե­կի­նում կա­յա­ցած հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ Ա­լի­եւի հետ Պու­տի­նի ձեռք­սեղ­մու­մը, ո­րը ֆիք­սել էին տե­սախ­ցիկ­նե­րը: Ա­լիե­ւը ու­րախ-զվարթ զրու­ցում էր Վու­չի­չի հետ, երբ դահ­լիճ մտավ Վ­լա­դի­միր Պու­տի­նը` ձեռ­քը նախ մեկ­նե­լով դռանն ա­վե­լի մոտ գտնվող Ա­լիեւին։ Փոր­ձա­գետ­ներն ու­շադ­րութ­յուն են դարձ­րել՝ «Այդ պա­հին Ա­լիե­ւը փոր­ձեց մի պահ լայն ժպի­տով դի­մա­վո­րել եւ ան­մի­ջա­պես էլ գլու­խը կա­խեց, թե­րեւս տես­նե­լով Պու­տի­նի ընդգծ­ված սա­ռը տես­քը»: Եվ այդ սառ­նութ­յունն ա­վե­լի ընդգծ­ված դար­ձավ, երբ Պու­տի­նը սկսեց ա­մե­նայն սի­րա­լի­րութ­յամբ ող­ջու­նել մյուս հա­վաք­ված­նե­րին` շատ ա­րագ շրջվե­լով Ա­լիե­ւից` ա­ռանց հե­տը բառ ան­գամ փո­խա­նա­կե­լու: Ա­լի­եւը, թե­րեւս հաս­կա­նա­լով ի­մաս­տը, միան­գա­մից մռայլ­վեց։

­Փոր­ձա­գետ­նե­րը հի­շեց­նում են, որ մինչ այդ էլ, ՇՀԿ միջո­ցա­ռում­նե­րի շրջա­նակ­նե­րում, ադր­բե­ջա­նա­կան կող­մը ակ­տիվ կա­պի մեջ է ե­ղել ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ` փոր­ձե­լով Պու­տի­նի հետ հան­դի­պում կազ­մա­կեր­պել: Սա­կայն նրանց ու­ղիղ պա­տաս­խա­նել են, որ Պու­տի­նի գնա­հատ­մամբ` Ա­լիեւն ան­ձամբ ի­րեն խա­բել է, եւ դա հենց այն­պես չի անց­նե­լու:

­Ռու­սա­կան աղբ­յու­րը գնա­հա­տում է այս­պես. «Եր­կու վայրկ­յան՝ այդ­քան տեւեց ա­ռաջ­նորդ­նե­րի ձեռք­սեղ­մու­մը։ Բա­րե­կա­մա­կան գրկա­խառ­նութ­յուն­ներ չե­ղան։ Ա­լի­եւի ձեռ­քը սեղ­մե­լուց հե­տո Պու­տի­նը շա­րու­նա­կեց իր աշ­խա­տան­քը՝ ող­ջու­նե­լով մի­ջո­ցառ­ման մյուս մաս­նա­կից­նե­րին։ Եվ Իլ­համ Հեյ­դար օղ­լուն տխուր կեր­պով ի­ջեց­րեց ձեռ­քե­րը եւ... վերջ։ Սա մեր ա­ռաջ­նոր­դի՝ Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ, մեղմ ա­սած, սա­ռեց­ման լուրջ դրսեւո­րում է»: Ա­վե­լին, մի շարք փոր­ձա­գետ­ներ գնա­հա­տել են նման սառ­նութ­յան հե­տե­ւանք­նե­րը, թե դա նաեւ ՌԴ-ում ադր­բե­ջա­նա­կան լոբ­բիստ­նե­րի, ինչ­պես նաեւ՝ ռու­սա­կան հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մար է ազ­դան­շան՝ Բաք­վի է­լի­տա­յի հետ ցան­կա­ցած ոչ պաշ­տո­նա­կան, հատ­կա­պես բա­րե­կա­մա­կան շփում­ներ «թու­նա­վոր» են, եւ այդ տրա­մա­բա­նութ­յան մեջ պետք է լի­նի նաեւ վե­րա­բեր­մուն­քը ՌԴ-ում ադր­բե­ջա­նա­կան դիաս­պո­րի հետ: Չէ, լու­ծում դեռ կա. ըստ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի, ե­թե Ա­լիե­ւը ցան­կա­նում է անց­նել դրա­կան դի­նա­մի­կա­յի, ա­պա նախ Ադր­բե­ջա­նում պահ­վող ՌԴ 13 քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ա­զատ ար­ձակ­վեն: Թե դրա տակ ինչ կա, կա­րե­լի է հաս­կա­նալ. ե­թե Ա­լիե­ւը ցան­կա­նում է շա­րու­նա­կել խո­րա­նալ հա­կա­ռու­սա­կան կուր­սով, ինչ­պես Փա­շին­յա­նի դեպ­քում է, է­լի իր ո­րո­շե­լիքն է: Միայն թե հե­տե­ւանք­ներ կլի­նեն:

Ու այդ հե­տե­ւանք­նե­րը, դա­տե­լով մի­ջո­ցա­ռում­նե­րի այն շար­քից, որն Ա­լիե­ւը տե­սավ Չի­նաս­տա­նում՝ սկսած ՇՀԿ-ից, վեր­ջաց­րած Պե­կի­նում ռազ­մա­կան շքեր­թով, ի­րոք կա­րող են շատ լուրջ լի­նել: Ռազ­մա­կան շքեր­թը, ինչ խոսք, իր տեխ­նի­կա­կան հան­գեց­վա­ծութ­յամբ ար­դեն իսկ ակ­նարկ էր ա­րեւմտ­յան բլո­կին, որ նա­խա­գահ Սիի հիմ­նա­կան թե­զը՝ միաբ­եւեռ աշ­խար­հը ա­նար­դար լի­նե­լու եւ այն փո­խե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին մեր­կա­պա­րա­նոց չէ: Ա­ռա­վել եւս, երբ այն հա­մեմ­վեց մեկ ու­շագ­րավ դե­տա­լով: Ի­հար­կե, ցու­ցադ­րա­կան մե­սիջ էր, որ Պու­տի­նը Պեկի­նում Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տի 80-ամ­յա­կի շքեր­թից ա­ռաջ ամ­բիոն բարձ­րա­ցավ նա­խա­գահ Սիի կող­քին՝ աջ կող­մում, որն ա­մե­նա­պատ­վա­վոր եւ հարգ­ված հյու­րի տեղն է: Իսկ ձախ կող­մում` երկ­րորդ ա­մե­նա­պատ­վա­վոր տե­ղը քայ­լում էր Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի ա­ռաջ­նոր­դը՝       ըն­կեր Կի­մը: Ա­ռա­ջին եռ­յա­կում տեղ գտած լի­դեր­նե­րը, ինչ­պես այս պատ­կե­րը գնա­հա­տել է ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­նե­րից մե­կը, տի­րա­պե­տում են ոչ պա­կաս, ե­թե ոչ ա­վե­լի մեծ ռազ­մա­կան պո­տենց­իա­լի, քան ողջ ՆԱՏՕ-ն: Ընդ ո­րում, բա­ռա­ցիո­րեն բո­լոր ռազ­մա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով` «Ստ­րա­տե­գիա­կան, տեխ­նո­լո­գիա­կան զի­նա­տե­սակ­նե­րից, նա­վա­տոր­մից եւ ա­վիա­ցիա­յից սկսած, մին­չեւ զոր­քի թվա­կազմ, պատ­րաստ­վա­ծութ­յան մա­կար­դակ, մար­տա­կան փոր­ձա­ռութ­յուն, մո­տի­վա­ցիա, մո­բի­լի­զա­ցիոն պո­տենց­իալ եւ այդ­պես շա­րու­նակ: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ի տար­բե­րութ­յուն ՆԱՏՕ-ի, որ­տեղ ա­մեն մի հարց կա­րող է քննարկ­վել ա­միս­նե­րով` բազ­մա­թիվ «հա­վա­սար» ան­դամ-պե­տութ­յու­նն­երի պատ­ճա­ռով, ո­րոնց շա­հե­րը հա­ճախ ուղ­ղա­կիո­րեն ի­րար հա­կա­սում են, այս եռ­յա­կի դեպ­քում ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի ա­րագ, մո­բիլ ձե­ւով է կա­տար­վում` ե­րեք լի­դեր­նե­րի ո­րո­շու­մով: Ու ստա­նում ենք ա­րեւմտ­յան «հե­գե­մոն» աշ­խար­հի հա­մար չա­փա­զանց տխուր պատ­կեր»,- գրում է փոր­ձա­գե­տը:

Ի­հար­կե, պետք է ա­վե­լաց­նել մյուս ու­ժե­րին, ո­րոնք ա­ռա­ջին եռ­յա­կում չկա­յին, բայց շատ հեռ­վում էլ չէին՝ Ի­րան, Բե­լա­ռուս եւ այդ­պես շա­րու­նակ: Այս­տեղ կա­րող էր լի­նել նաեւ Հնդ­կաս­տա­նը, բայց փաս­տը, որ Մո­դին նոր-նոր է սկսել Պե­կի­նի հետ հաշ­տեց­ման գոր­ծըն­թա­ցը, ի­հար­կե, «մի քիչ շատ» էր դարձ­նում նրա մաս­նակ­ցութ­յունը ոչ ռազ­մա­կան շքեր­թին: Վեր­ջա­պես այն, որ չի­նա­կան շքերթն ա­ռաջ­նոր­դում էր ԽՍՀՄ-ի դրո­շը, հա­զիվ թե ըն­դա­մե­նը խորհր­դան­շա­կան ժեստ էր, այլ շատ լուրջ ազ­դակ ան­ձամբ Թ­րամ­փին, ով փոր­ձում է Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տում հաղ­թա­նա­կը վե­րագ­րել ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ից ար­ձա­գան­քը չու­շա­ցավ. Պեն­տա­գո­նի ղե­կա­վար Փիթ Հեգ­սե­թի խոս­քով՝ «Նա­խորդ վար­չա­կազ­մի թու­լութ­յու­նը Մոսկ­վա­յին եւ Պե­կի­նին ա­վե­լի մո­տեց­րեց», եւ սա «սար­սա­փե­լի ի­րա­դար­ձութ­յուն» է, ո­րի հա­մար Վա­շինգ­տոնն այժմ ստիպ­ված է վճա­րել։ Նաեւ. «Նա­խա­գահ Թ­րամ­փը մեզ՝ Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում, հրա­հան­գել է պատ­րաստ լի­նել մեր զին­ված ու­ժե­րի պատ­մա­կան վե­րա­կանգն­մա­նը, վե­րա­կանգ­նել մեր ռազ­մա­կան ո­գին եւ վե­րա­կանգ­նել զսպման ու­ժը: Ոչ թե այն պատ­ճա­ռով, որ մենք հա­կա­մար­տութ­յուն ենք փնտրում։ Մենք դա չենք փնտրում, եւ մենք դա հստա­կո­րեն հայ­տա­րա­րել ենք՝ Չի­նաս­տա­նին, Ռու­սաս­տա­նին եւ­ այ­լոց»: Ե­թե ԱՄՆ-ն «հա­կա­մար­տութ­յուն չի փնտրում», ու­րեմն պետք է նստի բա­նակ­ցե­լու: Բայց ե­թե «զին­ված ու­ժե­րի պատ­մա­կան վե­րա­կանգ­նում» են ա­նում, ա­պա դա շատ ժա­մա­նակ եւ մի­ջոց­ներ կպա­հան­ջի: Իսկ ե­թե փոր­ձեն Եվ­րո­պա­յին էլ պատ­րաս­տել, դա ար­դեն եր­կար տա­րի­նե­րի թե­մա է: Մինչ­դեռ Չի­նաս­տա­նը ցույց տվեց, որ ար­դեն այս պա­հին է պատ­րաստ, իսկ ռու­սա­կան բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը մո­տե­նում է լա­վա­գույն ժա­մա­նակ­նե­րի մա­կար­դա­կին: Ըն­կեր Կի­մի մա­սին խո­սելն էլ պետք չէ՝ նա միշտ է պատ­րաստ: Պատ­րաս­տութ­յան փու­լում է նաեւ Ի­րա­նը եւ այլն:

 Չէ, նման է, որ բա­նակ­ցե­լը միակ տար­բե­րակն է:

Եվ վե­րա­դառ­նա­լով Ա­լիե­ւին. իսկ ի՞նչ է նա մտա­ծում ա­նել այս ի­րա­վի­ճա­կում…

Еես նաեւ https://t.me/iravunk/57352 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված