ՀՀ-ում գրանցված 953 965 ավտոմեքենայից ավելի քան 344 հազարը գտնվում է Երևանում
ՏնտեսությունԸնթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 953 հազար 965 տրանսպորտային միջոց, որից 343 հազար 220-ը՝ Երևանում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նա հայտնեց նաև, որ 2024թ․-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաների թիվը կազմել է 909 հազար 326, որից 331 հազար 314-ը՝ Երևանում։
«Վերջին մեկ տարում տրանսպորտային միջոցների քանակը ՀՀ-ում աճել է 44 հազար 639-ով, իսկ Երևանում 11 հազար 906-ով։ Նշված ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ դրանք դարձել են երթևեկության մասնակիցներ»,-նշեց Վ․ Հարությունյանը։