Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

Սպերցյանը արժանի է ավագի թևկապին ազգային հավաքականում. Հարոյան

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը նշել է, թե իրենից հետո ով է արժանի կրել Հայաստանի հավաքականի ավագի թևկապը։

«Կարծում եմ՝ ավագի թևկապին արժանի է Էդուարդ Սպերցյանը։ Անկեղծ ասած, տղաների հետ այս մասին չեմ խոսել։ Բայց  Էդիկը անկասկած արժանի է ավագի թևկապին ազգային հավաքականում։ Սպերցյանը արժանի է ավելիին, նա պետք է լքի ՌՊԼ-ն, խաղա Եվրոպայի առաջատար առաջնություններից որևէ մեկում և նոր էջ բացի իր կարիերայում։

Ես վաղուց եմ ճանաչում Էդուարդին և վստահում եմ նրան։ Եթե նա նման որոշում է կայացրել՝ մնալ «Կրասնոդարում», ապա դա ճիշտ որոշում է։ Եթե հիմա չկարողացավ մեկնել Եվրոպա, դա մեծ խնդիր չէ։ Նա մեծ պրոֆեսիոնալ է, և վստահ եմ՝ նա դեռ կկարողանա գնալ և խաղալ Եվրոպայում։ Ես հաստատ գիտեմ, որ նա մեծ աստղ կդառնա»,– ասել է Հարոյանը Чемпионат-ի հետ զրույցում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ