Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

Տղե՛րք, եթե երեք բան ունենաք, մնացածը ես Ձեզ կտամ․ Բացառիկ զրույց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ

Սպորտ

Ֆուտբոլի լեգենդ Սերգեյ Բանդարենկոն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով մերօրյա ֆուտբոլի հեռանկարներին հույս է հայտնել   «Հայկական ֆուտբոլը շեշտակի զարգացում կապրի պայմանավորված մարզչի՝ Եղիշե Մելիքյանի ներգրավմամբ, հիմա ֆուտբոլիստները կարծես ճիշտ մարզչի ձեռքերում են, իսկ դա շատ կարեւոր, առանցքային դեր ունի ֆուտբոլիստի համար»։

Լեգենդի գնահատականի եւ հայկական թիմի զարգացման հեռանկարների մասին «Իրավունքը» բացառիկ զրույց է վարել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, ով նախ նկատեց․

-Նախ մեծ պատիվ է ինձ համար ֆուտբոլի լեգենդ Սերգեյ Բանդարենկոյից լսել իմ մասին նման գնահատական, մենք ենք միշտ իրենցով հպարտացել։ Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, առաջին հերթին պետք բոլորիս մոտ լինի հավատք, նվիրվածություն եւ աշխատանք՝ ամենօրյա աշխատանք։ Կարծում եմ այս երեքի միասնությունը միայն կբերի ցանկալի արդյունքի։ Մեզ աշխատանքն է պակասում, մենք՝ հայերս առհասարակ սիրում ենք խոսել, բայց խոսելուն զուգահեռ նաեւ աշխատել է պետք, որպեսզի կարողանանք մեկս մյուսին օգնել։

-Ունե՞ք նշանաբան, որով առաջնորդվում եք հայկական ֆուտբոլային թիմը մարզելու օրվանից սկսած։

-Այ՛ո, հենց առաջին օրը հանդերձարանում ես ասել եմ․ տղե՛րք, եթե երեք բան կարողանաք ունենաք, մնացածը ես Ձեզ կտամ՝ հավատք, նվիրվածություն, պայքար, մնացած տակտիկական մարտավարություններով ես Ձեզ կզինեմ։ Երեկ տեսա, բայց այդ ամեն ինչը պետք է ստաբիլ լինի։

-Հավատո՞ւմ եք, որ մի օր կրկին հայկական ֆուտբոլը  «Արարատ 73»-ի նման կհասնի իր փառքի գագաթնակետին։

- «Արարատ 73»-ի փառքին հասնելը, ոչ ուզում եմ ասել անիրատեսական է, ոչ էլ ուզում եմ ասել՝ ռեալ է, բայց մենք էլ մեր չափով կաշխատենք, ամեն դեպքում հավաքտն ինքնին մեծ ուժ է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ