Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Ռուսաստանում Ադրբեջանը կամաց-կամաց «օծվում» է թշնամու կերպարով

Վերլուծություն

Հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­թա­կում տի­րող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին (Տես նաեւ https://iravunk.com/?p=322446&l=am) մեկ բան է մնում հաս­տատ՝ շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն վատ­թա­րա­նալ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Մի պահ շրջա­դար­ձի շանս ե­ղավ, կող­մերն ան­գամ միջ­կա­ռա­վա­րա­կան հան­դի­պում անց­կաց­րին: Բայց այն պատ­կե­րը, որն ար­ձա­նագր­վեց Պե­կի­նում՝ Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի պա­տա­հա­կան հան­դիպ­մա­նը, ե­կավ հու­շե­լու, որ ոչ մի լու­ծում էլ, գո­նե այս պա­հին, տե­սա­նե­լի չէ:

Ի­րո­ղութ­յունն այն է, որ հ­րա­պա­րա­կա­յին դաշ­տում Ա­լիե­ւը հա­սավ այն­պի­սի ծանր տո­նայ­նութ­յան, ա­սենք՝ ռու­սա­կան օ­կու­պա­ցիա եւ այլն, ո­րը դա Մոսկ­վան հա­զիվ թե «կուլ տա»: Եվ դա կա­րե­լի է հաս­կա­նալ. Պարս­կաս­տա­նից գրա­վել է այդ տա­րածք­նե­րը, երկ­կողմ պայ­մա­նագ­րով դա նե­րառ­վել է Ռու­սաս­տա­նի կազմ, հե­տո թույլ է տվել, որ Ադր­բե­ջան ստեղծ­վի, ու հի­մա Ա­լիե­ւը դա գնա­հա­տում է օ­կու­պա­ցիա: Սա ըն­դա­մե­նը մե­ղադ­րանք չէ, սա պատ­մութ­յու­նը նեն­գա­փո­խե­լու փորձ է, եւ Ռու­սաս­տա­նը նման փոր­ձե­րին ար­ձա­գան­քում է ծայ­րա­հեղ նյար­դայ­նո­րեն:

Ա­մեն դեպ­քում, այն զար­գա­ցում­նե­րը, որ Ադր­բե­ջա­նի հան­դեպ շա­րու­նակ­վում են Ռու­սաս­տա­նում, գա­լիս է հու­շե­լու, որ այս խմո­րը դեռ շատ ջուր է վերց­նե­լու: Վեր­ջին օ­րի­նակ­նե­րը. ինչ-որ ադր­բե­ջան­ցու բռնե­ցին Ղ­րի­մում՝ մե­ղադ­րե­լով ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­ներ նա­խա­պատ­րաս­տե­լու մեջ: Շատ մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ Ի­վա­նո­վո­յի մար­զում, որ­տեղ ա­զե­րի­նե­րի ղե­կա­վար Մա­մե­դով Ա­սիֆ Ա­բիլ­ֆատ Օղ­լին փոր­ձում էր պատ­գա­մա­վո­ր դառ­նալ «Ե­դի­նա­յա Ռոս­սիա» կու­սակ­ցութ­յան ցու­ցա­կով: Առա­ջա­ցած աղ­մու­կից հե­տո նա ոչ միայն ստիպ­ված էր հրա­ժա­րա­կան տալ, այլ նաեւ հի­մա ար­դեն աղ­մուկն ուղղ­վել է այն ուղ­ղութ­յամբ, թե ով­քեր են սույն ա­զե­րիի հո­վա­նա­վոր­նե­րը, ո­րոնք նրան հան­գիստ նե­րա­ռում են իշ­խող ու­ժի ընտ­րա­ցու­ցակ: «Բո­լորն են հաս­կա­նում, որ ա­ռանց կու­սակ­ցա­կան տե­ղի ղե­կա­վա­րութ­յան «դաբ­րո­յի», նա ցու­ցակ­նե­րում չէր հայտն­վի: Եվ այն բա­նից հե­տո, երբ բա­ցա­հայտ­վեց Մա­մե­դո­վի ա­ռա­ջադր­ման փաս­տը, նաեւ այն հարցն ի հայտ ե­կավ, թե կոնկ­րետ այդ ո՞ր մի չի­նով­նիկն է այդ­պես հո­վա­նա­վո­րում ադր­բե­ջա­նա­կան դիաս­պո­րի ղե­կա­վա­րին, երբ այլ նման ղե­կա­վար­ներ բան­տում են հայտն­վում կամ ար­տաքս­վում Ռու­սաս­տա­նից: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, հա­նուն ին­չի՞ է նման հո­վա­նա­վո­րութ­յու­նը…»,- գրում է ռու­սա­կան ռե­սուր­սը:

Իսկ ա­հա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան ռե­սուր­սը միայն նշված եր­կու օ­րի­նակ­նե­րից ել­նե­լով, նման կե­տի է հար­վա­ծում. «Մոսկ­վա­յի եւ Բաք­վի միջեւ հա­կա­մար­տութ­յան հա­մա­տեքս­տում իշ­խա­նութ­յան հետ ա­մուր ար­տա­քին կա­պեր ու­նե­ցող սփյուռ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­ճը սրում է քա­ղա­քա­կան զտման մե­խա­նիզմ­նե­րի հա­մա­կար­գա­յին խո­ցե­լիութ­յան հար­ցը: Ի­վա­նո­վո­յի մար­զի ադր­բե­ջա­նա­կան սփյուռ­քի ղե­կա­վար եւ­ ազ­դե­ցիկ առեւտ­րա­յին խմբի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­սիֆ Մա­մե­դո­վի թեկ­նա­ծութ­յու­նը նե­րառ­ված է քա­ղա­քա­յին դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար «Ե­դի­նա­յա Ռոս­սիա­յի» ցու­ցա­կի ան­ցո­ղիկ մա­սում: Մա­մե­դո­վը, ո­րը ցու­ցա­կում փո­խա­րի­նում է իր զար­միկ Ռուս­լա­նին՝ գոր­ծող պատ­գա­մա­վո­րին, կլա­նա­յին կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ է, ո­րը վե­րահս­կում է քա­ղա­քա­յին առեւտ­րի եւ­ առեւտ­րա­յին ան­շարժ գույ­քի զգա­լի ծա­վա­լը։ Ներ­կա­յիս պայ­ման­նե­րում այս դեպ­քը դառ­նում է կրի­տի­կա­կան: Ռու­սաս­տա­նի պե­տա­կան ​​մար­մին­նե­րում ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան լոբ­բիի ա­ջակ­ցութ­յու­նը հատ­կա­պես կար­ճա­տես է դառ­նում անվ­տան­գութ­յան սպառ­նա­լի­քի նշան­ներ ու­նե­ցող մի­ջա­դե­պե­րի թվի ա­ճի ֆո­նին: Վեր­ջերս Ս­տավ­րո­պո­լում ձեր­բա­կալ­վել է Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի, ո­րը նախ­կի­նում ծա­ռա­յել է Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի հա­տուկ նշա­նա­կութ­յան ու­ժե­րում եւ ուկ­րաի­նա­ցի կու­րա­տոր­նե­րի հանձ­նա­րա­րութ­յամբ նա­խա­պատ­րաս­տում էր մի շարք ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­ներ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան տա­րած­քում: Հե­տաքն­նութ­յան տվյալ­նե­րով՝ նա­խա­տես­ված հար­ձա­կում­նե­րի օբ­յեկտ­ներն էին ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի շեն­քե­րը: Այս փաս­տե­րը, ինչ­պես նաեւ Ռու­սաս­տա­նի տա­րած­քում Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րում ներգ­րա­վե­լու ընդ­հա­նուր միտ­ման հետ մեկ­տեղ, պա­հան­ջում են ա­վե­լի մտած­ված մո­տե­ցում… Հա­մա­կար­գա­յին սխա­լը կա­յա­նում է ոչ թե թեկ­նա­ծու­նե­րի էթ­նիկ ծագ­ման մեջ, այլ քա­ղա­քա­կան պատ­կա­նե­լութ­յու­նը, ար­տա­քին կա­պե­րը եւ հ­նա­րա­վոր ռիս­կե­րը գնա­հա­տող հա­մար­ժեք ֆիլտ­րե­րի բա­ցա­կա­յութ­յան մեջ… Այն պայ­ման­նե­րում, երբ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը տա­րա­ծում են Ռու­սաս­տա­նի մա­սին բա­ցա­սա­կան պատ­մութ­յուն­ներ, իսկ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը ակ­տի­վո­րեն հե­ռա­նում է նախ­կի­նում հայ­տա­րար­ված ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նից՝ թեք­վե­լով դե­պի Արեւ­մուտք, Բաք­վին հա­վա­տա­րիմ խմբե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցութ­յան նկատ­մամբ ի­ներ­ցիոն մո­տե­ցու­մը Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում պահ­պա­նե­լը դառ­նում է ոչ միայն ան­տե­ղի, այլեւ վտան­գա­վոր։ Ա­վե­լին, սփյուռ­քի շուրջ ձեւա­վոր­վող ներ­քին սո­ցիա­լա­կան եւ­ առեւտ­րա­յին կոն­ֆի­գու­րա­ցիա­նե­րը հա­ճախ վե­րած­վում են զու­գա­հեռ իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի, ո­րոնք ին­տեգր­ված չեն Ռու­սաս­տա­նի ի­րա­վա­կան եւ քա­ղա­քա­կան տա­րած­քում, բայց միեւ­նույն ժա­մա­նակ ու­նեն ազ­դե­ցութ­յան զգա­լի ռե­սուրս­ներ։ Պե­տութ­յու­նը չի կա­րող ան­տե­սել սփյուռ­քի ցան­ցե­րի մի­ջո­ցով օ­տա­րերկր­յա պե­տութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յան հետ կապ­ված հնա­րա­վոր ռիս­կե­րը…»:

Եվ այս­պես շա­րու­նակ: Այս ընդ­հան­րա­կան ֆո­նը մեկ բան է նշա­նա­կում՝ նման ընդ­հա­նուր քա­րոզ­չութ­յունն Ադր­բե­ջա­նին ռու­սա­կան հան­րութ­յան հա­մար «օ­ծում» է թշնա­մու կեր­պա­րով: Ե­թե այս դի­նա­մի­կան շա­րու­նակ­վի, ա­պա հե­ռու չէ օ­րը, երբ ռու­սաս­տա­նաբ­նակ ա­մեն մի ա­զե­րի կըն­կալ­վի որ­պես սո­վո­րա­կան «շպիոն», ով Ռու­սաս­տա­նում է ինչ-որ բան պայ­թեց­նե­լու, մե­կին մոր­թե­լու, մի վնաս տա­լու նպա­տա­կով: Կա­րե­լի է կռա­հել, թե դրա ռեակ­ցիան որն է լի­նե­լու: Ընդ ո­րում, ան­գամ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում նման քա­րոզ­չութ­յո­ւն, գնա­հա­տում ուկ­րաի­նա­ցի­նե­րի հա­մար չկան. դրանք եղ­բայր­ներ են, մե­ղա­վո­րը Ուկ­րաի­նա­յի ղե­կա­վա­րութ­յունն է, «բան­դե­րա­կան նեո­նա­ցիստ­նե­րը» եւ դրսի տե­րե­րը: Իսկ ադր­բե­ջա­ն­ցի­նե­րի հան­դեպ քա­րոզ­չութ­յու­նը գնա­լով միայն խո­րա­նում է:

 Իսկ դա կա­րող է միայն ա­ռա­ջին քայ­լը լի­նել: Այն, որ «ռու­սա­կան օ­կու­պա­ցիա­յի» մա­սին Ա­լիե­ւի խոս­քե­րից հե­տո շատ փոր­ձա­գետ­ներ սկսե­ցին ման­րա­մաս­նել հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թի պատ­մութ­յու­նը՝ հաս­նե­լով ընդ­հուպ՝ Ար­ցա­խին եւ հա­տուկ ընդգ­ծե­լով, թե ինչ­պես Ա­լիե­ւը դրան տեր դար­ձավ, նաեւ, որ նման պատ­մա­կան ա­նար­դա­րութ­յու­նը պետք է շտկել, իր հեր­թին է շատ բա­նի մա­սին ակ­նար­կում:

Ա­լիե­ւը սուր խնդիր­ներ ու­նի նաեւ Հնդ­կաս­տա­նի հետ, ինչ­պես ցույց տվեց ՇՀԿ-ի վե­տոն: Նույն ՇՀԿ-ի գա­գա­թաժո­ղո­վում, ինչ­պես տա­րած­վեց տե­սան­յու­թը, չի­նա­ցի­նե­րը խու­զար­կել են ադր­բե­ջա­նի պատ­վի­րա­կութ­յա­նը, ան­գամ՝ Բայ­րա­մո­վին: Այն է՝ այս ուղ­ղութ­յամբ եւս վի­ճա­կը լուրջ է:

Իսկ Ադր­բե­ջա­նում այս ըն­թաց­քում ի­րոք չա­փից դուրս են ո­գե­ւոր­վել, ան­գամ խորհր­դա­րա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մա­կար­դա­կով խո­սում են ոչ թե նույ­նիսկ «Զան­գե­զու­րի մի­ջանցք», այլ՝ «Ա­լիե­ւի մի­ջանցք» տեր­մինն օգ­տա­գոր­ծե­լու մա­սին, թե Թ­րամ­փը մեզ կօգ­նի: Ու լավ է, որ այդ­պես ո­գե­ւոր­վել են, ինչ­քան էլ որ Հա­յաս­տա­նում դեռ Նի­կոլ կա, մեկ է, այս ա­մե­նը դեռ կտա­նի հե­տաքր­քիր շրջա­դար­ձե­րի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված