Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ

Տնտեսություն

Հայաստանյան UBPay համակարգը համագործակցություն է սկսել կանադական Uremit ընկերության հետ, որը մասնագիտացած է միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ: Համագործակցության շրջանակում հաճախորդները հնարավորություն են ստանում դրամական փոխանցումներ ուղարկել Հայաստանից ԱՄՆ, Կանադա, Վիետնամ, Ֆիլիպիններ, ԱՄԷ, Եգիպտոս, Թաիլանդ, Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, SEPA-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրներ, և հակառակ ուղղությամբ:

Հայաստանից փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հասցեատերերը կարող են գումարը ստանալ նշված երկրների ազգային արժույթով՝ բանկային հաշվեհամարին, քարտին կամ կանխիկ եղանակով: Uremit ցանցն ունի 150 000 վճարման կետ: Միջնորդավճարը կազմում է՝ սկսած 1%:

Մուտքը նոր շուկաներ UBPay-ի համար կարևոր փուլ է նշանավորում: Գործընկերությունն URemit-ի հետ ընդլայնում է դրամական փոխանցումների աշխարհագրությունը և թույլ է տալիս UBPay-ին հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ և փոխարժեքներ: Ներկա պահին UBPay-ին բաժին է ընկնում շուկայի ավելի քան 30%-ը:

ՀՀ ԿԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025թ.-ի առաջին կիսամյակում արագ դրամական փոխանցումների համակարգերով Հայաստան և երկրից դուրս կատարված ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 6.7%-ով՝ 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցումների միջին ամսական աճը 2025թ.-ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է շուրջ 8.2%։

«Մենք հասկանում ենք, թե շատ ընտանիքների համար որքան կարևոր են արագ և հուսալի դրամական փոխանցումները: Դրանք  անհրաժեշտ են ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով՝ օգնելով հոգալ ամենօրյա, բժշկական և կրթական ծախսերը: Uremit-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է մեր ծառայությունների մատչելիության և հարմարավետության բարձրացման համար: Մենք ուրախ ենք տեխնոլոգիապես զարգացած և դինամիկ աճող ընկերության հետ համագործակցության առթիվ, որի շնորհիվ մենք մեր հաճախորդների համար բացում ենք ավելի լայն հնարավորություններ՝ արագ և անվտանգ դրամական փոխանցումներ կատարելու համար»,- նշեց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:

UBPay-ը տեխնոլոգիական հարթակ է, որն ապահովում է հուսալի դրամական փոխանցումներ: Այն առաջարկում է ժամանակակից ֆինտեխ լուծումներ, որն օգնում է բանկերին և վճարահաշվարկային ընկերություններին հեշտությամբ ինտեգրել դրամական փոխանցումների ծառայությունները:

ՀՀ Կենտրոնական բանկը 2025թ. հուլիսի 29-ին UBPay-ին և URemit-ին համագործակցության թույլտվություն է տվել:

Uremit-ը՝ որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն 2006թ.-ից գրանցված է Կանադայի ֆինանսական գործարքների և հաշվետվությունների վերլուծության կենտրոնում (FINTRAC)՝ MSB կանոնների համաձայն։

UBPay-ը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 32Ա որոշման համաձայն։ Համակարգի օպերատորն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ