Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

Կոնստանտին Զատուլին. Փոքրիկ աղյուսը՝ Արցախի տեսքով, հանեցին ողջ Հարավային Կովկասի կառույցից և ամեն ինչ փլվեց

Միջազգային

«Մենք դադարեցինք Բաքվին այնքան պետք լինել, ինչքան պետք էինք մինչ Ղարաբաղյան հակամարտության լուծումը:»

Այդ մասին «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Այժմ մեր հարաբերությունները հերթական անգամ սրվել են՝ Եկատերինբուրգի իրադարձությունների պատճառով։ Բայց դա ընդամենը առիթ է, իսկ առիթ կարող է լինել ցանկացած բան։ Ադրբեջանի այս կուրսն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ այսօր Բաքուն Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների անհրաժեշտություն չունի; Բայց հատուկ հարաբերությունների անհրաժեշտություն կա Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։

Այո, վատ չէ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերից շահ կորզել:  Բայց ներկա փուլում Ադրբեջանի մյուս նպատակների համեմատ սա երկրորդական է: Եվ ուրեմն հիմա պետք է առիթ գտնել՝ բացատրելու, թե ինչու Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայն չէ, ինչու է Ալիևը Զելենսկու հետ գրկախառնվում, և ամենուր իր աջակցությունը հայտնում Ուկրաինային։

Մեզ մոտ նախընտրում են դա չնկատել։ Ահա՝ մինչ մենք խոսում ենք, վերջին խորհրդակցություններ են գնում այն մասին, թե ինչպես են Փաշինյանի Հայաստանը և Ալիևի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու և անպայման՝ արևմտյան հարթակում։ Դե լավ կլինի, դա անել 

ԱՄՆ-ում, որ Թրամփը դարձյալ  խաղաղարար դառնա ու վերջապես Նոբելյան մրցանակ ստանա։

Սուբյեկտիվ պատճառները՝ հենց Իլհամ Ալիևի անձի մեջ են։ Երբ դեռ հոր թագաժառանգն էր, իրեն պահում էր ինչպես հարկն է՝ երեսառած երեխայի պես։ Այժմ ոչ միայն նախագահ, ժառանգորդ և իրավահաջորդ է։ Նա հաղթող է, էյֆորիայից փքվել է։ Եվ, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում  շատ ավելի հեռու է գնում, քան նրան արժեր դա անել։ Ալիևը կարող էր շարունակել իր գործերն անել, ապավինելով մեր ղեկավարությունում և ԶԼՄ-ներում ունեցած իր ընկերներին, բայց  Մոսկվայի հետ հարաբերությունները չսրեր։ Նրա պահվածքը զարմացնում է որոշ ռուսական ղեկավարների, ում հետ ես շփվում եմ. նրանք ոչ մի կերպ չեն հասկանում՝ ինչու է Ադրբեջանն իրեն այդպես հանդուգն պահում։

Պետք չէ զարմանալ։ Եվրոպական կոստյումով, սակայն բոլոր առումներով արևելյան  քաղաքական գործիչ է Ալիևը՝ թե՛ մտածելակերպով, թե՛ վարքագծով։ Իլհամ Ալիևը չի ամաչում քայլել հայկական դրոշների վրայով և բռնազավթված Ստեփանակերտի շենքերն ավերել»,  նշել է Զատուլինը։ «Ինչո՞ւ մենք 2020 թվականին չկանխեցինք այդ պատերազմը։ Չէ՞ որ մենք կարող էինք կոշտ նախազգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում չենք հանդուրժի։ Եվ ոչինչ չէր լինի»։

Ոմանց թվացել էր, թե Ղարաբաղը ոչ մեկին պետք չէ։ Շատերն այստեղ ասում էին` դա մեր հարցը չէ։ Դա հայերի գործն է։ Ահա այդ փոքրիկ աղյուսը հանեցին ողջ Հարավային Կովկասի կառույցից ու ամեն ինչ փլվեց։ Փաշինյանի օրոք մենք կորցնում ենք Հայաստանը, բայց ոչ մի Ադրբեջան էլ արդյունքում չենք շահում։ Պատճառը բուրգի հիմքից հանած  այդ փոքրիկ աղյուսն է։ Սրա մասին ես ասել եմ 20–30 տարի շարունակ։

Դե մենք որոշակի ավանդույթ ունենք, բոլորիս սիրելի Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, հրաժարվում էր հանդիպել Քոչարյանի հետ, երբ վերջինս Արցախի նախագահն էր։ Ինչո՞ւ 

էր Եվգենի Մաքսիմովիչը այդպես վերաբերվում Քոչարյանին։ Նա կարծում էր, որ Հեյդար Ալիևի հետ հարաբերություններն ու Ադրբեջանին բարեկամանալը շատ ավելի կարևոր են։ Ահա և բարեկամացանք:»,- ասել է պատգամավորը։

Զատուլինի համոզմամբ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը կնշանակի,  հեռանկարում հայկական որոշ տարածքների՝  նախևառաջ Սյունիքի հետ, տեղի կունենա այն, ինչ եղավ Նախիջևանի հետ։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանից անջատված է։ Անցյալում բնակչության մեծամասնությունն այնտեղ հայերն էին, իսկ հիմա Նախիջևանում հայեր չկան։ Ինչպես նաեւ Ղարաբաղում»,- եզրափակել է Զատուլինը։

 

«Նոյեւ կովչեգ»

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիների

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված