Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը

Կարգալույծ հոգևորականը հիմարացրե՞լ է փաշինյանամերձ մեդիային, նա պնդում է՝ վրիպակ է եղել

Թեմա

Երեկ Փաշինյանին սպասարկող մեդիան, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ»-ն, իրար հերթ չտալով, նույն գրառումը բազմաթիվ վերնագրերով տեղադրում ու տարածում էին կարգալույծ արված հոգեւորականներից մեկի՝ Սարգիս Յազիչյանի (անցյալում Հայր Զավենի) ֆեյսբուքյան գրառումը։

Այս գրառմամբ Յազիչյանը «ֆաս» հրամանով գործ էր տալիս ոստիկաններին եւ իրավապահներին, թե՝ հասեք ինչ-որ անհայտ լրատվականի հրապարակման հիման վրա ձերբակալեք հոգեւորականներին՝ այն պարագայում, երբ սույնի առնչությամբ Մայր Աթոռը հանդես էր եկել հայտարարությամբ եւ հերքել էր տարածվող հերյուրանքը։

Այս ամենում զավեշտալին այն է, որ Յազիչյանը Քրեական օրենսգրքի հոդվածներ մեջբերելով՝ հոգեւորականներին ըստ անունների դատապարտման հստակ աղյուսակ էր կազմել, սակայն, վերջինիս մեջբերված հոդվածները Քրեական օրենսգրքում ընդհանրապես այլ բանի մասին էին։

Այսպես՝ կարգալույծ հոգեւորականը մեջբերում է ՀՀ ՔՕ 330 հոդվածը եւ նշում է, որ այն Պետական իշխանությունը բռնազավթելու կոչերի մասին է կամ՝ ՔՕ 331-ը Սահմանադրական կարգը տապալելու կոչերին է վերաբերում եւ այսպես մի ամբողջ հոդվածների տրցակ: Մինչդեռ ՀՀ Քրեական օրեսգրքում այս հոդվածնորը չեն առնչվում նշյալ մեղադրանքերի հետ: Ստացվում է, որ Յազիչյանի մեծ սուտը դարձել է Փաշինյանի մեդիայի հիմնական նյութ։

Նաեւ մենք մեր աղբյուրներով փորձեցինք պարզել, թե Փաշինյանի լրատվականների սպասարկուն ինչո՞վ է աչքի ընկել իր ծառայության ժամանակ կամ դրանից հետո, այդ ի՞նչ փայլուն, օրինակելի վարքագիծ ունեցող թեկնածու է պեղել օրինակ «Հայկական ժամանակ»-ը։

Մեր աղբյուրները պատմեցին, որ վերջինս լքել է իր ծառայության վայրը, մեկնել ԱՄՆ եւ այնտեղ զբաղվում է մարիխուաննայի գործով, ինչի համար էլ կարգալույծ է արվել։

Նաեւ մեր լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ նախկին հոգեւորականն իր ծառայության ընթացքում աչքի է ընկել ոչ մաքուր վարքագծով։ Չուզենալով արատավորել սույն անձին՝ առայժմ չենք մանրամասնի, թե այդ ինչ բարքեր է ունեցել սույն նախկին հոգևորականը տարբեր միջավայրերում՝ սկսած Մայր Աթոռի միաբանությունում։ Սակայն, այս ամենից պարզ է դառնում, որ խղճուկ վիճակում հայտնված իշխանական մեդիան անգամ փոքրիկ անալզիներ չի անում, թե ինչով է իրենց օգտակար նման տկարամիտ գրառումների տարածումը։

Ի դեպ, վերոնշյալ տեղեկությունների վերաբերյալ «Իրավունք»-ի խմբագրություն է դիմել նույն ինքը՝ Սարգիս Յազիչյանը: Նա վստահեցնում է՝ ակնհայտ սուտ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մեզ հայտնել՝ իր անձի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նա նշել է, որ Միացյալ Նահանգներում չէ, այլ Կանդայում է արդեն վաղուց:  Իսկ ԱՄՆ-ում կարճ ժամանակ եղած ընթացքում, այնպիսի նահանգում է ապրել, որտեղ նույնիսկ մարիխուանայի մոտ կանգնելը քրեական հանցագործություն էր։ Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի հոդվածներին, Յազիչյանն ընդունել է, որ նշված հոդվածները խառնել է: Ըստ նրա, պարզապես վրիպակ է:

«Ես ոչ իշխանական եմ, ոչ հակաիշխանական, ոչ նախկին, ոչ ներկա եւ ոչ էլ ապագա…Ես նույնիսկ չեմ ընդդիմացել իմ կարգալուծությանը», - պնդում է Յազիչյանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված