Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Ալիեւի անվան «տռասի» ասֆալտ փռողը

Վերլուծություն

Այն, ինչով  զբաղված է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է, այլ միանգամից գործնականում Ալիեւի անվան «տռասին» ասֆալտ փռել:

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եթե դիտարկենք պետականության տեսանկյունից, կարելի է բացեիբաց վտանգավոր ու խորը տագնապի ազդանշան համարել։ Նա հպարտությամբ հայտարարում է. «Հաստատվել է խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն»: Ո՛չ, սա տպագրական սխալ չէ. հենց այդպես՝ հինգ անգամ, բառացի կրկնում է նա, որ կեսից ինքն էլ սկսի հավատալ իր ասածին:

Եվ մինչ Փաշինյանն ամբիոնից գոռում է «խաղաղություն», Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարում է՝ Զանգեզուրի միջանցքը պետք է կոչվի ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Իլհամ Ալիեւի անունով։ Այո՛, հենց այդպես, պաշտոնապես էլ հայտարարում են: Բաքվում ոչ թե քննարկում են, թե արդյոք միջանցք պետք է լինի, այլ՝ ինչպես այն անվանեն։ Եվ այս ամենը «Վաշինգտոնյան համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության եւ իմաստուն ղեկավարության հաղթանակ» խորագրով նիստում։ Իսկ ՀՀ կառավարությունը, որը, ըստ Փաշինյանի, ոչ թե պետական մարմին է, այլ հենց ինքն է, որ կա, շտապում է սա ներկայացնել որպես դիվանագիտական առաջընթաց։

Մինչդեռ Ահմեդովի խոսքերով՝ «Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է Հեյդար Ալիեւի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը պետք է կրի նախագահ Իլհամ Ալիեւի անունը»։ Այստեղ միակ բացթողումն այն է, որ դեռ չեն հայտարարել՝ Մեղրիի մաքսակետը վերանվանվելու է «Նախիջեւանի վերամիավորման դարպաս»։ Բայց Փաշինյանին այս ամենը չի մտահոգում, կարեւորը՝ իրեն Միացյալ Նահանգներում տվել են թղթի կտոր, վրան էլ գրված՝ «խաղաղություն»։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ «խաղաղություն» բառը ադրբեջաներեն չի թարգմանվում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՈԹԵԼ

«Օգոստոսի 8-ին հաստատվել է խաղաղություն»,- նորից կրկնում է ԱԺ ամբիոնից Փաշինյան Նիկոլը՝ փորձելով այսպես ամրագրել սոսկ մի գրավոր նախաստորագրություն՝ իբրեւ պատմական իրողություն։ Սա խոսում է ոչ միայն պետական մտածողության բացակայության, այլեւ իրականության աղավաղման՝ քաղաքական սինդրոմի մասին։

Ընդ որում՝ երբ խոսքն անցնում է սահմանային անցակետերի նոր կարգավորումներին, Փաշինյանն արդեն գործնական «ռեֆորմատորի» դիրքից է խոսում։ Բայց ինչպես նշում է պետական եւ հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը՝ իրականում նա «հերթական անգամ մանիպուլացնում եւ ստում է»։ Ավետիսյանը հստակ արձանագրում է. «Աշխարհի ոչ մի երկրում օտար անձնագրերով միայն սարքով՝ առանց մարդու միջամտության սահմանի հատում տեղի չի ունենում… Չկա եւ չի էլ լինելու… Եթե Փաշինյանն անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել՝ առանց դույզն-ինչ չափազանցության։ ԱԺ ամբիոնը դարձրել են մարդկանց խաբելու եւ մանիպուլացնելու, կեղծիք եւ սուտ տարածելու հարթակ։ Ամենավատը նա է, որ սրա շահառուն մեզ թշնամի համարող օտարն է եւ հետեւաբար՝ վայ մեզ»:

Այս ամենից հետո դժվար է գոնե հռետորական հարց չբարձրացնել՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, իսկ Բավի քարոզչամեքենան ճանապարհներ իրենցով անելուց, ո՞վ է իրական շահառուն։ Փաշինյանը՝ իր «պատմական գործընթացով», թե՞ Ալիեւը՝ իր անունով անվանվող միջանցքով։

Հայաստանի Հանրապետությունն այժմ կանգնած է ոչ թե խաղաղության, այլ պետականության դեֆորմացման եւ ազգային արժանապատվության ջլատման ճանապարհին։ Եթե այսօր լռում ենք «Իլհամ Ալիեւի միջանցք» նախաձեռնության վերաբերյալ, ապա վաղը մեզ պարզապես քարտեզից կանվանափոխեն՝ առանց թույլտվության։ Եվ իշխանության սրտից հնչող «խաղաղություն, խաղաղություն» կրկներգն ընդամենը կդառնա նվաստացուցիչ խաբեության օրհներգ՝ մեր մոռացված ինքնիշխանության համար։

ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ ՔՊ-ՈՒՄ

Ուշագրավ փակագծեր է բացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Նա նշել է, որ 2020թ. սեպտեմբերի 10-ը, առանց չափազանցնելու, ճակատագրական օր է եղել իր ընտանիքի եւ իր համար:

«Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս: Ճնշումն ահռելի էր` թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70 տոկոս հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով... Հանուն արդարության պետք է նշել,որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր ՔՊ-ն: Հավանաբար, ոչ մեկը չէր պատկերացնում: Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաեւ ես», - նշել է նա եւ ընդգծել, որ շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների, այդ օրվա եւ դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց իրեն շատ հետաքրքիր է. «Ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից սկզբունքայնություն եւ բարոյականություն դրսեւորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գեւորգյան, Թագուհին Թովմասյան եւ Տաթեւիկը Հայրապետյան, Տիգրանը Կարապետյան եւ Աննան Գրիգորյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու... Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»:

Ջուլֆալակյանի ասածը վեր է հանում ցավոտ ճշմարտություն՝ «կառավարությունը ես եմ» հայտարարող «միապետի» կողմից իշխանական պատգամավորները տոտոալ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել: Ստացվում է, որ այսօրվա ՔՊ-ականները 44-օրյա պատերազմից դեռ առաջ որոշել էին հրաժարվել Նիկոլ Փաշինյանից, բայց այդ քայլին գնացին համարձակները, իսկ վախկոտները նախընտրեցին պատերազմի արհավիրքին մասնակից լինել, քան այն կանխել՝ կանգնեցնելով նրան։ Արդյունքում իրենք էլ դարձան ողջ եղելության մեղսակիցը: Ու այս ամենի ֆոնին մնում է միայն մի հարց տալ. արդյո՞ք մեր օրենսդիր համակարգում խիղճն ավելի քիչ արժե, քան պատգամավորական մանդատը...

ՒՄՊԻՉՄԵՆԹՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Ու այս իրավիճակում դեռ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է. «Թող 24 ժամով դադարեցնի բռնությունը, տեսնենք՝ քանի ժամ կմնա իշխանության»: Բայց ո՞վ թողնի, այս ամենն արձանագրելուց զատ, ի՞նչ պետք է անել, հիմա, այսօր… Այ այստեղ է, որ ընդդիմությունը վստահություն չունի ոչ թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այլ՝ սեփական ուժերի:

Ըստ էության, միակ ճանապարհը շարունակում է մնալ իմպիչմենթը, ինչի մասին ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այս ամիս նախաձեռնելու է լսումներ՝ իշխանափոխության գործնական ուղիների եւ դրանց շուրջ համախմբման ձեւավորման օրակարգով:Մեր առաջարկը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է: Ակնկալում ենք կա՛մ համախմբում դրա շուրջ, կա՛մ այլընտրանքային գործնական առաջարկներ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված