«Ժողովուրդ». ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ռուսական խոցված անօդաչուն հասցրեց ոչնչացնել ուկրաինական ՄիԳ-29-ը (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները»

Արարատի մարզում շան կծելու հետևանքով երեխա է տուժել

Հասարակություն

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:

Սիրելի՜ քաղաքացիներ

Զգոնության կոչ եմ ուզում անել.

շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:

Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:

Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:

Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- նշել է Ավանեսյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ