Թրամփի «ձիով քայլը» սառը ցնցուղ է Բրյուսելի համար
ՎերլուծությունԹրամփը, ինչպես հայտնի է, ի պատասխան Ռուսաստանի, նաեւ վերջինիսհետ գործակցողների դեմ խոշոր պատժամիջոցներ կիրառելու եվրագլոբալիստների փորձերին, «ձիով քայլ» կատարեց: Շատ լավ, ԱՄՆ-ն պատրաստ է նման պատժամիջոցների: Բայց միայն պայմաբով` նախ Եվրոպան պետք է դրան գնա: Այն է` ոչ միայն անմիջապես եւ ամբողջականորեն հրաժարվի ռուսական էներգակիրներից, այլ նաեւ` 50-100 տոկոս մաքստուրքեր կիրառի ռուսներից նավթ ու գազ գնողնեի դեմ, այդ թվում` Հնդկաստանի եւ Չինաստանի: Այլապես, հստակեցրեց Թրամփը, ԱՄՆ-ն չի մտադիրվում միակողմանիորեն շարունակել իր հակառուսական քաղաքականությունը, եթե Եվրոպան ինքը պատրաստ չէ հրաժարվել Մոսկվայի հետ էներգետիկ համագործակցությունից։
Այն, որ սա դարձավ սառը ցնցուղ Բրյուսելի համար, հազիվ թե երկրորդ կարծիք լինի: Նման պահանջն իսկական փորձություն է եվրոպական էլիտաների համար։ Եթե Բրյուսելը կատարում է Թրամփի պայմանը, ապա սպառնալիք կա` ոչնչացնելու սեփական տնտեսության վերջին հենասյուները։ Ռուսական էներգակիրներից լիովին հրաժարվելը ոչ թե պարզապես տանելու է եվրոպական արդյունաբերական արտադրության էլ ավելի դանդաղեցման` ռեցեսիայի ռեալ սպառնալիքով: Այլ նաեւ` Չինաստանից և Հնդկաստանից մատակարարումների մաքսատուրքերի 50-100 տոկոսանոց աճը կհանգեցնեն գների բարձրացման (այդ թվում` հումքատեսակների), լոգիստիկ խնդիրների վատթարացման և ԵՄ-ում գնաճային ճնշման աճի։ Սա կխորացնի սոցիալական լարվածությունը, որն առանց այդ էլ պայթյունային մթնոլորտ է առաջացրել եվրոպայում, ներառյալ` Բրիտանիայում, որտեղ մասշտաբային հակակառավարական գործընթացներ են սկսվել: Դրանով, էլ ավելի կամրապնդի աջակողմյան և եվրոսկեպտիկ կուսակցությունների դիրքերը։ Իսկ եթե եվրալիդերները հրաժարվում են, ապա արդեն Թրամփը կարող է նրանց բացահայտ մեղադրել` փորձում են ԱՄՆ-ին առաջ գցել, իսկ իրենք նրա թիկունքում նստած, փող են աշխատում, Ռուսաստանի դեմ պայքարի իմիտացիա են դրսեւորում եւ այդպես շարուակ:
Այդ հարվածով, Թրամփը խաղում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դաշտում՝ անկայունացնելով ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային համախմբվածության հիմքերը։ Նա ցուցաբերում է ռազմավարական դաշինքները որոշակի օգուտների դիմաց փոխանակելու պատրաստակամություն՝ ԵՄ-ի ներսում առկա հակասությունները որպես ազդեցության լծակ օգտագործելով։ Սրանով Ամերիկայի նախագահը ոչ միայն էլ ավելի է թուլացնում է Բրյուսելի դիրքերը Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերություններում, այլև կասկածի տակ է դնում եվրոպական ինտեգրման նախագծի ներկայիս ձևաչափի կենսունակությունը։ Երկարաժամկետ հեռանկարում սա կհանգեցնի Արևմուտքի ներսում արմատական պառակտման և դաշինքների համաշխարհային համակարգի արմատական վերափոխման։ Իսկ ներկա պահին Թրամփն ազատում է ձեռքերը` Մոսկվայի հետ հարաբերություններն առանց եվրոպական ճնշումների, իր ուզածի պեսշարունակելու համար: