Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ) Ալիեւի հակակրոնական քաղաքականությունը ձախողվել է եւ դա կարող է ներքին լուրջ խնդիրների տանել. Իրանական աղբյուր Թրամփի հետ սուր հակամարտության ֆոնին Զելենսկին փորձում է օգնություն ստանալ Եվրոպայից Ռուսաստանը սկսել է հրթիռներ մատակարարել Իրանին. Bloomberg Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ

Եղբայրներին ինքնասպանության հասցնելու գործով նոր վարկած է շրջանառվում

Քրեական

Աբովյան քաղաքում սեպտեմբերի 8-ին  ողբերգական դեպք էր տեղի ունեցել. Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացու են գտել  կախված վիճակում, մահացածները հարազատ եղբայրներ են։ Եղբայրների մոտ  հայտնաբերվել է եղբայրներից մեկի անունից մորն ուղղված նամակ։ «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»,- գրված է եղել նամակում։ 

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատագենետիկական  փորձաքննություններ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Այլ մանրամասներ չեն հաղորդում։

Թե որն էր եղել երկու եղբայրների ենթադրյալ ինքնասպանության պատճառը, ցույց կտա քննությունը։  
Իսկ, մինչ այդ վերջիններիս գործը, կարծես յոթ փակի տակ է դրվել, որեւէ մեկը որեւէ տվյալ չի տրամադրում, Աբովյանի քաղաքապետը եւս, ով ի դեպ, արագ ժամանել էր դեպքի վայր, համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին:

Իսկ տեղում շրջանառվող վարկածներից մեկով` եղնայրներից մեկին կախվածգտել է մյուս եղբայրը, ով, ըստ շրջանառվղ լուրերի, նույնպես հետեւել է եղբոր օրինակին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ