Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԵԿԵԼ ՔԸԼԸՉԸ

Վերլուծություն

1509ARTAQIN+

 

Այս­պի­սով, կա­յա­ցավ Էր­դո­ղա­նի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­դար Քը­լը­չի հա­յաս­տան­յան այ­ցը: Ընդգ­ծենք՝ մեծ ան­տար­բե­րութ­յան պայ­ման­նե­րում: Ան­գամ դաշ­նակ­ցա­կան­նե­րը, մի կողմ թո­ղած «ար­յան ծո­վը», մի թե­թեւ մի­տին­գից այն կողմ չան­ցան: Այն էլ՝ կա­ռա­վա­րութ­յան շեն­քի մոտ, երբ Քը­լըչն ԱԳՆ-ում էր…

Ի՞ՆՉՆ ԵՆ «ԱՐԱԳԱՑՆՈՒՄ» ՔԸԼԸՉՆ ՈՒ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

Այս­քա­նով հան­դերձ, թե ին­չու էր Էր­դո­ղա­նի դես­պա­նը ե­կել, այն էլ՝ Հա­յաս­տան մտնե­լով հայ-թուր­քա­կան սահ­մա­նով՝ որ­պես ընդգծ­ված ժեստ, հար­ցե­րի պա­կաս չկա: Չ­նա­յած, որ այ­ցի նպա­տակ­նե­րի մա­սին պաշ­տո­նա­կան ո­րո­շա­կի պար­զա­բա­նում­ներ ե­ղան: Ըստ Թուր­քիա­յի ԱԳՆ-ի, նախ՝ «Կող­մե­րը հաս­տա­տել են նա­խորդ հան­դի­պում­նե­րում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը»: Ա­վե­լին, սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րի վե­րա­բեր­յալ՝ «Ո­րոշ­վել է ա­րա­գաց­նել դրանց բաց­ման գոր­ծըն­թա­ցը»: Ըստ այդմ. «Զ­րու­ցա­կից­ներն անդ­րա­դար­ձել են նաեւ Կարս-Գ­յում­րու եր­կա­թու­ղա­յին գծի եւ­ է­լեկտ­րա­կան միջ­կա­պակց­ման գծի վե­րա­կանգն­ման եւ շա­հա­գործ­ման հանձն­ման թե­մա­յին։ Եր­կու երկր­նե­րի ի­րա­վա­սու մար­մին­նե­րը տեխ­նի­կա­կան աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­նեն՝ Գ­յում­րի–­Կարս եր­կա­թու­ղու եւ­ է­լեկտ­րա­հա­ղոր­դիչ գծի վե­րա­կանգն­ման ու գոր­ծարկ­ման հա­մար»: Եվ այլն:

Գ­րե­թե սրա­նից չտար­բեր­վող հայ­տա­րա­րութ­յուն ներ­կա­յաց­րեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Այ­սինքն, զգաց­վում է, որ հա­մա­ձայ­նեց­ված տեքստ է, եր­կու կող­մե­րը հան­դի­պու­մից հե­տո տա­րա­ծել են:

Տ­պա­վո­րութ­յուն է, թե ա­մեն բան աս­ված է: Միայն թե այս ներ­կա­յաց­վա­ծը կա­րե­լի էր ա­սել դեռ այն ժա­մա­նակ, երբ Քը­լըչն ու Ռու­բին­յանն ի­րենց ա­ռա­ջին հան­դի­պումն ու­նե­ցան: Ա­սենք, բուն այդ գոր­ծըն­թա­ցի ի­մաս­տը հենց դա է՝ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տելն ու սահ­ման­նե­րը բա­ցել, ու հի­մա, երբ նույն բա­նը կրկնում են, դրա­նից բան չի փոխ­վում. դրա տակ ըն­դա­մե­նը այն ի­մաս­տը կա, որ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է:

Չ­նա­յած, այս դեպ­քում մեկ հե­տաքր­քիր դե­տալ կա: «Ո­րոշ­վել է ա­րա­գաց­նել դրանց բաց­ման գոր­ծըն­թա­ցը»,- հա­տուկ ընդգ­ծել է Թուր­քիա­յի ԱԳՆ-ն: Միայն թե այդ միտ­քը տա­րօ­րի­նակ տեսք է տա­լիս արտ­գործ­նա­խա­րար Թի­դա­նի հայ­տա­րա­րութ­յա­նը, ո­րը նա հնչեց­րեց այս հան­դիպ­ման հետ կապ­ված: «Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րե­լուն պես մենք եւս­ ա­րագ կկար­գա­վո­րենք հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի հետ»,- նշել է Ֆի­դա­նը։ Այ­սինքն, «գոր­ծըն­թացն ա­րա­գաց­նե­լու» հա­մար ինչ-որ նոր ո­րոշ­ման կա­րիք չկա, այն դեռ մնում է կապ­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի ստո­րագր­ման հետ: Այն, ինչ Թուր­քիան բազ­միցս է հայ­տա­րա­րել: Այ­սինքն, բա­վա­կան է այդ փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վի, որ շատ ա­րագ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ էլ հաս­տատ­վեն, սահ­ման­ներն էլ բաց­վեն: Ա­վե­լին, դրա հա­մար ան­գամ կա­րիք չկա, որ Էր­դո­ղա­նի Քը­լըչն ու Նի­կո­լի Ռու­բին­յանն այս էլ ո­րե­րորդ ան­գամ հան­դի­պեն ու ինչ-որ բա­նե­րից խո­սեն: Ան­գամ նման հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կա­րի­քը չկա. ԱԳՆ-նե­րի մա­կար­դա­կով, ինչ­պես ե­ղավ Պա­կիս­տա­նի դեպ­քում, պատ­րաս­տում եւ ստո­րագ­րում են դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յու­ններ հաս­տա­տե­լու փաս­տա­թուղթ, դրա հա­վել­վա­ծում՝ սահ­ման­նե­րի բաց­ման կետ մտցնում, իսկ բուն տեխ­նի­կա­կան աշ­խա­տանք­նե­րը մնում են հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չութ­յուն­նե­րին:

Այ­սինքն, ա­մեն ինչ ի­րա­կա­նում շատ պարզ է: Ու չնա­յած այդ պար­զութ­յա­նը` մեծ շու­քով Հա­յաս­տան է գա­լիս Քը­լը­չը, պայ­մա­նա­վոր­վում են՝ «ա­րա­գաց­նել», թեեւ Ֆի­դա­նը կար­ծում է, որ սա շատ կա­րե­ւոր է, հայ-ադր­բե­ջա­նա­կան փաս­տաթղ­թի «ստո­րագ­րու­մը սպաս­վում է հա­ջորդ տար­վա ա­ռա­ջին կե­սին»: Ու­րեմն, այդ ի՞նչն են Քը­լըչն ու Ռու­բին­յանն «ա­րա­գաց­նում», ե­թե նրան­ցից կախ­ված ո­չինչ չկա: Ա­վե­լին, ին­չո՞ւ Քը­լը­չը ե­կավ, ե­թե առն­վազն ա­ռա­ջի­կա 6-9 ա­միս­նե­րին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չի ստո­րագր­վե­լու, սահ­մա­ններն էլ՝ չեն բաց­վե­լու:

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԻ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ

­Սա­կայն սա ա­մեն­եւին էլ միակ տա­րօ­րի­նա­կութ­յու­նը չէ: Դեռ մինչ Հա­յաս­տան հաս­նե­լը` Քը­լըչն Իգ­դի­րում պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի հար­ցե­րին, նման միտք հնչեց­րեց՝ «Զան­գե­զու­րի գի­ծը» շատ կա­րե­ւոր է, այն ոչ միայն Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի, այլ ամ­բողջ Մի­ջին Ա­սիա­յի եւ թյուր­քա­կան հան­րա­պե­տութ­յուն­նե­րի հա­մար է շատ կա­րե­ւոր գիծ։ Քը­լը­չը հա­վե­լել է, թե հայ­կա­կան կողմն այս ա­մե­նին դրա­կան է նա­յում: Այն, որ սա ուղ­ղա­կի հայ­տա­րա­րութ­յուն է «թյուր­քա­կան մի­ջանց­քի» մա­սին, հաս­կա­նա­լի է, այն, որ նի­կոլ­յան խուն­տան էն գլխից էր այս ուղ­ղութ­յամբ աշ­խա­տում, դա եւս, ու այս փաս­տը չէ, որ կու­զե­նա­յինք ընդգ­ծել: Այլ հե­տեւ­յա­լը. տես­նես ի՞նչ նկա­տի ու­նի Էր­դո­ղա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ խո­սե­լով «Զան­գե­զու­րի գծից»՝ Ադր­բե­ջան-­Մեղ­րի-­Նա­խի­ջե­ւան-­Թուր­քիա գի՞­ծը, ո­րի Թուր­քիա-­Նա­խի­ջե­ւան հատ­վա­ծը դեռ կա­ռու­ցել է պետք, ին­չը մի քա­նի տա­րի կտե­ւի: Ու ե­թե Ան­կա­րա­յի հիմ­նա­կան շեշ­տադ­րու­մը դա է, ի՞նչ Գ­յում­րի-Կարս եր­կա­թու­ղի են ու­զում «ա­րա­գաց­նել»: Հաշ­վի առ­նե­լով, որ Գ­յում­րի-Կար­սը, խո­շոր հաշ­վով, հաս­նում է մին­չեւ Նա­խի­ջե­ւան, ընդ ո­րում, հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գով, ո­րը կա­ռա­վա­րում է ռու­սա­կան ըն­կե­րութ­յու­նը: Ու երբ այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, Քը­լը­չի ե­րե­ւան­յան այ­ցի ժա­մա­նակ ընդգծ­վեց հենց Գ­յումրի-­Կարսն «ա­րա­գաց­նե­լու» թե­ման, ա­պա այս­տեղ ար­դեն հե­տաքր­քիր հար­ցեր են ա­ռա­ջա­նում. ե­թե լի­նի Թուր­քիա­յից դե­պի Ադր­բե­ջան տա­նող այդ պատ­րաս­տի «գի­ծը», Թուր­քիան էլ կա­րիք կու­նե­նա՞ մեծ ներդ­րում­նե­րով Կար­սից մեկ այլ գիծ կա­ռու­ցել դե­պի Նա­խի­ջե­ւան:

Եվ, երկ­րոր­դը. Գ­յում­րի-­Կար­սը Թուր­քիա­յի հա­մար նաեւ Ռու­սաս­տան դուրս գա­լու ու­ղի է, ընդ ո­րում, ե­թե բաց­վի Աբ­խա­զա­կան ուղ­ղութ­յու­նը, ա­պա տեխ­նի­կա­պես հնա­րա­վոր է այդ գի­ծը շատ ա­րագ գոր­ծար­կել՝ Ադր­բե­ջա­նը շրջան­ցե­լով: Իսկ սա Թուր­քիա­յի հա­մար «ա­րա­գաց­նե­լու» շատ լուրջ շար­ժա­ռիթ չէ՞, հաշ­վի առ­նե­լով այն կրքե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ե­ռում են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ ո­րոնք Թուր­քիա­յի հա­մար շատ լուրջ ռիս­կեր են պա­րու­նա­կում: Այն պա­րա­գա­յում, երբ իս­րա­յել­յան աղբ­յուր­ներն ար­դեն բաց տեքս­տով են գրում, թե Կա­տա­րի փո­խա­րեն, կա­րող էին Թուր­քիա­յին հար­վա­ծել, բայց դեռ ոտք­նե­րը «ար­գե­լա­կին» են պա­հում, հաշ­վի առ­նե­լով ՆԱՏՕ-ի գոր­ծո­նը, ար­դեն շատ բան է ակ­նար­կում: Ու մեծ հարց է, թե արդ­յոք եր­կա՞ր ժա­մա­նակ «ար­գե­լա­կը սեղ­մած» կպա­հեն:

ՀԱՐՑ Է՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ԿՍՏՈՐԱԳՐՎԻ՞

Ա­մեն դեպ­քում, ե­թե Ան­կա­րան շա­րու­նա­կում է հա­յաս­տան­յան սահ­ման­նե­րի թե­ման դեռ պաշ­տո­նա­պես կա­պել «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» հետ, ա­պա մեծ հարց է, թե Ֆի­դա­նի պատ­կե­րաց­րա­ծի պես, այդ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը ի­րա­տե­սա­կա՞ն է «հա­ջորդ տար­վա ա­ռա­ջին կե­սին»: Նախ, Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն օ­րա­կար­գում է պա­հում հա­յաս­տան­յան Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու հար­ցը, ինչն ա­նե­լը Նի­կո­լի հա­մար ե­ղել եւ մնում է քիչ ի­րա­տե­սա­կան: Ան­գամ ե­թե գա­լիք տար­վա ընտ­րութ­յու­ննե­րում թվա­յին մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րի հաշ­վին կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, ա­պա մեկ է, Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու հա­մար անհ­րա­ժեշտ հան­րաք­վեն են­թադ­րում է 50 տո­կո­սա­նոց «կողմ» ձայ­ներ, որն է­լի կմնա քիչ ի­րա­տե­սա­կան: Իսկ ե­թե չհա­ջող­վի վե­րար­տադր­վել, շատ բան կփոխ­վի: Այ­սինքն, Ֆի­դանն ակ­նար­կում է, թե ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին Ա­լիե­ւը կա­րող է իր այդ պա­հան­ջից հրա­ժար­վել՝ «խա­ղա­ղութ­յուն բե­րող» Նի­կո­լին օգ­նե­լու հա­մա՞ր. կա­րող է, բայց ներ­կա­յիս շատ ա­րագ փո­փոխ­վող աշ­խար­հում ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ նպաս­տա­վոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆոն կլի­նի դրա հա­մար:

Այ­սինքն, պար­զա­պես չի կա­րող լի­նել ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ գա­լիք տար­վա ա­ռա­ջին կե­սին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կստո­րագր­վի: Մինչ­դեռ Քը­լը­չին Հա­յաս­տան ու­ղար­կե­լով, Էր­դո­ղանն ակն­հայ­տո­րեն բաց մե­սիջ հղեց նաեւ Ա­լիե­ւին: Այն է՝ Թուր­քիա­յի հա­մար հա­յաս­տան­յան սահ­ման­նե­րի հար­ցը, իսկ ե­թե ա­վե­լի խոր­քա­յին նա­յենք՝ Ռու­սաս­տա­նի հետ կա­յուն եր­կա­թու­ղա­յին լո­գիս­տի­կան դառ­նում է շատ կա­րե­ւոր:

Ա­ռա­վել եւս` հաշ­վի առ­նե­լով, որ «Թ­րամ­փի մի­ջանցք» աս­վա­ծը հա­զիվ թե Ան­կա­րա­յի հա­մար ցան­կա­լի սցե­նար լի­նի: Ե­թե այն կյան­քի կոչ­վի, ա­պա դա կդառ­նա Թուր­քիա­յի հա­մար «խեղ­դող» հան­գույց, երբ դա ԱՄՆ-ի հա­մար ցան­կա­լի լի­նի: Ու այս­տեղ նո­րից գա­լիս ենք այն ծայ­րա­հեղ սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցին, ո­րը կա ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի մեջ: Այ­սինքն այն, որ Թուր­քիան դժգոհ է վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թե­րից, մեկ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր չէ, որ մատ­նան­շում է: Նաեւ, որ ֆո­նը կա­րող է էա­պես փոխ­վել, ե­թե այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից դուրս բեր­վի Նա­խի­ջե­ւան-­Թուր­քիա օ­ղա­կը՝ այն փո­խա­րի­նե­լով Կարս-Գ­յում­րի-­Նա­խի­ջե­ւան օ­ղա­կով: Իսկ այս դեպ­քում «Թ­րամ­փի ու­ղի» աս­վածն է կորց­նում իր բա­ռա­ցի ի­մաս­տը:

Ընդ ո­րում, Ան­կա­րա­յում պարզ հաս­կա­նում են, որ «Թ­րամ­փի ու­ղի» աս­վա­ծը նաեւ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար է մնում միան­գա­մայն ան­ցան­կա­լի նա­խա­գիծ: Ին­չը, ի դեպ, վե­րահաս­տատ­վեց նաեւ Քը­լը­չի հա­յաս­տան­յան այ­ցի ֆո­նին: Ըստ ՌԴ ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վա­յի՝ «Այս տրանս­պոր­տա­յին եր­թու­ղու գործ­նա­կա­նում գոր­ծե­լու վե­րա­բեր­յալ վերջ­նա­կան պատ­կե­րա­ցում մենք կկա­րո­ղա­նանք կազ­մել, երբ ծա­նո­թա­նանք այս նա­խագ­ծի կոնկ­րետ ման­րա­մաս­նե­րին։ Ընդ ո­րում, Զա­խա­րո­վան նաեւ հի­շեց­րել է հա­րավ­կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ամ­բող­ջա­կան գոր­ծարկ­ման մա­սին մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին, որն այս դեպ­քում, շատ նման է, որ Ան­կա­րա­յի սրտո­վը եւս կա­րող է լի­նել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված