Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց

Նա իմ ուսանողն էր, այդ տղային գնել են․Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի մասին

Թեմա

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդների մասին ինչ-որ հայտարարություններ արել, անդրադարձել էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ու ասել, թե, իբր, Գուգարաց թեմի հոգևորականներն, առանց Հովնան Սրբազանին տեղյակ պահելու, իրավունք չունեն Երևան գալու։

Այս, ինչպես նաեւ իբր Կաթողիկոսի կողմից հոգեւորականներին ցույցեին մասնակցել ստիպելու մասին զրուցել ենք Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ, ով նախ անդրադարձավ գործընկերոջ կողմից՝ իրեն ուղղված մեղադրանքներին․

-Նախ ես կդժվարանամ նրան գործընկեր կամ հոգեւորական ասել, վերջինս դարձել է իշխանությունների սրտի հոգեւորականը, եւ ինչ-որ նախագծում են այս տղայի միջոցով հանրայանացնում են։ Վերցրեք նրա գրառումները, համեմատեք իշխանությունների խոսույթների հետ եւ կհասկանաք, թե ովքեր են նրան աշխատեցնում, ինչ գրում-տալիս են, նա դա հանրայնացնում է։ Կարճ ասած, ինքը նոր Մարտին Լյութեր է, իսկ վերջինս հայտնի է պատմության մեջ։ Ինչ վերաբերում է ինձ ուղղված մեղադրանքներին, ապա ասեմ, որ  աշխարհիկ ցանկացած կառույցում, եկեղեցին մի կողմ թողնենք, կարո՞ղ է մեկն իր աշխատավայրը թողնել՝ առանց իր վերադասի արտոնությունը ստանալու։ Սա նշանակում է, որ եթե այդպիսի հաստատություն կա, ուրեմն այնտեղ բարդակ է, իսկ եկեղեցին դարերով սրբագործված ավանդություններ ու կարգուկանոն ունի, ու այս մարդը զարմանում է, որ նման բան կա, այն էլ՝ 21-րդ դարում։

-Ի՞նչ եք կարծում, կարող են Տեր Արամի նման նոր հոգեւորականներ Ձեր շարքերում ի հայտ գան։

-Կարող են, ամեն ինչ էլ կարող է, որովհետեւ իրենք ամեն միջոց օգտագործում են, որ բոլորին իրենցով դարձնեն, եւ այո, կան մի քանի հոգի, որ իրենց շատ վատ պատասխանել եւ գրողի ծոցն են ուղարկել։

-Դուք անձնապես ճանաչո՞ւմ եք Տեր Արամին։

-Եթե չեմ սխալվում նա իմ ուսանողն է եղել, ես իրեն դասավանդել եմ։ Գիտեք հետաքրքիրն այն է, որ այս տղան առհասարակ բողոքելու առիթ չունի, ոչ էլ դրա իրավունքն ուներ։ Կամ ինչ է նշանակում, թե իբր իրեն այսքան տարի ստիպել են, լավ, բա ո՞ւր է մնացել այսքան տարի քո հոգեւորականի քաջությունը, չէ որ ինքը քաջ տղա է։ Հիմա ինչը փոխվեց, որ որոշեց չլռել․․․Կարճ կասեմ այդ տղային գնել են, բայց ինչ էլ անեն, ով էլ լինեն՝ չեն վայելելու։ Ես դիտավորյալ այս բառն ասում եմ, որ այդ տղան խելքի գա, որովհետեւ այս մարդիկ իրեն օգտագործելու են դեն շպրտեն։

-Սրբազան, իսկ փորձե՞լ եք, որպես դասախոս, ավագ ընկեր նրան այդ խորհուրդ տալ հետ կանգնել Կաթողիկոսի դեմ արշավից։

-Ոչ, որովհետեւ ինքը այն մարդը չէ, եթե նրան նման խորհուրդ փորձես տալ, նա միանգամից կգրի, թե իրեն սպառնացին եւ այլն։ Սրանց նպատակը մեկն է՝ եկեղեցին կործանելն է, բողոքական վիճակի բերել։ Այդ տղան բացահայտ ինչ-որ մեկի հանձնարարականն է կատարում այդ ինչ-որ մեկն էլ բոլորիս հայտնի նազարն է։

-Սրբազան, Տեր Արամի անունը շոշափվում է, որպես հաջորդ հնարավոր Կաթողիկոս։

-Իրենք շատ բան կարող են ուզենալ, բայց կարո՞ղ են իրականացնել՝ դա է խնդիրը։ Այ՛ո, պատմության մեջ մի դեպք եղել է, Սահակ Պարթեւին ստիպեցին հեռանալ, ու ի՞նչ եկավ դրանից հետո հայ ժողովրդի գլխին, ինչու դրանից հետո Խորենացին գրեց հայտնի Ողբը։ Իրենք ցանկանում են եկեղեցին նույն կերպ ոչնչացնել, դարձնել հլու-հնազանդ կառույց, նախարարությանը կից մի մարմին, որպեսզի իրենց ուզածով շարժվի եկեղեցին։

Օգտվելով առիթից ուզում եմ մեկ անգամ եւս ասել, եկեղեցին ինքնահաստատվելու վայր չէ, իրենք էլ շատ լավ գիտեն, թե եկեղեցի ասելով ինչ նկատի ունենք մենք։ Եկեղեցին Սուրբ հոգու առաջնորդություն է, իսկ Սուբ հոգու դեմ ոչ ոք դեմ չի կարող լինել։ Եկեղեցու դեմ գնացող բոլորին սպասվում է անփառունակ մահ, որովհետեւ Սուրբ հոգին շատ վատ է պատժում։ 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված