Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՍԿՍՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԻՈՎԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓՈՒԼԸ

Վերլուծություն

Այս օ­րե­րին նի­կոլ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան ու Նի­կոլն ան­ձամբ ա­մե­նա­բարձր ձայ­նով միաց­րել են քա­րոզ­չա­մե­քե­նան` փոր­ձե­լով ա­ռաջ տա­նել մի շարք հիմ­նա­կան թե­զեր: Սկ­սած նրա­նից, թե ին­չու Ա­րա­րատ սա­րի նկա­րը չպետք է լի­նի հա­յաս­տան­յան փաս­տաթղ­թե­րի վրա, վեր­ջաց­րած, որ Պ­րա­գա­յից սկսած՝ Ադր­բե­ջա­նի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յուն» ճա­նա­չե­լը լա­վա­գույն քայլ էր, որն այ­սօր Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կը հասց­րել է ան­նա­խա­դեպ ճախ­րանք­նե­րի:

ՀԵՐԹԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՂԵՂԸ

Օ­րի­նակ` «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր Հով­հան­նիս­յան կոչ­ված անձ­նա­վո­րութ­յու­նը փոր­ձում է այս­պես ար­դա­րաց­նել Ա­րաար­տը փաս­տաթղ­թե­րից հա­նե­լու հար­ցը՝ Հա­յաս­տա­նը ա­ռաջ­նորդ­վում է իր պե­տա­կան ​​խորհր­դա­նիշ­նե­րով և ՀՀ անձ­նագ­րե­րում տե­ղադր­վող դրոշ­մա­նի­շը պետք է ար­տա­հայ­տի Հա­յաս­տա­նին և ն­րա պե­տա­կա­նութ­յա­նը վե­րա­բե­րող խորհր­դա­նի­շեր: Տ­ես­նես սույն անձ­նա­վո­րութ­յու­նը գի­տակ­ցո՞ւմ է, որ ան­գամ օ­րենսդ­րո­րեն է Ա­րա­րատ լե­ռը ե­ղել եւ մնում Հա­յաս­տա­նի ա­ռանց­քա­յին խորհր­դա­նի­շե­րից մե­կը՝ սկսած սո­վե­տա­կան ժա­մա­նակ­նե­րից մին­չեւ հի­մա այն, օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի զինան­շա­նի ա­մե­նաա­ռանց­քա­յին դե­տալն է: Ու քա­նի դեռ ՔՊ-ա­ծին­նե­րը չեն հանդգ­նել նաեւ գեր­բից հա­նել Ա­րա­րա­տը, այն պաշ­տո­նա­պես է պե­տա­կան խորհր­դա­նիշ, իսկ դրա­նից հրա­ժար­վե­լը՝ պատ­ժե­լի ա­րարք:

­Նույն ո­ճի մեջ է բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան սի­րա­սուն այ­ցե­լու, ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը, թե՝ երբ բնա­կա­րան ես կա­ռու­ցում, պետք չէ պա­տե­րին ինչ-որ նկար­ներ ու­նե­նաս, ո­րը կա­րող է հար­ևա­նի մոտ այլ է­մո­ցիա­ներ ա­ռա­ջաց­նել։ Տես­նես սե­փա­կան պա­պե­րի գե­րեզ­ման­նե­րը թուր­քին թո­ղած սույն անձ­նա­վո­րութ­յու­նը գի­տակ­ցո՞ւմ է, որ պե­տա­կան զի­նան­շա­նը տան պա­տից կախ­ված նկա­րի հետ հա­մե­մա­տելն ու մի բան էլ՝ հա­րե­ւան­նե­րի է­մո­ցիա­նե­րից դո­ղալն ի­րա­կա­նում ինչ է: Ե­թե ոչ, ա­պա ժա­մա­նա­կը կգա, ե­րե­ւի տե­ղը-տե­ղին կհաս­կա­նա:

­Միայն թե, եթբ հա­րե­ւան­նե­րի է­մո­ցիա­նե­րից ան­գամ այս­քան դո­ղում են, ա­պա դա զրո­յաց­նում է հենց Նի­կո­լի քա­րոզ­նե­րը, ով դեմ­քի ա­մե­նա­լուրջ ար­տա­հայ­տութ­յամբ նա­խօ­րեին քա­րո­զում էր, թե՝ «Հա­յաս­տա­նը եր­բեք ա­վե­լի անվ­տան­գութ­յուն չի ու­նե­ցել, քան ու­նի այ­սօր»: Ու փոր­ձում է «բա­ցատ­րել», թե գի­տե՞ք. «Ե­թե գար­նա­նը ես ա­սում էի, թե Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև պա­տե­րազմ չի լի­նե­լու, լի­նե­լու է խա­ղա­ղութ­յուն, ու­զում եմ ար­ձա­նագ­րել, որ Հա­յաս­տա­նի ու Ադ­բե­ջա­նի միջև այլևս խա­ղա­ղութ­յուն է»: Այ­սինքն, ե­թե թշնա­մին այս պա­հին չի հար­ձակ­վում կամ դրա հնա­րա­վո­րութ­յունն ինչ-ինչ պատ­ճա­ռով չու­նի, համ էլ՝ մի թե­թեւ մատ­նե­րը ճթթաց­րեց, ու­զա­ծը տա­լիս են, ու միա­ժա­մա­նակ նստած դո­ղում են «հա­րե­ւան­նե­րի է­մո­ցիա­նե­րից», դա սրանց հա­մար անվ­տան­գութ­յան ա­մե­նա­բարձր մա­կար­դակն է դար­ձել: Բ­նա­կան է, որ սրա­նից հե­տո Նի­կոլն ար­դեն չգի­տես էլ ո­րե­րորդ ան­գամ է փոր­ձում հա­մո­զել, թե Պ­րա­գա­յում ոչ թե պար­տադ­րել են, այլ սե­փա­կան «հա­մոզ­մունք­նե­րից» ել­նե­լով է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չել, ու ե­թե այս­պես գնա, ե­րե­ւի նաեւ սկսի 44-օ­րյայում պար­տութ­յու­նը գո­վեր­գել, թե բա գնա­ցել, մտել էինք ա­զե­րի­նե­րի տա­րածք, լավ ե­ղավ, որ պարտ­վե­ցինք:

­Թե ին­չու են այս քա­րոզ­չա­կան հե­ղե­ղը նո­րից միաց­րել՝ նո­րից ու նո­րից փոր­ձե­լով հա­մո­զել, որ ա­մե­նա­սո­վո­րա­կան դա­վա­ճա­նութ­յու­նը չեն գոր­ծել երկ­րի հան­դեպ, կա­րե­լի է հաս­կա­նալ: Հի­մա պետք է հան­րութ­յա­նը ներ­կա­յա­նալ «խա­ղա­ղութ­յուն բե­րո­ղի» կեր­պա­րով, որ կա­րո­ղա­նան նո­րից պաշ­տոն­նե­րին մնալ՝ բանտ գնա­լու փո­խա­րեն: Ու, բնա­կան է, ա­մեն մի հի­շե­ցում, թե մինչ ի­րենց գալն էլ խա­ղա­ղութ­յունն ու­նեինք եւ պա­տե­րազ­մում հայտն­վե­ցինք հենց ի­րենց ա­պաշ­նոր­հութ­յան, ե­թե ոչ՝ դա­վա­ճա­նութ­յան պատ­ճա­ռով, խան­գա­րե­լու է այդ քա­րոզ­նե­րին:

Ա­սենք, կա­րե­լի էր նաեւ ու­շադ­րութ­յուն չդարձ­նել այս հեր­թա­կան շոո­ւին, ո­րը տար­բեր ձե­ւե­րով ու բա­ռա­պա­շա­րով ար­դեն ո­րե­րորդ ան­գամն է, որ կրկնվում է, ու ա­մեն ան­գամ հա­ջոր­դում է նի­կոլ­յան խուն­տա­յի վար­կա­նի­շա­յին հեր­թա­կան ան­կու­մը: Ընդ ո­րում, ար­դեն հա­սել է այն մա­կար­դա­կին, որ ան­գամ նի­կո­լա­կան թի­մում են խո­սում, որ ա­ռանց «ժերտ­վա­նե­րի» բա­նի հաս­նել չի լի­նի: Էլ չա­սած, որ այս քա­րոզ­նե­րի հե­տե­ւանք­նե­րը Նի­կո­լի հա­մար կա­րող է նաեւ բու­մե­րան­գի է­ֆեկտն ու­նե­նալ: Հիմ­նա­կան քա­րոզ­չութ­յու­նը, ինչ­պես եւ են­թադր­վում էր, դրել են «խա­ղա­ղութ­յան ենք հա­սել» թե­զի վրա, միայն թե «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն այդ­պես էլ չկա ու չկա: Ա­լիե­ւի պա­հանջն էլ, հի­շեց­նենք, մնում է նույ­նը՝ փո­խեք Սահ­մա­նադ­րութ­յու­նը, ու լավ հաս­կա­նում են, որ դա գո­նե այս պա­հին հնա­րա­վոր չէ: Հ­նա­րա­վոր էլ լի­ներ, հա­մոզ­ված ենք, մի նոր պայ­ման կմո­գո­նեն: Նույնն է նաեւ Թուր­քիա­յի դիր­քը. մարդ ու­ղար­կե­ցին Հա­յաս­տան, գե­ղե­ցիկ բա­նե­րից խո­սե­ցին: Բայց ան­մի­ջա­պես էլ Շու­շիում Ա­լիե­ւի հետ հան­դի­պեց Թուր­քիա­յի ԳՇ պետ Սել­ջուկ Բայ­րաք­թա­րօղ­լուն, ո­րի ժա­մա­նակ նո­րից հայ­տա­րար­վեց՝ եր­կու երկր­նե­րի միջև հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­ջո­ղութ­յամբ զար­գա­նում են բո­լոր ո­լորտ­նե­րում, «հատ­կա­պես` ռազ­մա­կան ո­լոր­տում»: Ա­լիեւն էլ իր պաշտ­պա­նա­կան բյու­ջեն գա­լիք տա­րի պա­հում է 5 մի­լիարդ դո­լա­րի սահ­ման­նե­րում, եւ այս ա­մե­նը, ի­հար­կե, մի տե­սակ հա­մա­հունչ չէ «տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յուն է հաս­տատ­վել» քա­րոզ­նե­րին:

­Վեր­ջա­պես փաս­տը, որ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դա­նը հայ­տա­րա­րում է, թե լա­վա­գույն դեպ­քում հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի ստո­րագ­րու­մը սպա­սում է գա­լիք տար­վա ա­ռա­ջին կե­սին, իր հեր­թին է նշա­նա­կում, թեր թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը շա­րու­նա­կում է Նի­կո­լին պա­հել «կար­թի վրա»: Այ­սինքն, նա մնում է կախ­ված թուրք-ա­զե­րիա­կան քմա­հա­ճույք­նե­րից՝ ընտ­րութ­յուն­նե­րի կգնա՞ այդ թուղթը ձեռ­քին, թե՝ ոչ: Ու ե­թե ոչ, ան­գամ ձեռ­քին այդ քիչ ար­ժեք ներ­կա­յաց­նող թղթի կտո­րը չլի­նի, դժվար կլի­նի նաեւ մարդ­կանց հա­մո­զե­լը, որ ին­քը «Նի­կոլ խա­ղաղա­բերն» է: Իսկ դա կա­րող է ակն­կա­լա­ծի ճիշտ հա­կա­ռակ նա­խընտ­րա­կան է­ֆեկ­տը տալ:

ԻՍԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՒԺԵՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

­Բայց որ­քան էլ, որ «խա­ղա­ղութ­յան» թե­ման այս պա­հին ա­ռաջ մղե­լը, այս­պես ա­սենք, դեռ ա­նո­րոշ նա­խընտ­րա­կան հե­ռան­կար­ներ է խոս­տա­նում, սա­կայն այդ քա­րո­զար­շա­վը, ա­վե­լի ճիշտ՝ այդ դե­րի մեջ Նի­կո­լի մտնելն ար­դեն իսկ կա­րող է հեր­թա­կան կոր­ծա­նա­րար հար­վա­ծը հասց­նել երկ­րին: Այդ թվում, այն «տրյու­կը», թե պատ­րաստ­վում է բա­նա­կա­յին ծա­ռա­յութ­յան ժամ­կե­տը կրճա­տել: Որ­պես­զի դա իր քա­րոզ­չա­կան է­ֆեկտն ու­նե­նա, այն է՝ գա­լիք ա­մառ­վա­նից մտնի կի­րառ­ման մեջ, պետք է ար­դեն նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ի­րա­կա­նաց­նել-ա­վար­տել հա­մա­պա­տաս­խան օ­րենսդ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը: Մի կող­մից այն, որ դա Ա­լիե­ւի ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տե­րից մեկն է, դա դժվար չէ հաս­կա­նալ: Այն է՝ ե­թե ան­գամ Նի­կո­լը ստիպ­ված լի­նի հե­ռա­նալ, ա­պա իր հե­տե­ւից թող­նի այն կար­գի ա­վեր­ված բա­նակ, որ խել­քի բե­րե­լը եր­կար տա­րի­նե­րի հա­մառ աշ­խա­տանք պա­հան­ջի: Մ­յուս կող­մից, ե­թե այդ ամ­բո­խա­հա­ճո օ­րենսդ­րա­կան փո­փո­խութ­յու­նը Նի­կո­լը չա­նի, ա­պա դա կդառ­նա շատ լուրջ նա­խընտ­րա­կան հար­ված: Այ­սինքն, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, այդ քայ­լը կար­վի: Ու չնա­յած այն մեծ հար­ցին, որ ե­թե այդ­քան զորք ու­նեք, որ կա­րե­լի է կրճա­տել ու վնաս­ներ չլի­նեն, ա­պա ին­չո՞ւ են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրում, այս­պես ա­սած, «ու­սում­նա­կան հա­վաք­նե­րի» ռե­ժի­մը՝ քա­ղա­քա­ցի­նե­րին բան ու գոր­ծից կտրե­լով՝ ու­ղար­կե­լով սահ­ման պա­հե­լու: Բա­ցատ­րութ­յու­նը, թե պայ­մա­նագ­րա­յին ու­ժե­րի մի­ջո­ցով բա­նա­կի կազ­մի անկ­ման նման նվա­զե­ցու­մը կփո­խա­րի­նեն, ծի­ծա­ղե­լի է. ե­թե կան հա­մա­պա­տաս­խան թվով պայ­մա­նագ­րա­յին­ներ, նո­րից նույն հարցն է՝ ին­չո՞ւ են, հա­կա­սե­լով մո­բի­լի­զա­ցիոն օ­րենք­նե­րին, մարդ­կանց ու­սում­նա­կան նպա­տակ­նե­րով զո­րա­կո­չում եւ ու­ղար­կում սահ­ման, այն է՝ մար­տա­կան ծա­ռա­յութ­յան:

Այն, որ դա դառ­նա­լու է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յանն ուղղ­ված հեր­թա­կան հզոր հար­վա­ծը, ե­րե­ւում է թե­կու­զեւ նրա­նից, որ Նի­կո­լը հի­մա փոր­ձում է քա­րո­զել, թե անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վոր­նե­րի մեջ բա­նակն ա­մե­նե­ւին էլ ա­ռաջ­նա­յին չէ: Ու սա չա­փա­զանց նման է Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նի եր­բեմ­նի թե­զին, թե՝ մեր անվ­տան­գութ­յու­նը պետք է մեր թու­լութ­յան մեջ լի­նի: Թեզ, ո­րի կոր­ծա­նա­րար բնույ­թը շատ ա­րագ հենց Լե­ւո­նը հաս­կա­ցավ՝ հրա­ժար­վե­լով դրա­նից: Հի­մա էլ ակն­հայ­տո­րեն փոր­ձում են եր­կի­րը նույն գետը տա­նել:

Ընդ ո­րում` ա­մե­նա­վատ պա­հին: Այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ծա­վալ­վում են մեր երկ­րի շուրջ, մեկ բան են հու­շում. ո­րե­ւէ խա­ղա­ղութ­յուն, ո­րե­ւէ թու­լութ­յուն հաշ­վի առ­նող չկա: Բե­րենք թե­կուզ Կա­տա­րի օ­րի­նա­կը. Ի­րենց հա­մար ապ­րում են, ու հան­կարծ մայ­րա­քա­ղա­քին հրթիռ­ներ են հար­վա­ծում: Ու սա ա­մե­նե­ւին էլ միայն բա­ցա­ռիկ օ­րի­նակ չէ: Ա­վե­լի կոնկ­րետ, ներ­կա աշ­խար­հում ակն­հայ­տո­րեն գե­րիշ­խող է դառ­նում ու­ժե­ղի ի­րա­վուն­քը. կա­րող ես ինչ-որ մե­կից ու­զածդ վերց­նել, գնա ու վերց­րու: Ոչ մի թուղթ, մի­ջազ­գա­յին օ­րենք ու նման բան այս­տեղ խոչն­դոտ չէ. ան­պաշտ­պան ես, ցան­կա­ցած պա­հին կա­րող ես ծանր հար­ված ստա­նալ: Ու Նի­կո­լը, երբ խո­սում է հար­յու­րամ­յա խա­ղա­ղութ­յու­ննե­րից ու նման բա­նե­րից, դրա­նով ըն­դա­մե­նը ա­պա­ցու­ցում է՝ կա՛մ դա դի­տա­վո­րութ­յուն է կա՛մ­ ա­մե­նա­սո­վո­րա­կան մա­նի­պուլ­յա­ցիան՝ թքած ու­նե­նա­լով ա­մեն մի հնա­րա­վոր հե­տե­ւան­քի վրա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված