Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Փաստ». Վերին Լարսում արգելափակված է հայաստանյան շուրջ 450 բեռնատար

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրից ավելի բեռնատարներ։ Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Պարզվում է՝ արգելափակված են ոչ միայն «Սպայկա» ընկերության, այլև դեպի Ռուսաստան ապրանք արտահանող մոտ 50 կազմակերպությունների բեռնատարներ: Խոսքն ընդհանուր առմամբ շուրջ 450 բեռնատարի մասին է, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում՝ անգամ առանց պատճառաբանությունների արգելափակված են: Արդյունքում բոլոր այն ընկերությունները, որոնց պատկանում են նշյալ բեռները, ահռելի վնասներ են կրում: Բանն այն է, որ միայն բեռնատարների համար նրանք վճարում են օրական մոտ 100 դոլար գումար, չհաշված այն հանգամանքը, որ կան նաև շուտ փչացող ապրանքներով մեքենաներ:

Փորձագետներն այս հանգամանքը բացատրում են մի շարք գործոններով: Դրանք կապված են թե՛ հայկական համապատասխան պետական կառույցների, մեղմ ասած, անբավարար աշխատանքի հետ, թե՛ արտաքին քաղաքական նրբերանգներ ունեն: Մասնավորաբար, կա տեսակետ, որ այս ամենը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ շրջադարձերի պատասխան կարող է լինել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՌԴ լրատվամիջոցները, փորձագետները, նաև մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետ Օվերչուկը, ուղիղ տեքստով զգուշացրել են այդ մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ