Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն

«Փաստ». Փաշինյանն ու թիմը չեն կարողանում ադեկվատ գնահատել ՀՀ-ի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանն այսպիսի հայտարարություն է արել. «Մենք գնահատում ենք, որ այս պահին Հայաստանի նկատմամբ անվտանգային և ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամիս, մի տարի առաջվա հետ»։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաշինյանն ու թիմը դիլետանտ մոտեցում ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ ՀՀ-ն Արցախի կորստից հետո ռազմական առումով դարձել է ավելի խոցելի։ Արցախը Հայաստանի ու հատկապես Սյունիքի վահանն էր։ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելուց հետո ՀՀ-ն աստիճանաբար վերածվում է failed state-ի՝ դեմոգրաֆիական, ռազմական, տնտեսական և անվտանգային առումներով»:

Հեղինակները նշում են, որ ՀՀ-ում ծնելիությունը գրեթե զրոյական է, արտագաղթը՝ բարձր, ռազմական առումով՝ ՔՊ-ն կրճատում է հայոց բանակը, տնտեսական առումով՝ չկան նոր աշխատատեղեր, արտաքին պարտքը 14 միլիարդ դոլար է, անվտանգային առումով՝ ՀՀ-ի անվտանգության հիմքը՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն է եղել, որը Փաշինյանն ու ՔՊ-ն, սկսած 2018 թվականից, Արևմուտքի հրահանգով ծրագրված կազմաքանդում են։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, թե օգոստոսի 8-ը համապարփակ փոխեց ՀՀ-ի անվտանգային միջավայրը։ Ըստ հոդվածագրի, սա քպական քաղաքականության հերթական դիլետանտության արդյունքն է՝ լոգիստիկան չի կարող ապահովել պետության, մասնավորաբար Սյունիքի անվտանգությունը. ՀՀ-ի անվտանգության երաշխավորը հզոր բանակն է, զարգացող տնտեսությունն ու ՀՀ-ՌԴ և ՀՀ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ