Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

Վերլուծություն

Եվ այս­պես, Նի­կոլ Փա­շին­յա­նը շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն նո­րա­նոր հար­ված­ներ հասց­նել Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­նա­կութ­յա­նը` այդ ա­մե­նը քո­ղար­կե­լով «խա­ղա­ղութ­յան ենք գնում» ոչ մի ռեալ հիմ­նա­վո­րում չստա­ցող քա­րոզ­չութ­յամբ: Այ­սինքն, ե­թե «խա­ղա­ղութ­յան» ենք գնում, էլ բա­նակն ինչ­նե­րի՞ս է պետք. հան­գիստ կա­րե­լի է կրճա­տել, ո­րի հա­մար շա­տե­րը դեռ մի բան էլ քվե­նե­րով շնոր­հա­կալ կլի­նեն Նի­կո­լին: Հաս­կա­նա­լի է, մին­չեւ այն պա­հը, երբ ռեալ, միան­գա­մայն տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի վտան­գը կչո­քի երկ­րի դի­մաց: Բայց այդ ժա­մա­նակ էլ, «կամ է­շը սատ­կած կլի­նի, կամ՝ է­շա­տե­րը»:

ԳԱԶԱ

Չ­նա­յած, դա­տե­լով այն ի­րո­ղութ­յու­նեն­րից, ո­րոնք այս պա­հին տե­ղի են ու­նե­նում աշ­խար­հում եւ մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նում, այդ վտան­գը կա­րող է եւ Հա­յաս­տա­նի դեմ չո­քել շատ ա­վե­լի շուտ, քան կա­րե­լի է պատ­կե­րաց­նել: Ի­րո­ղութ­յու­նը սա է՝ տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­կան կրքե­րը շի­կա­նում են աչ­քի ա­ռաջ, գործ­նա­կա­նում ա­մե­նօր­յա ռե­ժի­մով: Բուն մեր տա­րա­ծաշր­ջա­նում էլ «խա­ղա­ղութ­յան գնա­ցող» Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է ա­վե­լաց­նել իր ռազ­մա­կան բյու­ջեն եւ կա­պե­րը, ան­շուշտ հաս­կա­նա­լով, որ դա ցան­կա­ցած պա­հի կա­րող է կի­րառ­ման մեջ դրվող գոր­ծոն դառ­նալ: Իսկ ազ­դակ­նե­րը, ո­րոնք շա­րու­նա­կա­բար գա­լիս են, հիմ­նա­կա­նում խո­սում են այն մա­սին, որ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը դեռ միայն թե­ժաց­ման դի­նա­մի­կա­յի մեջ են, ընդ ո­րում, ար­դեն այս պա­հին մի­ջազ­գա­յին օ­րենք, ի­րա­վունք աս­ված­նե­րի վրա ան­գամ «թքող չկա»: Ու դա` դեռ մեղմ ա­սած: Ի­րա­կա­նում ու­նենք այս վի­ճա­կը. ՄԱԿ-ը պաշ­տո­նա­պես խո­սում է Գա­զա­յում ըն­թա­ցող ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին: Ընդգ­ծենք՝ ցե­ղաս­պա­նութ­յան, որն ար­դեն եր­կու-ե­րեք տա­րի շա­րու­նակ­վում է: Խոս­քը մարդ­կութ­յան հան­դեպ մե­ծա­գույն հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րից մե­կի մա­սին է, եւ հա­մաշ­խար­հա­յին ա­մե­նա­բարձր ամ­բիո­նից ե­կած ու­ղիղ հայ­տա­րա­րութ­յու­նեն­րից հե­տո ան­գամ ընդ­հան­րա­կան ռեակ­ցիան զրո­յին մոտ է, կար­ծես խոս­վում է մանր-մունր բա­նե­րի մա­սին, ա­սենք գրպա­նա­հա­տութ­յան, որ, ինչ մեծ բան է, ա­մեն օր էլ կպա­տա­հի: Ու այդ ֆո­նին էլ Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է հան­գիստ օ­դից եւ ցա­մա­քից հո­ղին հա­վա­սա­րեց­նել մի­լիո­նա­վոր մարդ­կանց բնա­կութ­յան հատ­վա­ծը:

­Թե ի­րա­կա­նում ինչ գոր­ծըն­թաց է զար­գա­նում Գա­զա­յում, պարզ հաս­կա­նում են բո­լո­րը. «Մեծ Իս­րա­յել» նա­խագ­ծի մա­սին ար­դեն խոս­վում է բա­ցա­հայտ: Այն դեպ­քում, երբ բա­ռա­ցիո­րեն օ­րերս նույն ՄԱԿ-ում, բա­ցա­ռութ­յամբ 10 երկ­րի, ո­րոնց կե­սի մա­սին ե­րե­ւի միայն լավ աշ­խար­հագ­րութ­յուն ի­մա­ցող­ներն են տեղ­յակ, մնա­ցած բո­լո­րը քվեար­կե­ցին Պա­ղես­տին պե­տութ­յուն ստեղ­ծե­լու օգ­տին: Ու դա ակն­հայ­տո­րեն դար­ձավ ըն­դա­մե­նը մի ան­պետք թուղթ, քա­նի որ Իս­րա­յելն ու­նե­նա­լով 9 կողմ ձայն, ա­ռանց ո­րե­ւէ թղթի էլ հան­գիստ «Մեծ Իս­րա­յել» է սար­քում՝ ԱՄՆ-ի հո­վա­նու ներ­քո: Ու Հա­յաս­տա­նի հա­մար կո­պիտ սխալ կլի­նի մտա­ծե­լը, թե Գա­զան է, մե­զա­նից հե­ռու, ինչ ու­զում են, թող ստեղ­ծեն: Հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­կա­նութ­յունն այլ է՝ «Մեծ Իս­րա­յել» հաս­կա­ցութ­յու­նը միայն Գա­զա­յով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է, այլ հաս­նում է մեր երկ­րի ան­մի­ջա­կան մա­տույց­նե­րին: Միա­ժա­մա­նակ, հիմ­քից փո­խում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին ստա­տուս քվոն, իսկ դա ար­դեն ակ­նար­կում է խո­շո­րա­գույն հա­կա­մար­տութ­յուն­նե­րի սպա­սե­լիք­նե­րի մա­սին:

 ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ

Ընդ ո­րում, տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մի մա­սին փոր­ձա­գետ­ներն ար­դեն խո­սում են ոչ թե պար­զա­պես բա­ցա­հայտ, այլ որ­պես մի բա­նի, որն ան­խու­սա­փե­լիո­րեն լի­նե­լու է: Ով ում դեմ. վե­ճը հիմ­նա­կա­նում սրա շուրջ է:

­Մեր հա­րե­ւան Ի­րա­նում հատ­կա­պես ազ­գա­յին ուղղ­վա­ծութ­յան փոր­ձա­գետ­նե­րը վստահ են, որ հեր­թա­կան ան­գամ բախ­վե­լու են Ի­րանն ու Իս­րա­յե­լը, ո­րը կա­րող է նաեւ այլ ուղ­ղութ­յուն­ներ իր մեջ ներ­քա­շել: «Իս­րա­յե­լի հար­ձա­կու­մը Ի­րա­նի վրա ան­խու­սա­փե­լի է. Եվ­րո­պան խա­ղում է հե­տա­խու­զա­կան ա­ջակ­ցութ­յան դե­րը». ի­րան­ցի այլ վեր­լու­ծա­բան­նե­րի եւս մեջ­բե­րե­լով, պնդում է հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Մո­ւազ­զին:

­Սա, ի­հար­կե, հայտ­նի ա­ցե­նար­նե­րից մեկն է, ո­րի մա­սին շատ է խոս­վել: Բայց որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան ի­րա­նա-իս­րա­յել­յան նոր պա­տե­րազ­մը, այս­տեղ հար­ցեր կան: Ի­րա­նը, ինչ­պես գործ­նա­կա­նում տե­սան Թել Ա­վի­վում, այն թի­րախ­նե­րից չէ, ո­րին կա­րող են օ­դից ան­պա­տիժ հար­ված­նե­րով հո­ղին հա­վա­սա­րեց­նել: Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մե­լը նշա­նա­կում է, որ պետք է Իս­րա­յե­լը պատ­րաստ լի­նի, որ ինքն էլ է ստա­նա­լու ոչ պա­կաս, ե­թե ոչ՝ ա­վե­լի ծանր պա­տաս­խան հար­ված­ներ, ան­գամ, ե­թե ԱՄՆ-ն­ է ուղ­ղա­լիո­րեն խառն­վում այդ խա­ղին: Ու մի­գու­ցե նոր պա­տե­րազ­մի դեպ­քում ա­վե­լի վատ­թար ի­րո­ղութ­յուն­նե­րի բախ­վեն: Որ­պես բա­զում դրվագ­նե­րից մե­կը, բե­րենք տե­ղե­կութ­յու­նը, ո­րը ե­րեկ ներ­կա­յաց­րեց ի­րա­նական հե­ղի­նա­կա­վոր աղբ­յու­րը: Այն է. «Այ­սօր Թեհ­րա­նում վայ­րէջք կա­տա­րեց Բե­լա­ռու­սի ռազ­մա­կան տրանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը։ Միա­ժա­մա­նակ, Մոսկ­վա­յում է գտնվում ի­րա­նա­կան ինք­նա­թի­ռը: Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Բե­լա­ռու­սի միջեւ զեն­քի փո­խա­նա­կու­մը հա­սել է իր գա­գաթ­նա­կե­տին։ 12-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­կա­նաց­վել են մի շարք կար­եւոր գնում­ներ, ո­րոնք այժմ շտապ կեր­պով մա­տա­կա­րար­վում են երկ­րին»: Ս­րա­նից զատ, թեեւ շատ չի բարձ­րա­ձայն­վում, սա­կայն փոր­ձա­գետ­նե­րը քա­նիցս ակ­նար­կել են նաեւ Չի­նաս­տա­նից դե­պի Ի­րան նման թռիչք­նե­րի մա­սին: Թե կոնկ­րետ ինչ են բե­րում, հաս­կա­նա­լի է, խստա­գույն ռազ­մա­կան գաղտ­նիք է: Բայց հաս­կա­նա­լի է, որ խոս­քը լուրջ բա­նե­րի մա­սին է, այդ թվում՝ ՀՕՊ-ի, ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գե­րի, նաեւ հար­ձա­կո­ղա­կան տե­սա­կա­նում: Այ­սինքն` Ի­րանն ակ­տի­վո­րեն փա­կում է այն բա­ցե­րը, ո­րոնք ար­ձա­նագր­վե­ցին 12-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, թե­րեւս` դեռ մի բան էլ ա­վե­լին: Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Ի­րա­նի հետ նոր պա­տե­րազմն Իս­րա­յե­լի հա­մար դառ­նում է էլ ա­վե­լի ռիս­կա­յին, հնա­րա­վոր արդ­յուն­քը՝ միան­գա­մայն ա­նո­րոշ: Կգ­նա՞ Իս­րա­յե­լը նման ռիս­կա­յին գոր­ծո­ղութ­յան, դա էլ Նե­թան­յա­հուն կի­մա­նա, բայց հա­վա­նա­կա­նութ­յու­նը դժվար է ար­տա­կարգ բար­ձր հա­մա­րել:

ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ

Ա­հա այս ֆո­նին գնա­լով միայն ակ­տի­վա­նում է թուրք-իս­րա­յել­յան բախ­ման վար­կա­ծը: Հ­ռե­տո­րա­բա­նութ­յու­նը, որն այ­սօր կա եր­կու երկր­նե­րի մի­ջեւ, ար­դեն նա­խա­պա­տե­րազ­մա­կան է: Թարմ օ­րի­նակ­նե­րից մեկն է Էր­դո­ղա­նին մոտ կանգ­նած լրատ­վա­մի­ջո­ցի հրա­պա­րա­կու­մը, թե Թուր­քիան ու­նի Իս­րա­յե­լում ռազ­մա­կան եւ ռազ­մա­վա­րա­կան թի­րախ­նե­րի ցանկ՝ բա­ցատ­րութ­յամբ. «Հ­նա­րա­վոր հա­կա­մար­տութ­յան դեպ­քում թուր­քա­կան բա­նա­կը կհար­վա­ծի այդ օբ­յեկտ­նե­րին»: ­Ցու­ցա­կում նե­րառ­ված էին ա­վիա­բա­զա­նե­րը, Թել Ա­վի­վի «Քի­րիա» շտա­բը, Իս­րա­յե­լի նա­վա­հան­գիստ­ներն ու գա­զա­յին հար­թակ­նե­րը, ինչ­պես նաեւ Դի­մո­նա­յի մի­ջու­կա­յին օբ­յեկ­տը: Նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ էլ իս­րա­յել­յան աղբ­յուր­ներն են հայ­տա­րա­րում Թուր­քիա­յում «ա­հա­բեկ­չա­կան օբ­յեկտ­ներ» խո­ցե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին, ընդ ո­րում, ոչ մի ե­րաշ­խիք չկա, որ Իս­րա­յե­լը նա­եւ Էր­դո­ղա­նի նստա­վայրն «ա­հա­բեկ­չա­կան օբ­յեկտ» չի գնա­հա­տի:

Ի­րա­նում, ճիշտ է, կա այն ող­ջա­միտ կաս­կա­ծը, որ թուրք-իս­րա­յել­յան այս սրա­ցում­ներն ըն­դա­մե­նը մշակ­ված խաղ են՝ Թեհ­րա­նի ու­շադ­րութ­յու­նը շե­ղե­լու հա­մար: Մի­գու­ցե: Բայց ա­մեն դեպ­քում այն, որ Իս­րա­յե­լում եւ Թուր­քիա­յում ար­դեն հրա­պա­րա­կա­յին, ա­վե­լի կոնկ­րետ` իշ­խա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­կար­դա­կով են խո­սում ի­րար հար­ված­ներ հասց­նե­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին, դա, մեկ է, ար­դեն շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում:

­Սա­կայն ամ­բողջ հարցն այն է, որ թուրք-իս­րա­յել­յան հա­կա­սութ­յուն­նե­րը միայն «լեզ­վակռ­վով» չեն սահ­մա­նա­փակ­վում: Հենց ի­րա­նա­կան աղբ­յուրն է ներ­կա­յաց­նում վեր­ջին դեպ­քը, որն ար­դեն իսկ հու­շում է, որ բա­ցի ի­րար սպառ­նա­լուց, Ան­կա­րան եւ Թել Ա­վի­վը նաեւ գրե­թե ու­ղիղ բա­խում­նե­րի դաշ­տում են: Աղբ­յու­րը ե­րեկ հա­ղոր­դեց. «Վաղ ա­ռա­վոտ­յան իս­րա­յե­լա­կան ու­ժե­րը ռմբա­կո­ծել են Հա­լե­պի շրջան­նե­րում գտնվող ռազ­մա­կան պա­հեստ­նե­րը՝ ա­ռա­ջաց­նե­լով հզոր պայթ­յուն­ներ: Իս­րա­յե­լա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը պնդում են, որ նրանք հար­վա­ծել են Թուր­քիա­յից ու­ղարկ­ված զեն­քին: Այ­սօր սի­րիա­ցի­ներն ա­սում են՝ Թուր­քիան չի կա­րող նույ­նիսկ մեկ զեն­քի պա­հեստ պա­հել իր սե­փա­կան խորհր­դա­կան­նե­րի հա­մար: Ակն­հայտ է, որ Իս­րա­յե­լը ներ­քա­շել է թուր­քա­կան զին­ված ու­ժե­րին դա­ժան միջ­նոր­դա­կան պա­տե­րազ­մի մեջ»:

Ի­րա­նա­կան աղբ­յու­րը նաեւ հա­վաս­տիաց­նում է, թե իս­րա­յե­լա-թուր­քա­կան հա­կա­մար­տութ­յու­նը նոր է սկսվում, եւ այն մեծ մասշ­տաբ­նե­րի դեռ կհաս­նի. «Բա­խու­մը ան­խու­սա­փե­լի է, եւ­ այն լավ չի ա­վարտ­վի»: Բայց է­լի վե­րա­դառ­նում է մտքին, թե՝ «Հիմ­նա­կան թի­րա­խը Ի­րանն է»:

­Թե ին­չու են թուրք-իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յուն­ներն այս աս­տի­ճա­նի սրվել, շատ ենք խո­սել, չկրկնենք: Այս պա­հին ըն­դա­մե­նը ար­ձա­նագ­րում ենք բուն փաս­տը՝ տի­րում է նա­խա­պա­տե­րազմ­յան վի­ճակ, ո­րը շատ ա­րագ կա­րող է հաս­նել պա­տե­րազ­մա­կա­նի` հաշ­վի առ­նե­լով մեկ այլ հան­գա­մանք:

Այն է, նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ մռայլ­վում է նաեւ Ի­րա­քի շուրջ մթնո­լոր­տը: Հի­շեց­նենք, ա­վե­լի վաղ ա­մե­րիկ­յան բա­նա­կը դուրս բե­րեց իր զոր­քերն Ի­րա­քի հիմ­նա­կան հատ­ված­նե­րից՝ տե­ղա­փո­խե­լով քրդա­կան գո­տի: Սա ար­դեն իսկ ազ­դակ էր՝ ըն­թա­նում է Ի­րա­քից ի­րաք­յան Քուր­դիս­տա­նի տա­րան­ջատ­ման ակ­տիվ փուլ: Այս աշ­նանն էլ Ի­րա­քում ընտ­րութ­յուն­ներ են, եւ դա լավ ա­ռիթ է, որ այդ գոր­ծըն­թացն ամ­բող­ջա­կա­նաց­վի: Ընդ ո­րում, կան բա­զում հա­րա­կից ազ­դակ­ներ, ո­րոնք հենց այդ մա­սին են վկա­յում:

­Նույն ակ­տիվ ըն­թացքն է նաեւ սի­րիա­կան Քուր­դիս­տա­նում: Ու Սի­րիա­յի ողջ տա­րած­քով մեկ, ընդ­հուպ՝ ա­մե­նաու­ղիղ ձե­ւով Ան­կա­րա­յի կող­մից վե­րահսկ­վող Հա­լե­պի տի­րույ­թում ա­մեն մի ռազ­մա­կան օբ­յեկ­տի հասց­վող իս­րա­յել­յան հար­ված­նե­րը, բնա­կա­նա­բար, հենց այդ հա­մա­տեքս­տում են: Այ­սինքն, ինչ­պես ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, «Մեծ Իս­րա­յե­լի» շրջա­նակ­նե­րում ըն­թա­ցող Քուր­դիս­տան կոչ­ված նա­խա­գի­ծը, շատ նման է, որ ար­դեն այս աշ­նա­նը մտնում է եզ­րա­փա­կիչ փուլ: Իսկ դա այն նա­խա­գիծն է, որ ե­թե Ան­կա­րան չկա­րո­ղա­նա կան­խել ցան­կա­ցած, այդ թվում՝ ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով, ա­ռաջ է գա­լիս ար­դեն Թուր­քիա­յի միաս­նա­կան մնա­լու հար­ցը, ինչ­քան էլ, որ բուն այդ միտ­քը դեռ ան­հա­վա­նա­կան տեսք ու­նի:

ԱՐԱԲԱԿԱՆ ՆԱՏՕ

­Տա­րա­ծաշր­ջա­նի ծայ­րա­հեղ լար­վա­ծութ­յան մա­սին է ակ­նար­կում, ա­վե­լին՝ ա­ղա­ղա­կում նաեւ փաս­տը, որ նա­խօ­րեին Պա­կիս­տա­նի վար­չա­պետ Շահ­բազ Շա­րի­ֆը եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի թա­գա­ժա­ռանգ Մու­համ­մեդ բին Սալ­մա­նը ստո­րագ­րե­ցին «ռազ­մա­վա­րա­կան պաշտ­պա­նութ­յան հա­մա­ձայ­նա­գիր»։ Այս հա­մա­ձայ­նագ­րի գլխա­վոր դրույթն է՝ երկր­նե­րից մե­կի դեմ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի դեպ­քում մյու­սը ան­պայ­ման կհաս­նի նրան օգ­նութ­յան։ Ընդ ո­րում, հա­տուկ ընդգծ­ված է, որ դա ոչ մի կերպ ուղղ­ված չէ Հնդ­կաս­տա­նի դեմ, այն է՝ խնդի­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն է:

Ի­հար­կե, նման քայ­լի վրա մեծ ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցավ նաեւ Կա­տա­րին հասց­ված իս­րա­յել­յան հար­վա­ծը: Ծի­ծա­ղե­լի են պնդում­նե­րը, որ իս­րա­յել­ցի­նե­րը Միաց­յալ Նա­հանգ­նե­րին տե­ղե­կաց­րել են միայն վեր­ջին րո­պեին. իս­րա­յել­յան հրթիռ­ներն ա­նար­գել ան­ցել էին ա­մե­րիկ­յան ՀՕՊ-ով ո­ղող­ված հատ­ված­նե­րով, որն ա­ռանց ԱՄՆ-ի «դաբ­րո»-ի չէր կա­րող լի­նել: Իսկ սա նշա­նա­կում է հե­տեւ­յա­լը. տա­րա­ծաշր­ջա­նի ա­րա­բա­կան «փո­ղի տոպ­րակ­նե­րը» սո­վոր են ապ­րել Վա­շինգ­տո­նի ռազ­մա­կան տա­նի­քի ներ­քո, բայց հան­կարծ գործ­նա­կա­նում տե­սան, որ պետք ե­ղած պա­հին այդ տա­նի­քը կա­րող է բաց­վել: Այն է՝ պետք է լրջո­րեն մտա­ծեն ի­րենց սե­փա­կան անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման մա­սին, հատ­կա­պես, երբ տա­րա­ծաշր­ջա­նում ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի վե­րա­բաշ­խումն ար­դեն ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է: Ի­րա­նի հետ ա­րա­բա­կան դա­շին­քը հնա­րա­վոր է, բայց քիչ ի­րա­տե­սա­կան: Նույ­նը Թուր­քիա­յի պա­րա­գա­յում է. Կա­տա­րը սերտ գոր­ծակ­ցում է թուր­քե­րի մեջ, բայց դա հրթի­ռա­յին հար­ված­նե­րի ե­րաշ­խիք չէր: Սաուդ­յան Ա­րա­բիան, ո­րը Թեհ­րա­նի, Թել Ա­վի­վի եւ Ան­կա­րա­յի հա­մա­կար­գա­յին հա­կա­ռա­կորդն է, շտապ պետք է գտներ դաշ­նա­կից­ներ, ո­րոնք պատ­րաստ են պայ­քա­րել սաուդ­յան շա­հե­րի հա­մար։ Հատ­կա­պես նրանց, ով­քեր կա­րող են հա­կադր­վել Իս­րա­յե­լին, ո­րը տի­րա­պե­տում է մի­ջու­կա­յին մա­հա­կին։ Մի­ջու­կա­յին ա­կում­բի ան­դամ Պա­կիս­տա­նը (ո­րը հու­սա­հա­տո­րեն փո­ղի կա­րիք ու­նի), ի­հար­կե, բարձր տեղ էր զբա­ղեց­նում «հնա­րա­վոր դաշ­նա­կից­նե­րի» ցան­կում։

Էլ ա­վե­լի վատ վի­ճա­կում են ա­րա­բա­կան մյուս միա­պե­տութ­յուն­նե­րը, եւ, որ նրանք կհե­տե­ւեն սաուդ­նե­րի օ­րի­նա­կին, մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նի: Ի վեր­ջո, նրանք բո­լո­րը փող ու­նեն, եւ բո­լորն էլ... այ­սօր պաշտ­պա­նութ­յան կա­րիք ու­նեն։ Եվ այն, որ այս պա­հին նո­րից օ­րա­կարգ է վե­րա­դար­ձել, այս­պես ա­սած, ա­րա­բա­կան կամ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ՆԱՏՕ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, ի­հար­կե, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­կա գեր­լար­վա­ծութ­յան ար­տա­ցո­լումն է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար է մնում, որ մեր Մեծ տա­րա­ծաշր­ջա­նը ոչ պա­կաս մեծ պայթ­յու­նի շե­մին է: Այ­սինքն` այդ պայթ­յու­նը կլի­նի ան­խու­սա­փե­լի, ե­թե գլո­բալ շա­հե­րը չհա­ջող­վի հա­վա­սա­րակշ­ռել: Եվ ա­հա Հա­յաս­տանն այս ի­րա­վի­ճա­կում, ոչ միայն շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ի­րենց զրկել ա­ռանց­քա­յին դաշ­նա­կից­նե­րից, այլ նաեւ ա­ռաջ է տա­նում «մեր պաշտ­պա­նութ­յու­նը մեր ան­պաշտ­պան­վա­ծութ­յան մեջ է» հին եւ իր վնա­սա­կա­րութ­յունն ա­պա­ցու­ցած թե­զի մեջ: Ընդ ո­րում, միայն Գա­զա­յի օ­րի­նա­կը ցույց է տա­լիս, որ ան­պաշտ­պա­նին ա­ռա­ջին հեր­թին են ոչն­չաց­նում:

­Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե՞րն այս­տեղ չեն գի­տակ­ցում, թե՞ մասշ­տա­բա­յին դա­վա­ճա­նութ­յուն է: Հաշ­վի առ­նե­լով վեր­ջին տա­րի­նե­րի պատ­մութ­յու­նը` ա­վե­լի հակ­ված ենք երկ­րորդ տար­բե­րա­կին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված