Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն,հայտնի իրավապաշտպան, չորորդ իշխանության լավ բարեկամ ,Վարդան Ղուկասյանի' ԴՕԿ- ի պաշտպան Լևոն Բաղդասարյանի գիտական հոդվածը, Մասիս Սարը հայերի գիտակցությունից դուրս մղելու

Իրավական

Իրավամբ,անհրաժեշտ է ապրել իրական Հայաստանում,ապրել արժանապատիվ,հարուստ,հզոր,ի Փառս Աստծո,մեր Նախնյաց ,բայց  փորձ կատարել ուրանալ անուրանալին,,,դա ուրացող ցանկացողների,կամեցողների,պատվիրատուների,իրագործողների վերջի սկիզբն է։Անգամ ամենազոր Ստալինը չհամարձակվեց գնալ այդ քայլին։
       Երանի այն իշխանավորին,ով կղեկավարի իրական Հայաստանը բացառապես Մասիս  Սարի հովանու ներքո։Երանի այն իշխանավորին,ով ետ կբերի հայից հարկադրաբար խլված արժանապատվությունը ։
      Ստորև ներկայացվող հոդվածս բաց է բոլոր նրանց համար,ովքեր գոնե մեկ դրվագով իրավաբանորեն կփաստեն հակառակը։
     

Մասիսի (Արարատի) լեռը հանդիսանում է հայ ժողովրդի ինքնության, պատմության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշ։ Վերջին շրջանում  հնչում են մտքեր կամ փորձեր՝ այն հայոց հավաքական գիտակցությունից դուրս մղելու։ Անհրաժեշտություն տեսա իրավական տեսանկյունից գնահատել այդպիսի մոտեցումների իրավազուրկ լինելու հանգամանքը։

 

Միջազգային նորմեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ․ «Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի համաձայն՝ ժողովուրդները պարտավոր են պահպանել իրենց մշակութային խորհրդանիշները։

ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 1-ին հոդվածը երաշխավորում է ժողովուրդների ինքնության և ինքնորոշման իրավունքը։
Հիմնական Օրենք
 11-րդ հոդված, ամրագրում է պետության պարտականությունը՝ պահպանել և պաշտպանել պատմամշակութային արժեքները։

Մասիսը, որպես հայ ժողովրդի ինքնության և հիշողության անբաժան մաս, չի կարող բացառվել այդ արժեքներից, անկախ նրանից, որ ներկայում գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։
Մասիսը հայերի մշակութային ժառանգության մաս է։ Հայերից «գիտակցաբար հանելը» կնշանակի խախտել հավաքական մշակութային ինքնության իրավունքը, ինչը հակասում է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերին։

 Պատմական և աստվածաշնչյան հիմքեր

Աստվածաշնչյան վկայություն – Ծննդոց 8․4-ում գրված է․

«Եվ իջավ տապանը յոթներորդ ամսի տասնյոթերորդ օրը Արարատյան լեռների վրա»։
Սա Մասիսը դարձնում է ոչ միայն հայոց, այլև համամարդկային հիշողության մաս։

Պատմիչների վկայություններ –

Մովսես Խորենացի՝ Մասիսը ներկայացվում է որպես Հայոց աշխարհի նշանաբևեռ։

Ստրաբոն՝ հիշատակում է Մասիսը Մեծ Հայքի աշխարհագրության մեջ։

Փավստոս Բուզանդ և այլք՝ նկարագրել են Մասիսը որպես Հայոց հզորության խորհրդանիշ։

 Փիլիսոփայական և մշակութային հիմքեր

 Հեգելի խոսքով արձանագրում եմ. ժողովուրդը, որ կորցնում է իր պատմական հիշողությունը, զրկվում է իր ազատությունից։ Մասիսից հրաժարումը հավասարազոր է ինքնության կորուստին։

Մշակութային խորհրդանիշ – Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը,Հովհաննես Շիրազը ,բազմաթիվ գրողներ Մասիսը դարձրեցին սիրո, հավերժության և Հայրենիքի խորհրդանիշ։
Ւրավամբ,Հայերի համար Մասիսը ոչ միայն լեռ է, այլև հոգևոր գագաթ, «երկրի երկրորդ ծննդավայրի» խորհրդանիշ։
Հարկավոր է իմանալ.

՝ ոչ մի իրավաչափ հիմք չկա հայերի գիտակցությունից Մասիսը հանելու։

Պատմական և աստվածաշնչյան աղբյուրները փաստում են դրա համամարդկային և հայկական արժեքը։

Փիլիսոփայական և գեղարվեստական ընկալումներն այն դարձնում են հայ ժողովրդի հավաքական հիշողության ու հոգևորության սյուն։

 Մասիսը հայ ժողովրդի անբաժան հոգևոր և մշակութային սեփականությունն է, և որևէ փորձ այն հայերի գիտակցությունից դուրս մղելու՝ իրավաչափ չէ, անընդունելի է և հակասում է միջազգային ու ազգային իրավունքի նորմերին։Այն հակասում է Բնական Իրավունքի նորմը։

Հ.Գ,
       Հոդվածում տեղ գտած հիմքերն ու հիմնավորումները կարող են օգտագործվել պետական մակարդակով տարբեր հարթակներում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ