Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Ընդդիմադիրները ստիպված են հերթական անգամ երազախաբ լինել․ Գագիկ Մելքոնյանը՝ ՔՊ-ի պառակտման մասին

Հանդիպում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է ՔՊ-ում պառակտում չկա ու չի էլ կարող լինել: Ընդհակառակը ՔՊ-ն այսօր կուռ է, ինչպես երբեւէ, առողջ մրցակցություն, քննադատություն կա, բայց պառակտում չկա։ Էնպես որ ընդդիմադիրները ստիպված են հերթական անգամ երազախաբ լինել։

Անդրադառնալով  կառավարության որոշմանը՝ Արարատ լեռան պատկերը  Հայաստանի սահմանապահ ծառայության մուտքի/ելքի դրոշմանիշից հեռացնելուն պատգամավորը նկատում է․

-Նախ եկեք փաստենք, որ Արարատը լեռ փաստացի ՀՀ սահմաններից դուրս է, ըստ այդմ դա մերը չէ։ Այ՛ո, Արարատը լեռը պաշտում է ցանկացած հայ, մեր տանը երեք հատ Արարատի նկար կա կպցրած, բայց դա չի նշանակում մերն է։ Թող ժամանակին չտային, էսօր էլ մեզ են  ազգի դավաճան դարձնում, ասելիք՝ անելիք չունեն, հիմա էլ թազա թեմա են ֆռացնում, ախր նյութ չկա։

Եկեղեցու շուրջ զարգացումները եւս պատգամավորը համարում է օրակարգային, որը օր առաջ պետք է լուծել․

-Իշխանությունների պայքարը ոչ թե եկեղեցու, այլ Կտրիճ Ներսիսյանի դեմ է, ով խախտել է իր պայմանը Աստծո հետ, դրժել է երդումը։ Էդ էլ հերիք չի մի հատ էլ քաղաքականություն է մտել իր Բագրատ Գալստանյանով։ Հոգեւորականի մասին է այս ամենը, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու։ Հելնում ասում են, թե բա մենք եկրի մասին ենք մտահոգ, բա որ երկրի մասին մտահոգ էիք, ինչո՞ւ մի օր ժողովրդի կողքին չկանգնեցին, երբ Արցախը շրջափակման մեջ էր Կտրիճ Ներսիյանը վազում էր ՌԴ շքանշաններ ստանալու, բա ո՞ւր էր, խի չէր գնում խնդրեր արցախցիների համար։

Հարցին արդյո՞ք Փաշինյանը 2018-ին օրինակ չէր պայքարում Կաթողիկոսի դեմ, ու միայն հիմա որոշեց․

-2018-ին դեռ փաստեր չուներ, որ Կտրիճ Ներսիյանը խախտել է կուսակրոնության ուխտը, այն ժամանակ լսել է, բայց հիմա փաստերով ապացուցում է։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ