Ռուսական բանակի սպառազինութուն է մտել նորագույն «Սարմա» համազարկային կայանքները (Ֆոտո)
Արխիվ 12-16Ռուսական բանակի սպառազինութուն է մտել նորագույն «Սարմա» համազարկային կայանքները, որն օրերս ներկայացվե( էր Պուտինին` Մոտովիլիխայի գործարաններ այցի ժամանակ։
Խոսքը, ըստ էության, համազարկային կայանքների նոր սերնդի մասին է, որը փոխարինելու կամ փոխլրացնելու է գալիս «Սմերչ»-ի մոդեռնիզացված տեսակին` «Ուրագան-1Մ»-ին։
«Սարմա»-ի օգտագործում է կիրառելի է խորհրդային և ռուսական 300 մմ չկառավարվող հրթիռների ամբողջ ընտանիքի համար՝ 9M55-ը՝ մոտավորապես 70 կմ հեռահարությամբ, 9M528-ը և 9M531-ը՝ մոտավորապես 90 կմ հեռահարությամբ: Սակայն, ելնելով պատերազմական իրողություններից, «Սարմա»-ի հիմնական ռազմամթերքն է լինելու կառավարվող 9M542, 9M544 և 9M549 հրթիռները՝ 120-ից 130 կմ հեռահարությամբ։ Իսկ «ՄամԱԶ»-ի բազայով անվավոր պլատֆորն ապահովում է բարձր մոբիլություն` հակառակորդի հրթիռայի պատասխան հարվածից խուսափելու համար:
Մշակողմերի գնահատմամբ, կայանքն ի զորու է հասցնել բարձր ճշգրտության հարվածներ այն մեծ հեռավորությունների վրա, որտեղ չկա հակառակորդի մոտակա գործողության անօդաչուների վտանգը: Ըստ այդմ էլ, ուղղորդող փողերի քանակը նվազեցնել է մինչեւ 6-ի` «Ուրագան»-ների 12-ի փոխարեն, հաշվի առելով, որ 6 գերճշգրիտ հրթիռների համազարկը կարող է ապահովել ավելի բարձր էֆեկտիվություն, քան 12 չկառավարվող կամ մասնակի կառավարվող հրթիռներինը:
