Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն

«Իրավունք». ԱԺ –ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր. «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«Մեր աղբյուրի փոխանցմամբ` ամենեւին էլ պատահական չէր, որ Ալեն Սիմոնյանի շուրջ կրքերն այդքան սրվեցին հենց ՔՊ համագումարի շեմին: Այն իմաստով, որ նաեւ դրա արդյունքում Ալենը հայտնվեց հետնապահ դիրքերում: Իսկ դա Նիկոլի համար միանգամայն «արդարացի» առիթ է, որ եթե ընտրությունների ժամանակ հաջողացնի վերարտադրվել, ապա Ալենին ԱԺ խոսնակի աթոռը չտալու միանգամայն «լեգիտիմ» հիմք կունենա: Այն է՝ կուսակցության ներսում ամենեւին էլ այն բարձր վարկանիշը չունի, որ նման բարձր պաշտոն տա:

 

«Իսկ նման ձեւական առիթ Փաշինյաին պետք էր, քանի որ հասկանում է, որ շատ բան իմացող Ալենին հենց այնպես, առանց հիմքի, նման պոստից զրկելը կարող է վտանգավոր դառնալ:

 

Իսկ զրկել պետք է, քանի որ նախ, Ալենն այդպես էլ չի կարողանում խորհրդարանում ՔՊ-ին լիակատար վերահսկողության տակ պահել, ասենք ինքը եւս հաճախ է սկանդալների հերոս դառնում: Բացի այդ, կորցրել է արեւմտյան կապերը, նաեւ ռուսների հետ աշխատել չի կարողանում:

 

Այսինքն, էս գլխից Փաշինյանն իրեն հիմք ապահովեց, ինչը տալիս է նաեւ հարցի պատասխանը, թե ինչու հենց այս պահին Ալենի շուրջ սկանդալը պայթեց»,-նշում է աղբյուրը:

 

Ապա աղբյուրն ավելացրեց, որ դա Ալենը եւս լավ հասկանում է, եւ եթե այս պահին «ատամ ցույց չտա», ստիպված կլինի տեղափոխվել գործադիրում համեստ պաշտոնի` մշտապես Նիկոլի աչքի առաջ լինելով:

 

Այսինքն` վերջ այն համեմատաբար «Ազատ ու անկախ» կյանքին, որն ուներ: Ու դեռ կփորձի այդ ամենի համար կռիվ տալ»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ