Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել Վալոդյա Գրիգորյանը

Քրեական

ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանած «քիլլերը» մեկ անձ է եղել, որը նրան սպասել է իր նորակառույց տան շինարարության մոտ։

Ըստ բացառիկ տեղեկությունների, «քիլլերը» նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի՝ արդյոք նա մահացել է, մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել և հեռացել է։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել են, որ մարդասպանը զենքի խզակոթով նաև հարվածներ է հասցրել Գրիգորյանին՝ սպանելուց հետո։ Ըստ էության, «քիլլերի» թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։

«Իրավապահների մոտ առկա տեսանյութում երևում է, որ ոստիկան Կարեն Աբրահամյանը երկար ժամանակ վիրավոր վիճակում փորձել է «բռնվելով» մոտենալ Գրիգորյանին և օգնություն ցուցաբերել նրան, սակայն, ցավոք, նրան չի հաջողվել փրկել ո՛չ իրեն, ո՛չ էլ ընկերոջը՝ Գրիգորյանին։ Աբրահամյանը ևս տեղում մահացել է»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ