Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՂԻ ՎՐԱ «ՎԱՃԱՌԵԼՈՒ» ԹԵԶԸ ՈՐՔԱ՞Ն ԿԱՇԽԱՏԻ

Վերլուծություն

Այն, որ Նի­կո­լը «խա­ղա­ղութ­յուն ենք բե­րում» ար­տա­հայ­տութ­յու­նը պետք է դարձ­ներ իր նա­խընտ­րա­կան հիմ­նա­կան թե­զը, էն գլխից էր պարզ: Այ­սինքն, պետք է մարդ­կանց այս ան­գամ էլ դրա­նով մա­նի­պու­լաց­նել՝ «հիմ­նա­վո­րե­լով» այն բո­լոր կա­տաստ­րո­ֆիկ կո­րուստ­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նը կրել է եւ դեռ կրում է նրա իշ­խա­նութ­յան օ­րոք:

ԻՆՉՈ՞Ւ «ՄՈՒՐԱԴՆ ԷԼԻ ԿԱՏԱՂԵՑ»

­Բայց ընտ­րութ­յուն­նե­րում վե­րար­տադր­վելն ա­մե­նե­ւին էլ միակ նպա­տա­կը չէ: Չ­նա­յած, մինչ դրան հաս­նե­լը, եւս մեկ դի­տար­կում: Հայտ­նի է, որ «մեղր ա­սե­լով` բե­րանդ չես քաղց­րաց­նի»: Ն­մա­նա­պես, խա­ղա­ղութ­յուն ա­սե­լով, ի­րա­կա­նում խա­ղա­ղութ­յուն չես ստա­նա: Այս ա­ռու­մով, Նի­կո­լի քա­րո­զած այս «խա­ղա­ղութ­յու­նը», ի­հար­կե, չա­փա­զանց խո­ցե­լի է: Նախ, մին­չեւ Նի­կոլն էլ, այն­պես չէ, որ Հա­յաս­տա­նը ռեալ պա­տե­րազ­մի մեջ էր: Ու­նե­ցել ենք քա­ռօր­յա պա­տե­րազմ, բայց դրա ար­դեն եր­րորդ օրն Ա­լիե­ւը, որ հի­մա ի­րեն մե­ծա­գույն զո­րա­վա­րի տեղ է դրել, չհաս­նե­լով ո­րե­ւէ ռեալ արդ­յուն­քի, վա­զեց Մոսկ­վա՝ հրա­դա­դար խնդրե­լու: Ըստ այդմ, 2016թ. այդ օ­րե­րին հայ ժո­ղո­վուրդն ի­րեն բազ­մա­պա­տըիկ ա­վե­լի ա­պա­հով էր զգում, քան նի­կոլ­յան այս «խա­ղա­ղութ­յան» ժա­մա­նակ­նե­րում: Այդ թվում, ա­մեն րո­պե մար­դիկ չէին դո­ղում, թե հի­մա Ա­լիե­ւը կգա, այս մի բանն էլ կխլի: Ու դա ան­գամ Նի­կո­լը չի կա­րող հեր­քել, քա­նի որ հենց ինքն էր 2020թ. ա­ռա­ջին կե­սին պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում, որ հայ­կա­կան բա­նակն ա­մե­նա­մար­տու­նակն է տա­րա­ծաշր­ջա­նում: Այ­սինքն, նման բա­նակ էր ժա­ռան­գութ­յուն ստա­ցել, ին­չը, ի դեպ, հիմ­նա­վոր­վեց նաեւ իր իշ­խա­նութ­յան այդ փու­լում, երբ տա­վուշ­յան սահ­ման­նե­րին ա­զե­րի­նե­րը եւս մեկ քո­թակ կե­րան:

Ու­րեմն, ինչ­պե՞ս ե­ղավ, որ դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նը հայտն­վեց «ոչ խա­ղա­ղութ­յան» փու­լում, կրեց պար­տութ­յուն, ու­նե­ցավ բա­զում զո­հեր, իսկ «խա­ղա­ղութ­յուն» աս­վա­ծը շար­քա­յին հա­յաս­տան­յան ընդտրո­ղի հա­մար դար­ձավ հիմ­նա­կան ար­ժեք: Այդ անց­ման մա­սին դեռ բա­զում ու բա­զում դե­տալ­ներ են բա­ցա­հայտ­վե­լու, ո­րը տե­ղի կու­նե­նա Նի­կո­լի հե­ռա­նա­լու դեպ­քում: Բայց ու­նենք բուն փաստ. Հա­յաս­տա­նը մինչ Նի­կո­լը կա­յուն էր, հաղ­թա­կան, քա­նիցս քո­թա­կեց թշնա­մուն, որն ըն­դա­մե­նը ե­րա­զում էր գո­նե 5 շրջան հետ ստա­նա­լու մա­սին: Ու հենց Նի­կո­լի օ­րոք էլ ե­ղավ այդ վի­ճա­կից կտրուկ ան­ցում խեղ­ճա­ցած եւ պա­տե­րազ­մո­ղի վի­ճա­կի, ո­րի, կրկնենք, հիմ­նա­կան մտո­րու­մը խա­ղա­ղութ­յան միտքն է: Հաս­կա­նա­լի է, մեկ եզ­րա­կա­ցութ­յուն կա. հենց Նի­կո­լի կա­ռա­վա­րումն է, որ բե­րեց այդ տե­ղա­շար­ժին՝ փաս­տա­ցի խա­ղա­ղութ­յու­նից՝ պարտ­վո­ղա­կան պա­տե­րազ­մի: Ու հի­մա հենց իր ա­րած այդ ա­վե­րա­ծութ­յու­նից հե­տո՝ կի­սատ-պռատ, նվաս­տա­ցու­ցիչ «խա­ղա­ղութ­յան» հաս­նե­րը, ա­վե­լի ճիշտ՝ հաս­նե­լու պատ­րան­քը փոր­ձում է «վա­ճա­ռել» հայ ընտ­րող­նե­րին, թե տե­սեք, ձեզ խա­ղա­ղութ­յուն եմ բե­րում: Հաս­կա­նա­լի է, որ դրա հա­մար պետք է մե­ղադ­րանք­նե­րի հե­ղեղ ուղ­ղել նախ­կին ղե­կա­վար­նե­րին, թե՝ «ջեբս գցե­ցին», ու նախ­կին ղե­կա­վար­ներն էլ մատ­նան­շում են, որ ի­րենց օ­րում ո­րե­ւէ լուրջ զի­ջում ա­զե­րի­նե­րին չի ար­վել, հա­կա­ռա­կը, ու այս բո­լոր կո­րուստ­նե­րը հենց Նի­կո­լի օ­րոք եւ մեղ­քով են ե­ղել: Ու դա ա­պա­ցու­ցե­լը շատ հեշտ է՝ բա­վա­կան է Նի­կո­լը ներ­կա­յաց­նի, ինչ­պես որ օ­րերս հեր­թա­կան ան­գամ պա­հան­ջեց Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նը, թե ինչ ա­ռա­ջարկ­ներ է 2019-20թթ. ստա­ցել Մինս­կի խմբից, ին­չու է դրանք մեր­ժել, ու ա­մեն բան տե­ղը կընկ­նի: Այս ֆո­նին, ի­հար­կե, նույն հիս­տե­րիան, թե՝ ե­կեք բա­նա­վի­ճե­լու, դառ­նում է ա­վե­լի հաս­կա­նա­լի:

ԻՆՉԻ՞Ց ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԱՐՈՆ

­Մի խոս­քով, չնա­յած «խա­ղա­ղութ­յու­նը» հա­յաս­տան­յան ընտ­րո­ղի վրա «վա­ճա­ռե­լու» տես­լա­կանն այս փու­լում մի կերպ աշ­խա­տում է, բայց կաշ­խա­տի՞ մին­չեւ ընտ­րութ­յուն­նե­րը, մեծ հարց է: Հաշ­վի առ­նե­լով, որ կա նա­ւե «մե­դա­լի մյուս ե­րե­սը». ան­գամ այս խեղ­կա­տա­կա­յին «խա­ղա­ղութ­յու­նը» Նի­կո­լի հա­մար մնում է ան­հա­սա­նե­լի: Պետք է ներ­կա­յաց­նի Ա­լիե­ւի հետ ստո­րագր­ված վերջ­նա­կան փաս­տա­թուղթ, բայց ինչ­պես քա­նիցս մատ­նան­շել ենք, Հեյ­դա­րո­վի­չի դիր­քո­րո­շու­մը մա­զա­չափ ան­գամ չի փոխ­վել ան­գամ Վա­շինգ­տո­նից հե­տո: Այն է՝ փո­խիր Սահ­մա­նադ­րութ­յունդ, կստո­րագ­րեմ: Ու դեռ մեծ հարց է՝ ե­թե ան­գամ մի կերպ Նի­կո­լը կա­րո­ղա­նա փո­խել, ա­սենք, նո­րից ժո­ղովր­դին վա­խեց­նե­լով, թե՝ «չփո­խե­ցինք, մյուս օ­րը պա­տե­րազմ կլի­նի», Ա­լիեւն ի՞նչ նոր պայ­ման կմո­գո­նի:

Ա­մեն դեպ­քում այն, որ Ա­լիե­ւը, բա­ցի Սահ­մա­նադ­րութ­յան թե­մա­յից, ոչ հրա­պա­րա­կա­յին այլ պա­հանջ­ներ, պայ­ման­ներ ու­նի մինչ այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լը, միան­շա­նակ է: Օ­րի­նակ, ե­րեկ Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յան Ա­րո­յի հան­դի­պու­մը եւս դա է ակ­նար­կում: Ներ­կա­յաց­րել են այս­պես. «Նա­խա­րար­նե­րը մտքեր են փո­խա­նա­կել խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի ա­ռաջմղ­ման հնա­րա­վոր քայ­լե­րի շուրջ»: Ու մի­գու­ցե կբա­ցատ­րե՞ն, թե ինչ կա այդ­տեղ քննար­կե­լու, երբ Ա­լիե­ւը, ըստ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, ու­նի միակ պա­հանջ՝ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խեք ու ան­մի­ջա­պես կստո­րագ­րենք: Ի՞նչ «հնա­րա­վոր ա­ռաջմղ­ման» մա­սին կա­րող է այս­տեղ խոսք լի­նել, երբ ա­մեն բան այդ­քան հստակ է՝ փո­խում ես, կամ՝ ոչ:

Մ­յուս կող­մից, Բաք­վում դատ­վող Ար­ցա­խի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը եւ Դա­վիթ Մա­նուկ­յա­նը պա­հան­ջեցին դա­տա­րան հրա­վի­րել ոչ միայն Նի­կո­լին, այլ նաեւ Մինս­կի խմբի եր­կա­րամ­յա հա­մա­կար­գող Կասպր­շի­կին: Ու հաշ­վի առ­նե­լով այն, որ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը հա­վե­սով տա­րա­ծե­ցին այդ լու­րը, կա­րե­լի է են­թադ­րել, որ, այս­պես ա­սենք, Բա­բա­յա­նի այդ հայ­տա­րա­րութ­յու­նը միան­գա­մայն Ա­լիե­ւի սրտով էր: Ե­րե­ւի ակ­նար­կը հաս­կա­նա­լի է՝ Կասպր­շի­կը կա­րող է ներ­կա­յաց­նել, թե որն է ե­ղել Միս­կի խմբի կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րի վեր­ջին փա­թե­թը, ո­րին, հի­շեց­նենք, Ա­լիե­ւը կողմ էր ար­տա­հայտ­վել: Այն նույն փա­թե­թը, ո­րի մա­սին ակ­նար­կեց նաեր ԼՏՊ-ն: Սա նման չէ՞ մե­սի­ջի, որ կա նման փա­թեթ, ո­րը կա­րող է բա­ցա­հայտ­վել:

Ե­թե դա այն­քան վտան­գա­վոր փաս­տա­թուղթ է, ո­րը Նի­կո­լը հա­մա­ռո­րեն չի բա­ցում, չնա­յած նրան, որ մեր­կա պա­հին Միս­կի խումբ պար­զա­պես չկա, եւ գաղտ­նիութ­յունն էլ ա­նի­մաստ է, այս ա­մե­նը չի՞ նշա­նա­կու, որ ինչ­պես Ա­լիե­ւը, այն­պես էլ՝ ԼՏՊ-ն­ ու­նեն Նի­կո­լի վրա ազ­դե­լու լուրջ գոր­ծիք: Էլ ո՞վ է դրան տի­րա­պե­տում: Բ­նա­կա­նա­բար, ՄԽ նախ­կին հա­մա­նա­խա­գահ­հե­րը՝ ԱՄՆ-ն, Ֆ­րան­սիան եւ Ռու­սաս­տա­նը, ո­րոնք եւս, ի­հար­կե, կա­րող են այդ գոր­ծի­քը կի­րա­ռել: Իսկ դա Նի­կո­լի հա­մար նշա­նա­կում է բազ­մա­կողմ կախ­ված վի­ճակ: Բայց փաստն այն է, որ այս պա­հին այդ մա­սին ակ­նար­կողն Ա­լիեւն է, ու դա եւս հու­շում է, որ նա Նի­կո­լին, չնա­յած «խա­ղա­ղութ­յա­նը», այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ ճնշե­լու խնդիր տես­նում է: Ի՞նչ ուղ­ղութ­յամբ, ի՞նչ պա­հանջ­նե­րով, կա­րե­լի է են­թադ­րել: Բայց խոսքն այդ մա­սին չէ, այլ, որ ե­թե Ա­լիեւն ու­նի Նի­կո­լին ճնշե­լու կա­րիք, ա­պա դա շա­րու­նա­կում է մեծ հար­ցա­կա­նի տակ պա­հել հար­ցը, թե գա­լիք տար­վա ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին Նի­կո­լը կու­նե­նա՞ ստո­րագր­ված «խա­ղա­ղութ­յան խայ­մա­նա­գիր»՝ ընտ­րո­ղին շա­րու­նա­կե­լով ներ­կա­յա­նալ «խա­ղա­ղութ­յուն բե­րո­ղի» կեր­պա­րով:

ՎԵՐՋԱՊԵՍ Ի՞ՆՉ Է ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ

Ի­հար­կե, կա­րե­լի է են­թադ­րել, թե Ա­լիեւն ինչ է ու­զում Նի­կո­լից: Ինչ ու­զել է միշտ՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք»: Ի­հար­կե, նա եւս «ո­գե­ւոր­ված էր» Վա­շինգ­տո­նում «Թ­րամ­փի ու­ղու» ստեղծ­ման գա­ղա­փա­րով: Բայց փաստն այն է, որ «Թ­րամ­փի ու­ղին» ա­մե­նե­ւին էլ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» չէ: Այն պարզ պատ­ճա­ռով, որ ա­ռա­ջի­նը են­թադ­րում է ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն, իսկ «Զան­գե­զու­րի մի­ջան­ցը», այ­սինքն՝ թուրք-ա­զե­րիա­կան փաս­տա­ցի վե­րահս­կո­ղութ­յուն: Այ­սինքն, շատ պարզ հարց կա՝ իր այդ «ո­գե­ւո­րութ­յամբ» հան­դերձ, Ա­լիե­ւին պե՞տք է մի ճա­նա­պարհ, որ­տեղ ա­մե­նա­վեր­ջին վա­գո­նի մա­կար­դա­կով ա­մե­րի­կա­ցի­նե­րը տե­ղե­կաց­ված կլի­նեն, թե թուրք-ա­զե­րի­ներն ինչ տա­րան, ինչ բե­րե­ցին՝ ու­նե­նա­լով ցան­կա­ցած պա­հի այդ «վին­տի­լը» փա­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Այս­քան ժա­մա­նակ Նի­կո­լին ճնշել են, ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան հարցն օ­րա­կար­գից դուրս են թո­ղել ոչ նրա հա­մար, որ հի­մա Թ­րամ­փը, ով հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում ան­գամ մա­տը մա­տին չի տվել, գա ու ա­մեն բան ի­րե­նով ա­նի:

Մինչ­դեռ այս պա­հին, հե­րիք չէ, որ Նի­կո­լը նման թուղթ է ստո­րագ­րել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ, դեռ մի բան էլ, Պետ­դե­պար­տա­մեն­տը սկսել է այդ ուղ­ղութ­յամբ ֆի­նան­սա­կան հատ­կա­ցում­ներ ա­նել՝ ցույց տա­լով, որ գոր­ծը փոր­ձում են տե­ղից ա­րագ ա­ռաջ շար­ժել: Դեռ մի բան էլ՝ Հա­յաս­տա­նում ինչ-որ ՆԱՏՕ-ա­կան մի­ջո­ցա­ռում­ներ են ա­նում, ո­րը եւս հի­շե­ցում է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն են ի­րենց հա­մա­րում ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղը:

­ Ինչ­պես հու­շեց Էր­դո­ղա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Քը­լը­չի վեր­ջերս կա­յա­ցած հա­յաս­տան­յան այ­ցը, այդ ի­րա­վի­ճա­կով նաեւ Ան­կա­րա­յում ո­գե­ւոր­ված չէ: Դա նաեւ ցույց տվեց նշված ՆԱՏՕ-ա­կան մի­ջո­ցառ­ման շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տան ժա­մա­նած Թուր­քիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆաթ­մա Աք­սա­լի հի­շե­ցու­մը, թե՝ «Մենք խաչ­մե­րուկ ենք Հա­յաս­տա­նի եւ Եվ­րո­պա­յի մի­ջեւ»: Պա՞րզ է՝ քա­նի դեռ թուր­քա­կան սահ­մա­նը փակ է, ոչ մի մի­ջանցք: Իսկ ե՞րբ բաց կլի­նի այդ սահ­մա­նը. Աք­սա­լի եւս մեկ ակ­նարկ հե­տաքր­քիր էր: Այն է՝ «Հա­յաս­տա­նը կա­րող է դառ­նալ տա­րան­ցիկ կետ է­ներ­գե­տիկ ո­լոր­տում, օ­րի­նակ՝ գա­զի մա­տա­կա­րար­ման հա­մար»: Այն է՝ Թուր­քիան ցան­կա­նում է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից գազ ստա­նալ (ոչ Ադր­բե­ջա­նից, այս­տե­ղից ինչ հնա­րա­վոր է, որ­քան պո­տենց­յալ Բա­քուն ու­նի, Թուր­քիան ար­դեն ստա­նում է): Ու հի­մա ի՞նչ, Թ­րամ­փը հա­յաս­տան­յան «վին­տի­լը» վերց­նի, որ այս­տեղ այդ ողջ գազն ի­րե­նով ա­նի եւ իր թե­լադ­րած պայ­ման­նե­րով փո­խան­ցի Թուր­քիա­յի՞ն: Ի՞նչ է, Էր­դո­ղանն այս­քան ժա­մա­նակ հա­մա­ռո­րեն աշ­խա­տել է, որ հի­մա Թ­րամ­փը բո­լոր օ­գուտ­նե­րն ի­րե՞ն վերց­նի: Ու ե­թե Թ­րամ­փը նման հա­կում­ներ է ի ցույց դնում, ա­վե­լի լավ չէ՞, որ սահ­մա­նը դեռ փակ մնա: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար ձեռն­տու կլի­նի, որ Թ­րամ­փին հիաս­թա­փեց­նե­լու «կեղ­տոտ աշ­խա­տան­քը» նո­րից Նի­կո­լին թող­նեն՝ պար­բե­րա­բար միաց­նե­լով նրան ուղղ­ված ճնշու­մա­յին մե­քե­նան: Իսկ մինչ այդ, Ա­լիե­ւը կպա­հան­ջի Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խել, Նի­կո­լը չի կա­րո­ղա­նում, եւ վերջ, ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»:

Ի­հար­կե, նման խա­ղը վտան­գա­վոր կլի­նի նաեւ նրա­նով, որ առ­ջե­ւում ընտ­րությո­ւն­ներ են, Նի­կո­լին կորց­նե­լու վտանգ կա: Բայց դե, այդ վտան­գը միշտ էլ ե­ղել է:

Մ­յուս կող­մից էլ, այդ «ճնշու­մա­յին մե­քե­նա­յից» ա­մե­րի­կա­ցի­ներն էլ ու­նեն, եվ­րո­պա­ցի­ներն էլ, ռուս­ներն էլ, եւ ցան­կա­ցած մե­կը կա­րող է ցան­կա­ցած պա­հի այն ոչ թե միաց­նել, այլ՝ պայթ­յուն ա­ռա­ջաց­նել: Իսկ դա նշա­նա­կում է, որ դեռ սկան­դալ­ներ լի­նե­լու են, այդ թվում՝ ընտ­րությ­ւոն­նե­րի շե­մին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված