ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Վաշինգտոնի փաստաթուղթն Անկարայում ընկալվեց որպես լուրջ ահազանգ. Անդրանիկ Իսպիրյան

Ներքաղաքական

«Ի­րա­վուն­քը» զրու­ցել է թուր­քա­գետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման թուր­քա­կան կող­մի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­դար Քըլ­ըչի Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցին, ինչ­պես նաեւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի շուրջ:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

- Ձեր մաս­նա­գի­տա­կան տե­սանկ­յու­նից` ո՞րն էր Սեր­դար Քըլ­ըչի պաշ­տո­նա­կան այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը։

- Հար­ցը շատ կա­րե­ւոր է, ո­րով­հե­տեւ Թուր­քիա­յի ցան­կա­ցած քայլ դե­պի Հա­յաս­տան ինք­նան­պա­տակ չի լի­նում։ Ե­թե փոր­ձենք նա­յել վեր­ջին ե­րեք-չորս տա­րի­նե­րի հա­մա­տեքս­տում, ա­պա կտես­նենք, որ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շուրջ ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը մշտա­պես կապ­ված են ե­ղել ա­վե­լի լայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի հետ։ Հի­մա նրա այ­ցը, իմ դի­տարկ­մամբ, ու­ներ մի քա­նի շերտ․ա­ռա­ջին եւ ա­մե­նաէա­կանն այն էր, որ Թուր­քիան չէր ու­զում դուրս մնալ այն դի­նա­մի­կա­յից, ո­րը ձե­ւա­վոր­վել էր Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ ա­րեւմտ­յան դե­րա­կա­տար­նե­րի՝ մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յամբ։

­Հի­շեց­նեմ, որ ա­վե­լի քան ե­րեք տա­րի շա­րու­նակ ըն­թա­նում են հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մա­կար­դա­կով։ Մեր կող­մից այդ ման­դա­տը ստանձ­նել է ԱԺ փոխ­նա­խա­գահ Ռու­բեն Ռու­բին­յա­նը, իսկ թուր­քա­կան կող­մից՝ Սեր­դար Քըլ­ըչը:  

Այս­տեղ պետք է նկա­տել մի կա­րե­ւոր հան­գա­մանք. Վա­շինգ­տո­նում հրա­պա­րակ­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ Ադր­բե­ջա­նի, ԱՄՆ-ի եւ Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ, որ­տեղ ո­րե­ւէ հի­շա­տա­կում ան­գամ չկար Թուր­քիա­յի մա­սին, Ան­կա­րա­յում ըն­կալ­վեց որ­պես լուրջ ա­հա­զանգ։

­Պատ­կե­րաց­րեք՝ տա­րա­ծաշր­ջա­նում ըն­թա­նում են կա­րե­ւո­րա­գույն բա­նակ­ցութ­յուն­ներ, քննարկ­վում են սահ­ման­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բաց­ման, խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ու անվ­տան­գութ­յան հար­ցեր, բայց Թուր­քիան պաշ­տո­նա­պես «եր­րոր­դա­կան» դիր­քե­րում է։ Սա, բնա­կա­նա­բար, հա­կա­սում էր Թուր­քիա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նա­րար տրա­մա­բա­նութ­յա­նը, ո­րը միշտ ձգտում է լի­նել գոր­ծըն­թաց­նե­րի ա­ռանց­քում։

­Հենց այդ պատ­ճա­ռով էլ այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը, իմ խո­րին հա­մոզ­մամբ, Հա­յաս­տա­նի հետ շփում­նե­րի վերսկ­սումն ու վե­րահս­կո­ղութ­յան վե­րա­կանգ­նումն էր։ Ե­թե կա ու­ղիղ կապ, ա­պա կա նաեւ ազ­դե­լու հնա­րա­վո­րութ­յուն։ Ե­թե չկա կապ, ու­րեմն`­Թուր­քիան դուրս է մնում դաշ­տից։ Իսկ դա թուր­քա­կան դի­վա­նա­գի­տութ­յան հա­մար ա­նըն­դու­նե­լի է։

­Բայց այս­տեղ հար­ցը միայն Հա­յաս­տա­նի հետ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չեն։ Թուր­քիան շատ լավ հաս­կա­նում է, որ ա­ռանց Ադր­բե­ջա­նի հետ սերտ հա­մա­կարգ­ման` ո­րե­ւէ լուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չի կա­յա­նա։ Սա­կայն միեւ­նույն ժա­մա­նակ, Ան­կա­րան չի ու­զում, որ մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը՝ հատ­կա­պես ա­րեւմտ­յան ու­ժե­րը, տես­նեն նրան որ­պես պա­սիվ դի­տորդ։

Ա­վե­լին, այս­տեղ կա նաեւ ներ­քին տրա­մա­բա­նութ­յուն․ Թուր­քիա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րը՝ հատ­կա­պես Էր­դո­ղա­նը եւ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը, միշտ կա­րե­ւո­րել են այն գա­ղա­փա­րը, որ «Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րու­մը>> պետք է ցու­ցադր­վի որ­պես ի­րենց դի­վա­նա­գի­տա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րից մե­կը։ Ներ­քին լսա­րա­նին ու­ղեր­ձը պարզ է․ «Ա­հա մենք կա­րո­ղա­նում ենք մեր հա­րե­ւան­նե­րի հետ խնդիր­նե­րը լու­ծել, եւ մեր պայ­ման­ներն են աշ­խա­տում»։

­Մի շատ կա­րե­ւոր դե­տալ եւս․ երբ մենք ա­սում ենք՝ այ­ցի նպա­տակն էր վերսկ­սել գոր­ծըն­թա­ցը, պետք է նաեւ հաս­կա­նալ, որ Թուր­քիան փոր­ձում էր ստա­նալ ան­մի­ջա­կան տե­ղե­կատ­վութ­յուն հայ­կա­կան կող­մից։ Դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով ա­սած՝ դա կոչ­վում է «տե­ղե­կատ­վա­կան վե­րահս­կո­ղութ­յու­ն>>։ Ե­թե կան շփում­ներ, ա­պա թուր­քա­կան կող­մը կա­րող է ան­մի­ջա­պես հաս­կա­նալ, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­ներն ինչ դիր­քո­րո­շում ու­նեն, ինչ են պլա­նա­վո­րում, եւ որ­տեղ են թույլ տե­ղե­րը։

Այս­պի­սով, ե­թե ամ­փո­փենք, ա­պա հիմ­նա­կան կե­տե­րից մեկն էր` վերսկ­սել հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հան­դի­պում­նե­րը, ո­րոնք ար­դեն կանգ էին ա­ռել։ Ա­պա­ցու­ցել, որ Թուր­քիան ան­մի­ջա­կան դե­րա­կա­տար է տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րում եւ չի կա­րող դուրս մնալ ա­րեւմտ­յան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րից։ Հա­վա­քել տե­ղե­կատ­վութ­յուն Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շում­նե­րի մա­սին եւ վե­րա­կանգ­նել վե­րահս­կո­ղութ­յու­նը շփում­նե­րի մի­ջո­ցով։

Ս­րանք, ի­հար­կե, պաշ­տո­նա­կան դի­վա­նա­գի­տա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում չեն հնչում։ Բայց ե­թե ու­շա­դիր վեր­լու­ծենք զար­գա­ցում­նե­րը, ա­պա պարզ է դառ­նում՝ սա էր այ­ցի ի­րա­կան են­թա­տեքս­տը։

ԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

- ԱԺ ՔՊ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր Հով­հան­նիս­յա­նի գնա­հատ­մամբ` հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­մի­տա­ցիա չկա։ Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

- Այս հար­ցը շատ կա­րե­ւոր է, ո­րով­հե­տեւ այս­տեղ մենք պետք է տար­բե­րա­կենք ֆոր­մալ շփում­նե­րը եւ ի­րա­կան, գործ­նա­կան կար­գա­վո­րու­մը։ Երբ քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րում ա­սում են, թե «ի­մի­տա­ցիա չկա», դա հա­ճախ են­թադ­րում է, որ տե­ղի են ու­նե­նում հան­դի­պում­ներ, խո­սակ­ցութ­յուն­ներ, հայ­տա­րա­րութ­յուն­ներ, բայց պետք է նա­յել նաեւ արդ­յունք­նե­րի ու կա­ռուց­ված­քա­յին քայ­լե­րի հա­մա­տեքս­տում։

­Փաս­տա­ցի, ե­թե գնա­հա­տենք ներ­կա պա­հին հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ի­րա­վի­ճա­կը, կա­րե­լի է ա­սել, որ ի­րա­կան կար­գա­վո­րում գո­յութ­յուն չու­նի։ Այս­տեղ կա­րե­ւոր է նշել մի շատ խոս­տում­նա­լից փաստ. Թուր­քիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի վեր­ջերս հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յու­նը. նա հստակ նշել է․ «Մին­չեւ Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րում չլի­նի, ո­չինչ չենք ա­նի»։ Այս հայ­տա­րա­րութ­յունն ինք­նին բա­ցա­հայ­տում է մի բան, ո­րը եր­բեմն դիտ­վում է մա­կե­րե­սա­յին մա­կար­դա­կում․ թուր­քա­կան կող­մը միշտ ա­ռաջ­նորդ­վում է պրագ­մա­տիկ շա­հե­րով։ Դա նշա­նա­կում է, որ մինչ Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը չեն կար­գա­վո­րել ի­րենց հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, Թուր­քիան ոչ մի լուրջ եւ ա­ռար­կա­յա­կան քայլ չի ձեռ­նար­կի Հա­յաս­տա­նի հետ։

Այս հա­մա­տեքս­տում, երբ ա­սում են, թե հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում «ի­մի­տա­ցիա չկա», փաս­տո­րեն, խոս­քը վե­րա­բե­րում է միայն հան­դի­պում­նե­րի եւ ձե­ւա­կան շփում­նե­րի գո­յութ­յա­նը, բայց ոչ՝ ի­րա­կան արդ­յունք­նե­րի։ Ի­րա­կա­նութ­յունն այն է, որ այն ա­մենն, ինչ այ­սօր տե­ղի է ու­նե­նում, ա­վե­լի շատ ըն­դա­մե­նը ձե­ւա­չա­փա­յին գոր­ծըն­թաց է, որ­տեղ կող­մե­րը քննար­կում են, կար­ծես ինչ-որ բան կվե­րա­կանգն­վի, բայց ոչ մի կոնկ­րետ գործ­նա­կան քայլ չի ձեռ­նարկ­վում։ Այս­պի­սով, ֆոր­մալ շփում­նե­րը գո­յութ­յուն ու­նեն, բայց դրանք դեռ չեն ստեղ­ծում գործ­նա­կան ազ­դե­ցութ­յուն։

Ա­վե­լին, ի­մի­տա­ցիա­յի կոն­ցեպ­տը նշա­նա­կում է նաեւ այն, որ կող­մե­րը չեն գոր­ծում ան­կախ ու ինք­նու­րույն․ նրանք միշտ կախ­ված են մյուս կող­մե­րից։ Այս դեպ­քում՝ ի­րա­կան կար­գա­վո­րում հնա­րա­վոր կլի­նի միայն այն ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նը կգնա­հա­տի, որ իր շա­հերն ա­պա­հով­ված են, իսկ Թուր­քիան կու­նե­նա հնա­րա­վո­րութ­յուն ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դել գոր­ծըն­թա­ցի վրա։

Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, կա­րե­լի է վստա­հո­րեն ա­սել․ ներ­կա­յիս հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այս փու­լը, որ­քան էլ հրա­պա­րա­կավ ակ­տիվ լի­նի, ֆոր­մալ բնույթ ու­նի եւ կոչ­վում է ի­մի­տա­ցիա։ Ի­րա­կան կար­գա­վո­րում տե­ղի կու­նե­նա միայն այն պա­հին, երբ բո­լոր կող­մե­րը՝ Հա­յաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը եւ Թուր­քիա­ն հստակ շփում­ներ կու­նե­նան:

Ամ­փո­փե­լով՝ պետք է շեշ­տեմ․ այն, ինչ կոչ­վում է «հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­ր», ա­ռայժմ միայն շփում­նե­րի եւ կար­գա­վոր­ման ֆոն է․ ի­րա­կան գոր­ծըն­թա­ցը, գործ­նա­կան քայ­լե­րը, սահ­ման­նե­րի բա­ցու­մը, դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տու­մը եւ տնտե­սա­կան կա­պե­րի զար­գա­ցու­մը դեռ առ­ջե­ւում են։ Հենց սա է ի­մի­տա­ցիա­յի էութ­յու­նը, ո­րը նույ­նիսկ Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով հաս­տատ­վում է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված