Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Փողոցով անցնող մեքենայից գոռացել են՝ «խփի»․ մանրամասներ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից․ «Հրապարակ»

Քրեական

«Հրապարակը» գրում է, որ իրավապահ համակարգի իր աղբյուրները մանրամասներ են հայտնել Մերձավանում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից։

«Ըստ մեր աղբյուրի՝ կրակոցներից մի քանի վայրկյան առաջ՝ հարակից փողոցով մեքենա է անցնում, որտեղից գոռում են՝ «խփի», այս բառից հետո դիմակավոր մարդասպանը կրակում է հավաքվածների ուղղությամբ՝ սպանելով համայնքապետին եւ նրա ընկերոջը։

Տեսախցիկները, որոնք տեսաձայնագրել են դեպքը, առգրավված են, սակայն իրավապահների շրջանառության մեջ դրված տեսագրությունում ձայնը փակված է և չի լսվում «խփի» հրահանգը: Բացի այդ, մեզ նաեւ պատմեցին, որ ձերբակալված Նարեկ Օհանյանը դիմակավորված մարդասպանը չէ, ամեն դեպքում, քննությունն այժմ այդ եզրահանգման է հանգել, որ դիմակավորվածը պրոֆեսիոնալ քիլեր է եղել։ Շատ հարցեր կան՝ Ն․Օհանյանը պատվիրատո՞ւն է, ի՞նչ առնչություն ունի այս դեպքի հետ, ո՞վ է դիմակավորված անձը, որին չեն կարողանում բացահայտել, եւ ինչո՞ւ միայն դեպքից 2 օր հետո ՔԿ-ն Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերեց արարքին առնչությունը հաստատող հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն, գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել է այրման եղանակով ոչնչացնել, եւ ինչո՞ւ 2 օրվա ընթացքում Նարեկ Օհանյանը չի կարողացել ոչնչացնել դրանք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռեւս իրավապահները չունեն, հակառակ դեպքում՝ Ն․Օհանյանին արդեն մեղադրանք առաջադրված կլիներ։

Տեղեկության վերաբերյալ դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ պատասխանեցին․ «Պաշտոնական հաղորդագրությունից բացի որեւէ մեկնաբանություն չունենք»»,– գրում է լրատվամիջոցը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ