«Դուք չեք հաղթի». Բրիտանիայի պաշտպանության նախարարի ուղերձը Պուտինին
ՄիջազգայինԲրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Լիվերպուլում կայացած Լեյբորիստական կուսակցության համագումարում ուղիղ կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ «Մեր ուղերձը Մոսկվային պարզ է․ նախագահ Պուտին, դուք չեք հաղթի։ Ժամանակն է համաձայնվել խաղաղության հետ»,— հայտարարել է Հիլին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի անվտանգությունը անմիջականորեն կապված է Միացյալ Թագավորության անվտանգության հետ։
Նախարարը վստահեցրել է, որ Լոնդոնը շարունակելու է ռազմական և քաղաքական աջակցությունը Կիևին՝ մինչև հակամարտության ավարտը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի փոխելու իր վճռականությունը աջակցելու Ուկրաինային։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է արթնանա և ընդունի իրականությունը»՝ շեշտելով, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել և ԱՄՆ-ը շարունակում է աշխատել խաղաղության հասնելու համար։