Մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ կզրոյացվի վառելիքի ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։
Ինչպես հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից, որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։
Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝