Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Մոլդովայի ընտրությունները կտանե՞ն նոր պատերազմի

Վերլուծություն

Այն, որ նա­խօ­րեին Մոլ­դո­վա­յում տե­ղի ու­նե­ցած ընտ­րութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­վեցին այն­պի­սի զանգ­վա­ծա­յին կեղ­ծա­րա­րութ­յուն­նե­րով, ո­րոնց ան­գամ 1990-ա­կան­նե­րի հա­յաս­տան­յան կեղ­ծա­րար­նե­րը միայն կնա­խան­ձեին, խոս­տո­վա­նում են ան­գամ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը: Իմաստ չու­նի ան­գամ խո­սել կոնկ­րետ փաս­տե­րի մա­սին, քա­նի որ միայն մեկն ար­դեն բա­վա­կան է պատ­կե­րը հաս­կա­նա­լու հա­մար. Ռու­սաս­տա­նում բնակ­վող Մոլ­դո­վա­յի մոտ 250 հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար բաց­վել է ըն­դա­մե­նը եր­կու տե­ղա­մաս՝ Մոսկ­վա­յում, ընդ ո­րում, ու­ղար­կել են ըն­դա­մե­նը 10 հա­զար քվեա­թեր­թիկ: Եվ­րո­պա­յում՝ 250-ից ա­վել…

ՍԱՆԴՈՒՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ` ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ ՀԱՂԹԵԼ

Չ­նա­յած հա­մա­տա­րած կեղ­ծիք­նե­րին` մոլ­դո­վա­կան Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վն ընտ­րութ­յու­ններից հե­տո շատ եր­կար ժա­մա­նակ, երբ իշ­խա­նութ­յան ղե­կին գտնվող Սան­դո­ւի թի­մին ար­դեն «հաղ­թա­նակ» էր շնոր­հել, չէր ներ­կա­յաց­նում կոնկ­րետ տե­ղա­մա­սե­րի ֆիքս­ված արդ­յունք­նե­րը՝ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը: Փո­խա­րե­նը, դրանց լու­սան­կա­րա­յին տար­բե­րակ­նե­րը զանգ­վա­ծա­բար տա­րած­վում էին հա­մա­ցան­ցում՝ ներ­կա­յաց­նե­լով էա­կա­նո­րեն այլ պատ­կեր, քան ԿԸՀ-ի արդ­յունք­ներն էին: Շատ ար­ձա­նագ­րութ­յու­ննե­րում Դո­դո­նի ու­ժը Սան­դո­ւին հաղ­թել է ան­գամ­նե­րի ա­ռա­վե­լութ­յամբ, կան դեպ­քեր, երբ, այս­պես ա­սած, ռու­սա­կան կող­մնո­րո­շում ու­նե­ցող ընդ­դի­մութ­յու­նը կոնկ­րետ տե­ղա­մա­սում ստա­ցել է 1000-ից ա­վել ձայն, Սան­դո­ւի ու­ժը՝ 0: Այ­սինքն, ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի ի­րա­կան հաշ­վար­կը կա­րող էր նաեւ պատ­կեր ֆիք­սել, որ ան­գամ եվ­րո­պա­կան տե­ղա­մա­սե­րից Սան­դո­ւին նվիր­ված ձայ­նե­րից, ընդ­դի­մութ­յունն ի­րա­կա­նում հաղ­թել է: Բայց չէ, պաշ­տո­նա­պես Սան­դո­ւին հռչա­կե­ցին հաղ­թող, եւ վերջ: Ու­րեմն, դա ի՞նչ է նշա­նա­կում քա­ղա­քա­կան ի­մաս­տով:

Այն, որ այդ պատ­կե­րը եվ­րո­պա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ գլո­բա­լիս­տա­կան «դե­մոկ­րա­տիա­յի» ի­րա­կան դեմքն է, դա հաս­կա­նա­լի է, այդ մա­սին չէ խոս­քը: Ա­ռաջ­նա­յին չէ նաեւ այն դե­տա­լը, ո­րի մա­սին հայտ­նեց Telegram-ի հիմ­նա­դիր-սե­փա­կա­նա­տեր Պա­վել Դու­րո­վը: Այ­սինքն, թե ինչ­պես են ֆրան­սիա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը փոր­ձել ճնշում գոր­ծադ­րել իր վրա՝ մոլ­դո­վա­կան օ­րի­նա­կան ընդ­դի­մա­դիր ա­լիք­նե­րը ար­գե­լա­փա­կե­լու պա­հան­ջով, ինչն ա­պա­ցու­ցում է գլո­բա­լիս­տա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ա­մե­նաու­ղիղ եւ կո­պիտ մի­ջամ­տութ­յունն ընտ­րութ­յուն­նե­րին: Բայց, կրկնենք, սա էա­կան կող­մը չէ. այն, որ Սան­դո­ւի ռե­ժի­մի օգ­տին են գոր­ծում, ա­վե­լին՝ այդ ռե­ժի­մը պա­հում եւ վե­րահս­կում են Լոն­դո­նը, Բր­յու­սե­լը եւ Փա­րի­զը, ա­ռանց այդ բա­ցա­հայ­տում­նե­րի էլ, այս­պես ա­սած, հան­րա­հայտ փաստ էր:

Այս պա­հին շատ ա­վե­լի էա­կան է մեկ այլ հարց՝ Սան­դո­ւի ռե­ժիմն ին­չո՞վ է այդ­քան կա­րե­ւոր եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հա­մար, որ հա­նուն դրա գնա­ցին նման ծայ­րա­հեղ, ա­մե­նա­կո­պիտ եւ ա­մե­նաց­ցուն տես­քով իշ­խա­նա­զավթ­ման: Հա­նուն ին­չի՞ է դա, ի՞նչ ա­ռա­քե­լութ­յուն են դրել Սան­դո­ւի վրա, որ «ա­տամ­նե­րով պա­հե­լով» նրան, հասց­րին վե­րար­տադր­ման:

Ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կը, նկա­րագ­րե­լով այդ պա­հին դեռ սպաս­ված այն կեղ­ծա­րա­րութ­յու­ննե­րի շար­քը, ո­րոնք մեկ օ­րից ի­րա­կա­նութ­յուն դար­ձան, նաեւ այս գնա­հա­տումն էր տվել. «Սան­դուն ա­ռա­ջադ­րանք է ստա­ցել` ցան­կա­ցած գնով հաղ­թել՝ երկ­րի ռազ­մա­կա­նա­ցու­մը շա­րու­նա­կե­լու եւ­ այն Մերձդ­նեստ­րի Մոլ­դո­վա­կան Հան­րա­պե­տութ­յան (ՄՄՀ) եւ Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար: Կան նաեւ հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ, որ ե­թե Սան­դուն տես­նի, որ պարտ­վում է ընտ­րութ­յուն­նե­րում, Ուկ­րաի­նան սադ­րանք եւ նույ­նիսկ ներ­խու­ժում կսկսի՝ ընտ­րութ­յուն­նե­րը չե­ղար­կե­լու հա­մար։ Հետ­եւա­բար, Մերձդ­նեստ­րի Մոլ­դո­վա­կան Հան­րա­պե­տութ­յան բո­լոր ռազ­մա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը անն­կա­տե­լիո­րեն մտցվել են ար­տա­կարգ դրութ­յան մեջ…»:

Այ­սինքն, մի կող­մից, մոլ­դո­վա­կան ընդ­դի­մութ­յու­նը պար­զա­պես հաղ­թե­լու շանս չու­ներ. ի­րա­կա­նում հաղ­թեց, բայց հաղ­թող հռչակ­վեց Սան­դուն: Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը, Սան­դուն այս պա­հին եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին պետք է մեկ բա­նի հա­մար՝ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յան: Այն է՝ ներ­խու­ժում Մեձդ­նեստր՝ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յա­նը նոր սրա­ցում հա­ղոր­դե­լու հա­մար: Կամ կոմ­բի­նաց­ված տար­բե­րակ՝ ներ­խու­ժում միա­ժա­մա­նակ ուկ­րաի­նա­կան եւ մոլ­դո­վա­կան ու­ժե­րի կող­մից: Հաշ­վար­կը, ո­րի մա­սին, ի դեպ, նոր չէ, որ խոս­վում է, հե­տեւ­յալն է: Ռու­սաս­տա­նը Մերձդ­նեստ­րում ու­նի փոքր զո­րա­խումբ եւ դժվար թե կա­րո­ղա­նա եր­կար դի­մադ­րել երկ­կողմ հար­ձակ­մա­նը: Այ­սինքն, Մոսկ­վան կա´մ ս­տիպ­ված է լի­նե­լու տար­հա­նել իր զոր­քե­րը Մերձդ­նեստ­րից, ին­չը, ի­հար­կե, ու­նի իր խիստ բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներն ինչ­պես քա­ղա­քա­կան, այն­պես էլ՝ ռազ­մա­կան ի­մաս­տով: Կա´մ պետք է գտնի այլ ռազ­մա­կան լու­ծում: Այդ­պի­սի լու­ծում­ներ, ի­հար­կե, կան: Կա­րող է ու­ժեր տե­ղա­փո­խել, ո­րը, սա­կայն կհան­գեց­նի ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում թու­լաց­ման: Կա­րող է, ընդ­հուպ, բարձ­րաց­նել հա­կա­մար­տութ­յան մա­կար­դա­կը՝ կի­րառ­ման մեջ դնե­լով մինչ այս չկի­րառ­ված ծանր զի­նա­տե­սակ­ներ, ընդ­հուպ՝ տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զենք:

ԻՆՉ ԵՆ ԾՐԱԳՐԵԼ ԵՎՐԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ

Այս սրա­ցում­նե­րը, թե­րեւս, հենց այն են, ին­չին ձգտում են եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը, ո­րոնք, թեեւ, չեն սպա­սում, որ բա­նը կհաս­նի մի­ջու­կա­յին զեն­քի: Բանն այն է, որ, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, նոր սրա­ցու­մն ուկ­րաի­նա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու միակ տար­բե­րակն են հա­մա­րում: Այն ի­մաս­տով, որ Թ­րամ­փը, ան­կախ նրա­նից, որ հի­մա էլ ան­ցել է կոշտ հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան, մեկ է, շա­րու­նա­կում է այն նույն գոր­ծըն­թա­ցը, ո­րի արդ­յուն­քը Զե­լենս­կու պար­տութ­յունն է: Ե­թե նա վեր­ջա­պես ո­րո­շի մտնել բա­նակ­ցությ­ուն­նե­րի դաշտ, ո­րը նրան ա­ռա­ջադր­վել է Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի արդ­յուն­քում, ա­պա պատ­կե­րը պարզ է: Ե­թե չի մտնում, դա եւս կան­խա­տե­սե­լի սցե­նար է: Այս պա­հին ռու­սա­կան ու­ժե­րը սպառ­նում են վեր­ջա­պես գրա­վել Դոն­բա­սի մի շարք ա­ռանց­քա­յին քա­ղաք­ներ: Քա­ղա­քա­կան ի­մաս­տով հսկա­յա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող Կուպ­յանսկն ար­դեն գրե­թե ամ­բող­ջութ­յամբ ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ է եւ դրա ամ­բող­ջա­կան գրավ­ման դեպք­ում շատ լուրջ վտանգ է սպառ­նա­լու Խար­կո­վի մար­զի ողջ ա­րեւմտ­յան հատ­վա­ծին, ա­սենք նաեւ՝ բուն Խար­կո­վին: Այս պա­հին ա­մե­նա­թեժ գո­տին մնում է Պոկ­րովս­կի հատ­վա­ծը, ո­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Պոկ­րովսկ-­Միր­նոգ­րադ անգ­լո­մե­րա­ցիան փաս­տա­ցի օ­պե­րա­տիվ շրջա­պատ­ման մեջ է: Ուկ­րաի­նա­կան կող­մը փոր­ձեց ի­րա­վի­ճա­կը շտկել մի փոքր ա­վե­լի հյու­սի­սից հա­կա­հար­ձա­կու­մով, հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րի պնդմամբ, այս­տեղ կու­տա­կել է մոտ 100 հա­զա­րա­նոց զորք, այդ թվում՝ իր բո­լոր գրո­հա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի մոտ կե­սը: Սա­կայն ցան­կա­լի արդ­յուն­քը ոչ միայն չկա, այլ շատ նման է, որ «մա­ղե­լով» այդ ու­ժե­րը, ռուս­ներն անց­նում են հա­կա­հար­ձակ­ման, ընդ ո­րում, շրջա­պա­տու­մով սպառ­նա­լով ուկ­րաի­նա­կան այդ կու­տա­կում­նե­րին: Ա­ռաջ չընկ­նենք, սա­կայն այս ուղ­ղութ­յամբ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի պար­տութ­յան դեպ­քում ռու­սա­կան զոր­քե­րը դուրս կգան Դոն­բա­սի այն հատ­ված, որ­տե­ղ ար­դեն ուկ­րաի­նա­կան կող­մը չու­նի կա­ռուց­ված պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գեր: Այն է՝ Դոն­բա­սում դեռ առ­կա բո­լոր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րի թի­կունք, նաեւ սպառ­նա­լով «ա­զատ» հար­ձա­կում դե­պի Դ­նեպր գետ, Խար­կո­վի թի­կուն­քա­յին գո­տի եւ այն: Ա­ռա­վել եւս, ե­թե Պոկ­րովս­կում այս պա­հին «մաղ­վում» են ուկ­րաի­նա­կան վեր­ջին լա­վա­գույն ստո­րա­բաժա­նում­նե­րը:

Այ­սինքն այն, որ ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու ա­միս­նե­րին ռազ­մա­կան ի­րո­ղութ­յու­նն­երը կա­րող են լիո­վին այլ տեսք ստա­նալ՝ ի վնաս ուկ­րաի­նա­կան կող­մի, այս պա­հին խո­սում են ան­գամ եվ­րո­պա­կան ծայ­րա­հեղ ռու­սատ­յաց փոր­ձա­գետ­նե­րը: Ու ե­թե ան­գամ դա չպար­տադ­րի Զե­լենս­կուն՝ գնալ այն զի­ջում­նե­րին, ո­րոնք ա­ռա­ջադ­րել է Թ­րամ­փը (իսկ այդ զի­ջում­նե­րը, կապ­ված ռուս­նե­րի ա­ռաջ­խա­ղա­ցում­նե­րի հետ, փոխ­վում են), ա­պա կա­րող է նաեւ հայտն­վել ա­ռանց մար­տու­նակ բա­նա­կի մնա­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ դա­սալ­քութ­յան այն գեր­բարձր մա­կար­դա­կը, ո­րը հենց ուկ­րաի­նա­կան պաշ­տո­նա­կան աղբ­յուր­ներն ար­դեն չեն կա­րո­ղա­նում թաքց­նել:

­Կարճ ա­սած, եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հա­մար ուկ­րաի­նա­կան պար­տութ­յունն աչ­քի ա­ռաջ դառ­նում է ան­խու­սա­փե­լի: Ու դա շատ ա­վե­լի ցայ­տուն տեսք ստա­ցավ այն բա­նից հե­տո, երբ Թ­րամ­փը, մի կող­մից՝ Ռու­սաս­տա­նին հա­մա­րե­լով «թղթե վագր», մյուս կող­մից՝ Զե­լենս­կուն հոր­դո­րեց գնալ եւ Եվ­րո­պա­յի օգ­նութ­յամբ հաղ­թել այդ «թղթե վագ­րին»: Դ­րա­նից հե­տո այն աղ­մու­կը, որն այդ­պես էլ չի հան­դարտ­վում Եվ­րո­պա­յում, թե մենք ա­ռանց ԱՄՆ-ի չենք կա­րող հաղ­թել, կամ՝ մենք Ուկ­րաի­նա­յին օգ­նե­լու ո­րե­ւէ պար­տա­վո­րութ­յուն չու­նենք, իր հեր­թին է աս­վա­ծի լա­վա­գույն վկա­յութ­յու­նը: Իսկ ուկ­րաի­նա­կան պար­տութ­յան դեպ­քում շատ ա­վե­լի կտրուկ կդառ­նան այն ներ­քին սրա­ցում­նե­րը, որոնք այ­սօր ար­դեն չա­փա­զանց սուր են Եվ­րո­պա­յում: Դ­րա օ­րի­նակն են Բ­րի­տա­նիա­յից ե­կած վեր­ջին տվյալ­նե­րը, ըստ ո­րի՝ վար­չա­պետ Ս­թար­մե­րի վար­կա­նի­շը հեր­թա­կան հա­կա­ռե­կորդն է սահ­մա­նել՝ 13%, մինչ­դեռ նրա­նից դժգոհ են բրի­տա­նա­ցի­նե­րի 79%-ը: Այն դեպ­քում, երբ նրա նա­խոր­դը՝ Սու­նա­կը, ա­վե­լի բարձր վար­կա­նիշ ու­նե­նա­լով, գե­րա­դա­սեց հե­ռա­նալ: Նույն վի­ճակն է Ֆ­րան­սիա­յում, Գեր­մա­նիա­յում եւ այլն: Ու ա­սել, թե այդ երկր­նե­րում էլ գլո­բա­լիստ­նե­րը կկա­րո­ղա­նան այն­պի­սի խայ­տա­ռակ ընտ­րութ­յուն­ներ կազ­մա­կեր­պել, ինչ­պես Մոլ­դո­վա­յում, միամ­տութ­յուն կլի­ներ: Ու ե­թե դրան էլ գու­մար­վի Ուկ­րաի­նա­յում պար­տութ­յու­նը, ա­պա Եվ­րո­պան հա­զիվ թե կա­րո­ղա­նա զերծ մնալ խո­շոր իշ­խա­նա­փո­խութ­յու­նից՝ գլո­բա­լիստ­նե­րին զրկե­լով վեր­ջին հիմ­քե­րից:

 ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿԱՐՈՂ Է ՄՏՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ  

Այս­պի­սով, պետք է մի վեր­ջին ա­վանտ­յու­րա՝ ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու հա­մար: Դ­րա վտան­գա­վոր, բայց ե­րե­ւի ար­դեն միակ դար­ձող տար­բե­րակն է Մերձդ­նեստ­րում պա­տե­րազմ հրահ­րե­լը: Բայց նման է, որ Մոսկ­վան նաեւ դրան է պատ­րաստ: Մի շարք հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ վստահ են, որ ե­թե Մոլ­դո­վա­յին մտցնեն հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազ­մի մեջ, ա­պա այս դեպ­քում խա­ղի մեջ կմտնի նաեւ Լու­կա­շեն­կոն: Այն է, Մերձդ­նեստ­րի վրա ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ կոն­տին­գեն­տի վրա հար­ձա­կու­մը նշա­նա­կում է հար­ձա­կում հենց Ռու­սաս­տա­նի վրա: Իսկ այդ դեպ­քում գոր­ծում են Միաս­նա­կան պե­տութ­յան պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզմ­նե­րը: «Ի­զուր չէ, որ Բե­լա­ռուսն ար­դեն ստա­ցել է մի­ջու­կա­յին զենք եւ «Օ­րեշ­նիկ»»,- ա­վե­լաց­նում է փոր­ձա­գե­տը՝ ընդգ­ծե­լով, որ դա կփա­կի Եվ­րո­պա­յի՝ ՆԱՏՕ-ի ա­նու­նից Բե­լա­ռու­սին հար­վա­ծե­լու ա­խոր­ժա­կը: «Օ­րերս նաեւ Լե­հաս­տա­նը հայ­տա­րա­րեց, որ այ­լեւս Ուկ­րաի­նա­յին օգ­նութ­յուն չի ու­ղար­կե­լու: Վար­շա­վա­յում հաս­կա­նում են, որ հա­սել են այն շե­մին, երբ կա­րող է հար­ցա­կա­նի տակ հայտն­վել ան­գամ Լե­հաս­տա­նի լի­նել-չլի­նե­լու հար­ցը»,- հու­շում է աղբ­յու­րը:

­Բայց ո­րո­շո­ղը լե­հե­րը չեն, իսկ Մոլ­դո­վա­յի ընտ­րութ­յու­ննե­րը ե­կան հու­շե­լու, որ մե­խա­նիզ­մը միաց­ված է: Թեեւ մյուս կող­մից ՌԴ-ի դեմ պա­տե­րազ­մի դեպ­քում մի­ջամ­տե­լու պար­տա­վո­րութ­յուն ու­նի նաեւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեան…

­Մի խոս­քով, սպա­սենք զար­գա­ցում­նե­րին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված