Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը 

Սպորտ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել է՝ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։ 

Այս նոր ձեռքբերումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել  մարզահամալիրում հյուրըկալվող մարզիկների և միջազգային հավաքաների  աշխարհագրությունը։  

Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը:
«Լողավազանը կառուցված է եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,-ասել է Վարվորդիչը։  
 
Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի խոսքով լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար․
«Առաջին հերթին այս լիցենզավորումը  շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, որը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,-ասում է Զաքարյանը: 
 
Այսպիսով՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանի լիցենզավորումը նոր էջ է բացում հայկական ջրային մարզաձևերի զարգացման պատմության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ