Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ապրում էր եղբոր մասին հուշերով, մենակ գերեզման էր գնում.Բացառիկ մանրամասներ Նարեկ Օհանյանի վերջին 7 ամիսների մասին

Իրավական

Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։ Նարեկ Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել,-անդրադառնալով Մերձավանի համայնքապետի սպանության մեջ առաջին իսկ օրվանից մեղադրյալ կարգված Նարեկ Օհանյանի մասնակցությանը, ասել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Այլ մանրամասներ չհաղորդելով, հավելելով, որ սպասենք մամլո ասուլիսի, որտեղ ներկայացվելու են աղմկահարույց փաստերի, որոնք կապացուցեն Նարեկի անմեղությունը։

Նկատենք, որ Նարեկի մասին գյուղում շատ կաշկանդված են խոսում, նրան բնութագրում են «կյանքի տղա» բնորոշումներով։ Տեղացիների պնդմամբ վերջինս եղոր սպանությունից հետո 360 աստիճանով փոխվել էր։ «Ընտանիք, երեխաներ մղվել էին վերջին պլան, նա ապրում էր եղբոր մասին հուշերով, հաճախ էր մենակ գնում եղբոր գերեզման»,-ասում են գյուղացիները չցանկանալով ներկայանալ.«Աման հիմա նենց վիճակա , որ մարդ վախում ա կարծիք հայտնի ջահել տղերք ունենք...»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ