Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Թրամփն ԱՄՆ-ն եւս մեկ քայլով մոտեցրեց քաղաքացիական պատերազմին

Վերլուծություն

Երբ վեր­ջերս ԱՄՆ պա­տե­րազ­մի նա­խա­րար Պիտ Հեգ­սե­թը, ա­վե­լի ճիշտ` նրա մի­ջո­ցով Թ­րամ­փը բո­լոր ա­մե­րի­կա­ցի գե­նե­րալ­նե­րին շտապ «տուն» կանչեց ` ԱՄՆ ընդ­հա­նուր հա­վա­քի Ք­վան­տի­կո ռազ­մա­կան բա­զա­յում, հա­մաշ­խար­հա­յին հան­րութ­յու­նը լար­վեց։ Եվ ա­մե­րի­կա­ցի­ներն ա­վե­լի ան­հանգս­տա­ցան՝ ի՞նչ կպա­տա­հի։ Շա­տե­րը կար­ծում էին, որ Թ­րամ­փը կհայ­տա­րա­րի Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին, կամ գո­նե ինչ-որ հատ­վա­ծում լո­կալ պա­տե­րազմ...

ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԹՐԱՄՓԸ

­Պա­տե­րազ­մը, նման է, կլի­նի: Միայն թե ա­մե­նա­հա­վա­նա­կան թա­տե­րա­բե­մը Միաց­յալ Նա­հանգ­ներն է։ Ա­մեն դեպ­քում, փոր­ձա­գետ­նե­րի հիմ­նա­կան մա­սը հենց այդ են­թադ­րութ­յանն է ե­կել նախ` Հեգ­սե­թի, ա­պա` Թ­րամ­փի ե­լույ­թից:

­Հեգ­սե­թի եր­կար-բա­րակ ե­լույ­թի ա­մե­նա­հիշ­վող դրվագն էր նրա միտ­քը, թե` «Ա­մե­րի­կան ​​վե­րա­դառ­նում է բնա­կա­նոն կյան­քին»: Այն է` «Այլեւս ոչ մի զգես­տա­վոր տղա, ոչ մի հպար­տութ­յան ա­միս­ներ, ոչ մի կլի­մա­յի փո­փո­խութ­յան պաշ­տա­մունք եւ­ ոչ մի սե­ռա­յին խառ­նաշ­փոթ. մենք վերջ ենք դնե­լու այս ա­նի­մաս­տութ­յա­նը»,- հայ­տա­րա­րեց նա­խա­րա­րը։ Այն է` ԱՄՆ-ից պետք է վե­րաց­վեն ուլտր­ալի­բե­րալ բո­լոր «ար­ժեք­նե­րը»` տա­րաբ­նույթ ԼԳԲՏ-նե­րով, եր­րորդ սե­ռե­րով, ի­րա­վունք­նե­րով, բա­նա­կում` ծիա­ծա­նա­գույն գե­նե­րալ­նե­րով եւ մնա­ցած բա­նե­րով: Ու այս­տեղ ա­ռաջ ե­կող հիմ­նա­կան հարցն այն չէ, թե պա­տե­րազ­մի նա­խա­րա­րի ի՞նչ գործն է այն բա­նի մա­սին խո­սե­լը, ո­րը քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ է, այլ այն, թե տես­նես ինչ­պե՞ս է պատ­րաստ­վում դրան հաս­նել:

­Հենց այդ վեր­ջին հար­ցի պա­տաս­խանն է, որ ե­րե­ւաց ար­դեն Թ­րամ­փի ե­լույ­թում: Սկ­սեց սո­վո­րա­կա­նի պես` ինչ­քան լավն է ին­քը, որ­քան է ԱՄՆ-ի բախ­տը բե­րե­լ նման նա­խա­գահ ու­նե­նա­լով, ինչ­քան է աշ­խարհն ի­րեն պար­տա­կան տասն­յակ պա­տե­րազմ­ներ դա­դա­րեց­նե­լու հա­մար, որ­քան է հիաս­թափ­ված Պու­տի­նից եւ այդ­պես շա­րու­նակ: Ա­պա ան­ցավ ա­մե­րիկ­յան բա­նա­կին, թե որ­քան է այն հզոր, քա­նի մի­ջու­կա­յին սու­զա­նավ ու­նի Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի ա­փե­րի մոտ, ո­րոնք ո՛չ ռուս­նե­րը, ո՛չ էլ չի­նա­ցի­նե­րը (կամ նույ­նիսկ, եր­բեմն, ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենք) եր­բե­ւի­ցե չեն կա­րող հայտ­նա­բե­րել: Ու հե­տե­ւեց գլխա­վոր մտքե­րից մե­կը` գա­լիք տա­րի մեկ տրի­լիոն դո­լա­րի ռազ­մա­կան բյու­ջե կլի­նի: Մինչ փոր­ձա­գետ­նե­րը փոր­ձե­ցին մար­սել, թե այդ փո­ղով ին­չեր է ար­վե­լու` մտա­ծե­լով, որ հի­մա Թ­րամ­փը կանց­նի Եր­րորդ աշ­խար­հա­մարտ սկսե­լուն: Ա­մե­րիկ­յան գե­նե­րալ­նե­րի աչ­քերն էլ Թ­րամ­փին ուղ­ղված ե­րախ­տա­գի­տութ­յամբ լցվե­ցին (կա­տակ բան չէ, մեկ տրի­լիո­ն են ստա­նա­լու), Թ­րամ­փը բա­ցատ­րեց, թե այդ փո­ղով ինչ է ա­նե­լու ա­մե­րիկ­յան բա­նա­կը` հնչեց­նե­լով, թե­րեւս, այդ հա­վա­քի գլխա­վոր միտ­քը: Այն է` հրա­մա­նագիր է ստո­րագր­վում, ո­րը նրան լիա­զո­րում էր օգ­տա­գոր­ծել բա­նա­կը՝ երկ­րում` ԱՄՆ-ի ներ­սում կար­գու­կա­նոն վե­րա­կանգ­նե­լու հա­մար:

Այ­սինքն, ոս­տի­կա­նութ­յունն ու Ազ­գա­յին գվար­դիան այլեւս բա­վա­րար չե՞ն ա­նօ­րի­նա­կան ներ­գաղթ­յալ­նե­րի, թմրա­վա­ճառ­նե­րի եւ «Ան­տի­ֆա» եւ «Ս­եւա­մորթ­նե­րի կյան­քը կար­եւոր է» եւ այլ ար­մա­տա­կան ​​ընդ­դի­մա­դիր շար­ժում­նե­րի դեմ պայ­քա­րե­լու հա­մար, ու ար­դեն նաեւ բա­նա՞կն է պետք ներգ­րա­վել: Դ­րա հա­մա՞ր Թ­րամ­փը շտապ կան­չեց գե­նե­րալ­նե­րին (մինչեւ դե­մոկ­րատ­նե­րը կա­րո­ղա­նա­յին գոր­ծո­ղութ­յուն­ներ ձեռ­նար­կել) եւ­ իր «քաղցր» ձայ­նով խոս­տա­ցավ նրանց մեկ տրի­լիոն՝ նրանց ա­ջակ­ցութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար: Ա­մեն դեպ­քում, տպա­վո­րու­թյուն է, որ Թ­րամ­փը, Հեգ­սե­թի հետ միա­սին, նշա­նակ­ված X ժա­մին կտան ա­մե­րիկ­յան քա­ղաք­նե­րում զոր­քեր տե­ղա­կա­յե­լու հրա­ման: Դա, հաս­կա­նա­լի է, պետք է հաս­տատ­վի նույն այդ գե­նե­րալ­նե­րի կող­մից տե­ղում, ո­րի խնդի­րը Թ­րամ­փը լու­ծեց` որ­պես բիզ­նես­մեն` մեկ տրի­լիոն:

­Շատ փոր­ձա­գետ­ներ այդ ա­մե­նից ե­կել են եզ­րա­կա­ցութ­յան՝ միայն իր այդ ե­լույ­թով, ան­կախ, թե ինչ գործ­նա­կան հե­տե­ւանք­ներ կլի­նեն, Թ­րամփն ար­դեն այս պա­հին եւս մեկ քայ­լով Ա­մե­րի­կան մո­տեց­րեց քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մին։ Եվ ի­րոք, ընդ­հան­րա­կան պատ­կե­րը նման է դրան: ԼԳԲՏ-ա­կա­նութ­յան եւ տա­րաբ­նույթ նման այլ լի­բե­րալ «ար­ժեք­նե­րը», ըստ էութ­յան, ար­գե­լե­լուն միտ­ված հայ­տա­րա­րութ­յամբ Հեգ­սե­թը ցույց տվեց, որ Թ­րամփն անց­նում է այն գի­ծը, ո­րից հետ քաշ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն այ­լեւս չի ու­նե­նա, ե­թե ան­գամ ցան­կա­նա. հետ քաշ­վե­լը կդառ­նա ոչ թե պար­զա­պես վար­կա­նի­շա­յին հար­ված, այլ` պար­տութ­յան նա­խան­շան: Այդ գի­ծը վե­րա­բե­րում է նաեւ գլո­բա­լիստ­նե­րին. ե­թե այս պա­հին չկա­րո­ղա­նան պա­հել այն «ար­ժե­հա­մա­կար­գա­յին» դիր­քե­րը, ո­րոնք ստեղ­ծել են եր­կար տա­րի­ներ եւ ո­րոնք տա­րա­ծե­լով ա­մե­նուր, փոր­ձում էին հաս­նել ամ­բող­ջա­կան աշ­խար­հա­կա­լութ­յան, ա­պա վա­ղը-մյուս օ­րը, երբ Թ­րամ­փը սկսի նաեւ բա­նա­կի ներգ­րավ­մամբ վե­րահս­կել ա­մե­րիկ­յան քա­ղաք­նե­րը, այ­լեւս ո­չինչ ա­նել հնա­րա­վոր չէ: Քա­նիցս են­թադ­րութ­յուն հայտ­նել էին, որ ներ­կա­յիս գոր­ծըն­թաց­նե­րը ակ­նար­կում են հենց այդ մա­սին՝ Թ­րամ­փը պատ­րաստ­վում է վերջ­նա­կան «պա­տե­րազ­մի» գլո­բա­լիս­տա­կան թե­ւի հետ: Ք­վան­տի­կո ռազ­մա­կան բա­զա­յում, շատ նման է, որ հենց դա տե­ղի ու­նե­ցավ՝ «պատե­րազ­մը» հայ­տա­րար­ված է: Կ­վե­րած­վի՞ այն ներ­քին բա­խում­նե­րի, հի­մա ար­դեն դա կապ­ված է գլո­բա­լիստ­նե­րի պա­տաս­խա­նից:

Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆ

­Բայց Ք­վան­տի­կո ռազ­մա­կան բա­զա­յում տե­ղի ու­նե­ցա­ծի հետ կապ­ված` մեկ այլ խոր­քա­յին հարց եւս կա: ԱՄՆ-ն պ­րագ­մա­տիկ եր­կիր է, եւ նրա բա­նակն էլ աշ­խար­հով մեկ տե­ղա­վոր­ված է հենց այդ սկզբուն­քից ել­նե­լով. որ­տեղ ինչ քա­նա­կութ­յուն պետք է, նվա­զա­գույն հաշ­վարկ­նե­րով` ա­վե­լորդ փող չծախ­սե­լու հա­մար: Ու հի­մա, ե­թե պետք են ԱՄՆ-ի ներ­սում հա­վել­յալ ու­ժեր (ար­դեն կան նաեւ հաշ­վարկ­ներ, թե ինչ կար­գի ու­ժեր են պետք ԱՄՆ-ի ներ­սում կար­գու­կա­նոն վե­րա­կանգ­նե­լու հա­մար` մոտ կես մի­լիո­նի չափ), ա­պա դրանք պետք է բե­րել դրսից: Չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը Թ­րամ­փը հա­զիվ թե թու­լաց­նի, մնում են Եվ­րո­պան եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Այն, որ Պեն­տա­գոնն ան­մի­ջա­պես էլ հայ­տա­րա­րեց Ի­րա­քից զոր­քե­րը հա­նե­լու մա­սին, իսկ Եվ­րո­պա­յում աղմ­կում են, որ ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան կոն­տին­գեն­տն էա­պես կկրճատ­վի, այդ մա­սին է վկա­յում:

Իսկ ա­հա Եվ­րո­պա­յի հետ կապ­ված` մինչ Թ­րամ­փի այդ հայ­տա­րա­րութ­յուն­ներն էլ, հիմ­նա­կան օ­րա­կար­գա­յին թե­մա էին դար­ձել ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան կոն­տին­գեն­տի էա­կան կրճատ­ման հար­ցը: Ընդ ո­րում, այդ մա­սին բաց ակ­նարկ­նե­րի տեսք ու­նեին ԱՄՆ-ից տա­րած­վող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հատ­կա­պես ա­րե­ւե­լաեվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ ֆի­նան­սա­վոր­ման կրճատ­ման մա­սին, ին­չը դրված է նաեւ մեկ­նար­կող պետբ­յու­ջեում՝ այդ հատ­կա­ցում­նե­րի բա­ցա­կա­յութ­յան տես­քով: Եվ­րո­պա­յում փոր­ձե­ցին «ռու­սա­կան վտանգ», ա­վե­լի կոնկ­րետ՝ «ռուս­նե­րը հար­ձակ­վում են» սցե­նար խա­ղար­կել, թե­րեւս հու­սա­լով, որ դա կփո­խի Թ­րամ­փի ծրագ­րե­րը: Բայց դա­տե­լով Ք­վան­տի­կո բա­զա­յում տե­ղի ու­նե­ցա­ծից, հաս­կա­նա­լի է դառ­նում, որ այդ խա­ղը չաշ­խա­տեց: Ու դա միան­գա­մայն սպա­սե­լի էր, հաշ­վի առ­նե­լով, որ ա­մե­րի­կագ­լո­բա­լիստ­նե­րի դեմ հայ­տա­րար­ված «պա­տե­րազ­մը» ի­րա­կա­նում «պա­տե­րազմ» է նաեւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի դեմ:

Իսկ ե­թե ա­մե­րիկ­յան զոր­քերն ի­րա­կա­նում էլ սկսեն Հին աշ­խար­հը, որ­տեղ են Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նից ի վեր, ա­պա այս­տեղ այլ հար­ցեր են ա­ռա­ջա­նում: Ն­ման ի­րա­վի­ճա­կում որ­քա­նո՞վ է իր ֆունկ­ցիո­նա­լութ­յու­նը պահ­պա­նում ՆԱՏՕ-ն, ըստ այդմ, ինչ­պե՞ս է Եվ­րո­պան լու­ծե­լու իր անվ­տան­գա­յին հար­ցե­րը, ո­րը մինչ այս հիմ­նա­կա­նում կապ­ված էր ա­մե­րիկ­յան բա­ղադ­րի­չի հետ: Դա նախ, պա­հան­ջում է բազ­մատ­րի­լիո­նա­նոց ներդ­րում­ներ՝ ա­ռանց բա­ցա­ռութ­յան բո­լոր հիմ­նա­կան ռազ­մա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը ա­ռաջ տա­նե­լու հա­մար: Պետք է եր­կար ժա­մա­նակ, ո­րը մի­գու­ցե ա­վե­լի մեծ խնդիր է, քան փո­ղի պա­կա­սը: Ու դա պետք է կա­րո­ղա­նան ի­րա­կա­նաց­նել ներ­քին սրվող ճգնա­ժամը եւ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան փաս­տը հաշ­վի առ­նե­լով:

Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԶԵԼԵՆՍԿԻՆ

Իսկ ի՞նչ է ա­նե­լու Զե­լենս­կին: Հի­շեց­նենք նրա հետ ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո Թ­րամ­փի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը՝ ե­թե ու­զում ես հաղ­թել «թղթե վագր» Ռու­սաս­տա­նին, գնա ու հաղ­թիր, բայց Եվ­րո­պա­յի օգ­նութ­յամբ: Ու երբ սրան ա­վե­լա­նում է նաեւ Եվ­րո­պա­յում ա­մե­րիկ­յան զոր­քերն առն­վազն կրճա­տե­լու մա­սին նման միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նար­կը, ա­պա նշա­նա­կում է, որ ստիպ­ված է լի­նե­լու Թ­րամ­փի հենց այդ խորհր­դով էլ շարժ­վել: Կամ դրա այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կով՝ ըն­դու­նել այն պայ­ման­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջադ­րել է Մոսկ­վան, հաշ­վի առ­նե­լով, որ Եվ­րո­պա­յից օգ­նութ­յուն այս ի­րա­վի­ճա­կում սպա­սե­լը գնա­լով ա­վե­լի ան­հույս գործ է դառ­նում: Եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը, ճիշտ է, շա­րու­նա­կում են խո­սել ռու­սա­կան սա­ռեց­ված մոտ 300 մի­լիարդ փո­ղերն Ուկ­րաի­նա­յին ֆի­նան­սա­վոր­ման մի­ջոց դարձ­նե­լու մա­սին, բայց Մակ­րո­նը զգու­շաց­րեց՝ պետք չէ: Պատ­ճա­ռը միան­գա­մայն հաս­կա­նա­լի է, ա­մեն դե­պում, Մոսկ­վան եւս մեկ ան­գամ բա­ցատ­րեց: Բա­ցի այն, որ դա նշա­նա­կում է մե­ծա­մասշ­տաբ գո­ղութ­յուն, ո­րի հա­մար պա­տաս­խան տա­լու պա­հը կգա, նաեւ պատ­րաստ­ված է Ռու­սաս­տա­նում առ­կա ա­րեւմտ­յան ակ­տիվ­նե­րը (ո­րոնք գրե­թե հա­մար­ժեք են Եվ­րո­պա­յում սա­ռեց­ված ռու­սա­կան մի­ջոց­նե­րին) պե­տա­կա­նաց­նե­լու ո­րո­շում՝ ստո­րագր­ման պատ­րաստ հրա­մա­նագ­րի տես­քով: Իսկ դրանք լուրջ ակ­տիվ­ներ են, հիմ­նա­կա­նում հան­քա­հում­քա­յին եւ է­ներ­գե­տիկ ըն­կե­րութ­յուն­նե­րում բաժ­նե­մա­սի տես­քով, ո­րոնք ա­րեւմտ­յան ըն­կե­րութ­յուն­նե­րը հե­ռա­նա­լով, հանձ­նել են կա­ռա­վար­ման: Ընդ ո­րում, հատ­կա­պես մեծ է ֆրան­սիա­կան կա­պի­տա­լը, եւ, դրանց կորս­տին նպաս­տե­լով, Մակ­րո­նը նաեւ այդ ըն­կե­րութ­յուն­նե­րի հետ է սուր խնդիր­ներ ու­նե­նա­լու:

Այս­պի­սով, ֆի­նան­սա­վոր­ման հետ կապ­ված խնդի­րը հա­սել է այն աս­տի­ճա­նի, որ ար­դեն ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են այդ մա­սին խո­սում ա­մե­նօր­յա ռե­ժի­մով: Դ­րան էլ, ի­հար­կե, պետք է գու­մա­րել ռազ­մա­կան խնդիր­նե­րը, ո­րոնք օ­րերս ուկ­րաի­նա­կան ար­ժա­նա­հա­վատ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը, ել­նե­լով ողջ ա­ռաջ­նագ­ծի մա­սով ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի գնա­հա­տում­նե­րից, ամ­փո­փել էր՝ ներ­կա­յաց­նե­լով նման պատ­կեր. «Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը գտնվում են գրե­թե ա­ղե­տա­լի վի­ճա­կում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում… Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը սպա­ռում են ի­րենց պա­շար­նե­րը։ Ճա­կա­տի խո­շոր փլու­զու­մը սպաս­վում է։ Միակ հարցն այն է, թե երբ դա տե­ղի կու­նե­նա եւ­ որ­քան մասշ­տա­բա­յին կլի­նի: Պոկ­րովս­կի անկ­ման դեպ­քում դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ ար­դեն այս տա­րի»: Մ­նա­ցա­ծը ո­րո­շելն ար­դեն Զե­լենս­կու խնդիրն է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված