Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո

Ինչու Երեւանում Ռուսական կենտրոնը չի գործում

Մշակութային

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՆ Է

2020 թվականին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Տիգրան Մեծի պողոտա 30 հասցեում գործող մասնաճյուղում հանդիսավորությամբ բացվեց Ռուսական կենտրոնը։

Այն ստեղծվել էր` նպատակ ունենալով ապահովել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, ինչպես նաեւ մատչելի դարձնել ռուսական գեղարվեստական եւ մասնագիտական գրականության, կրթական նյութերի ու տեղեկատվական շտեմարանների հասանելիությունը։

«Ռուսական կենտրոնը» ներկայացվում էր որպես նոր հարթակ, որտեղ պարբերաբար պետք է կազմակերպվեին հանրային դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ։ Այն շարունակելու էր գրադարանի քաղաքականությունը՝ փոքր տարածքներում մեծ բովանդակություն ապահովելու ուղղությամբ։

Ի՞նչ արդյունքներ ունի Ռուսական կենտրոնն այսօր, Գրադարանի օրվա կապակցությամբ «Իրավունք»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ հենց տեղում: Սակայն, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Տեխնիկական գրականության բաժնի գրադարանավարուհի ԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսական կենտրոնը, որպես առանձին մարմին, այլեւս չի գործում: Այժմ այն Տեխնիկական գրականության բաժնի մաս է կազմում: Հետեւապես, Ռուսական կենտրոնի ղեկավար էլ, որպես այդպիսին, չկա:

«2020 թվականի սեպտեմբերին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը՝ «Մոսկվայի տուն» կենտրոնի հետ համատեղ, բացել էր Ռուսական կենտրոն: Կենտրոնում անցկացվում էր երեխաների համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, 3D մոդելավորման անվճար դասընթացներ: Այդպես մի քանի տարի շարունակվեց համագործակցությունը: Բայց ընթացքում կապը խզվեց», - ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, այսօր էլ իրենք ունեն ռուսաց լեզվով հարուստ գրականություն:

Իսկ թե կա՞ ընթերցողների կողմից հետաքրքրվածություն ռուսական գրականությամբ, գրադարանավարուհին առանձնացրեց դասական եւ դեդեկտիվ ժանրերը, ընդ որում՝ մատնանշելով, որ դասականն ավելի դոմինանտ է. «Դպրոցական երեխաները սիրով կարդում են ռուսերեն, հատկապես՝ ծրագրային գրականություն, որը պարտադիր է, քանի որ անցնում են ռուս գրականություն: Նաեւ ունենք ռուսական գրականությամբ հետաքրքրված մեծահասակ ընթերցողներ, ովքեր, պարզապես, սովոր են ռուսերենով ընթերցել, որովհետեւ ունեն սովետական կրթություն»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական երկխոսությանը, Համբարձումյանն ընդգծեց, որ իրենց գրադարանը մշտապես աշխատում է պահպանել ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակը: Մասնագիտական տոնի առթիվ էլ ասաց. «Սիրով շնորհավորում եմ իմ գործընկերների տոնը, իսկ բոլոր գրքասերներին խորհուրդ եմ տալիս կարդալ լավ գրքեր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված