Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic Կիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ) Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները

Տղե՜րք, էս ի՞նչ եք անում, կօգտագործվեք եւ դեն կշպրտվեք, դարձի՛ եկեք. Արմինե Սնդոյան

Թեմա
«Հոկտեմբերի 3-ին դատավոր Ա. Մելիքսեթյանը հանդես գալով, որպես դեւի կամակատար, դատեց Միքայել սրբազանին՝ 2 տարի ազատազրկմամբ։ Հավատավոր մարդու համար սա անբացատրելի ցավ է, բայց ո՛չ հուսահատություն։
 
Միքայել սրբազանին դատեցին միայն ճիշտ խոսքերի համար, դատեցին հայրենասեր եւ հայրենատեր ոգու համար։ Հուսահատություն չկա, քանի որ վստահ եմ՝ օրենսգրքով դատողները, պետք է դատվեն Աստծո դատաստանով։ Երբ այս չիշխանությունն անում է հերթական դավաճանությունը եւ ստորությունն այլեւս չեմ զարմանում։ Բայց երբ դավաճանություն տեսնում եմ ՀԱԵ հոգեւոր դասից, դա արդեն ցավ է։
 
Միքայել սրբազանի դատավճիռը կարդալուց հետո՝ Կրասնոդարի թեմից Տեր Տարոնը մի գրառում էր արել, արդարություն էր փնտրում, կարծես, համամիտ էր դատավճռի հետ։ Սակայն, որպես արդարություն փնտրող եւ Տեր Արամի քայլի մեջ արդարության լույսը գտնող քահանա, անգամ մեկ նախադասությունով չանդրադարձավ իր հոգեւոր հոր ապօրինի ձեռբակալությանն ու դատապարտությանը: Երբ կարդում ես Տեր Տարոնի գրառումը, որտեղ չկա իմաստ ու կա ընդամենը նախադասությունների շարան, ռուսի ասած՝ «не о чём», անմիջապես հասկանում ես, որ պատվերը ստացել է, բայց քանի որ չկա խնդիր, չկա պատճառ, ստիպված պետք է սուտ հորինի, բայց չի ստացվել։
 
Դուք՝ երեքդ էլ լինելով օծված քահանաներ, բայց ուխտը խախտած եւ որպես ձեր հոգեւոր տունը դավաճանածներ, ես կդիմեմ ձեզ՝ տղերք բառով։ Մինչեւ հոգեւորական դառնալը, դուք առաջին հերթին տղա եք եղել, բայց ձեր այս քայլերն անգամ տղավարի չի։ Շատ ափսոսում եմ, որ ձեզ դասավանդել են հանրապետության լավագուն դասախոսները, բայց բան չեք սովորել։
 
Տղե՜րք, էս ի՞նչ եք անում, խելքի եկեք, քանի դեռ ուշ չի։ Տեր Արամը իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատում, բայց Պ. Ղազարյանին հարցին ուրանում է անմեղ մորթված երեք սերունդին եւ վաճառված Արցախին։ Տեր Թադեն ինքն էլ դեռ չի հասկացել՝ ինչ է անում եւ ինչի համար։ Տեր Տարոնը վերջապես տեսավ լույսը, բայց Տեր Արամի մեջ, երեւի, նրա համար, որ Տեր Արամն իրեն համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ։ Խառնե՞ք տղերք։ Տեր Տարո՛ն, լուսը կարող ես տեսնել միայն Աստծո մեջ։ Ուղղակի չեք պատկերացնում, թե որքան ակնհայտ է,որ ձեր ուրացումն ու դավաճանությունը վճարված է։ Երեխա չլինեք, մեծ ակնկալիքներ չունենաք ձեր պատվիրատուներից։ Դուք ընդամենը շատերի նման նրանց կողմից կօգտագործվեք եւ դեն կշպրտվեք։ Դարձի եկեք, տղե՛րք։
 
Ես, որպես ձեզանից տարիքով մեծ, մի կյանքի պատմութուն պատմեմ.
 
Ագռավը միակ խիզախ թռչունն է, ով կարողանում է հարձակվել ազնվագույն արծվի վրա։ Ագռավը թռնում է արծվի մեջքին եւ պարանոցը ծվատում։ Արծիվը լինելով ազնվագույն եւ հզոր թռչուն՝ չի փորձում իրեն թափահարել եւ պատասխանել ագռավի հարձակմանը։ Խորամիտ արծիվն ընդամենը լուռ, առանց պատասխանի, բարձրանում է դեպի երկինք, սավառնում ամպերի տակ, այսինքն՝ կատարում իր առաքելությունն Աստծո կողմից տրված։ Բայց որքան ծվատում է ագռավն արծվին, արծիվն ավելի բարձր է բարձրանում։ Որքան արծիվը բարձրանում է, այնքան օդը սրվում է։ Օդի մաքրությունից եւ սրությունից, որտեղ իրեն լավ է զգում արծիվն, այրվում են ագռավի շնչուղիները, եւ նա սատկում է։
 
Արծիվների հասցեին որքան խոսեք եւ բամբասեք, դա իրենց կբարձրացնի, իսկ զրպարտիչներն, ի վերջո, կսատկեն՝ չդիմանալով մաքրությանը։ Այսպես լինելու է ձեր վարչապետի հետ։ Որքան նա վայրահաչի, զրպարտի, ձեզ նմաններին օգտագործի Վեհափառ Հայրապետի դեմ, նա կարժանանա ագռավի ճակատագրին։ Իրեն շատ հետաքրքիր էր կաթողիկոսը լռությունը։ Փոխանցեք իրեն, որ այդ լռությունն իրեն վերջն է», - գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված