Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը հայտարարություն է տարածել իր մասնակցությամբ սկանդալի վերաբերյալ

Սպորտ

ՌՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ախմատին»(2։0), հանդիպման ընթացքում միջադեպ էր գրանցվել Էդուարդ Սպերցյանի և Ուսմանե Նդոնգի միջեւ. Սպերցյանի ծնոտին հարվածելու համար վերջինս ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում սենեգալցին մեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ, ինչին պատասխանելով հայ ֆուտբոլիստը նախ հերքել էր մեղադրանքը, ապա նշել որ հենց Նդոնգն է անվայելուչ խոսքեր ասել` հասնելով անգամ հայհոյանքի։ Հայ ֆուտբոլիստը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ, քանի որ կրքերը չեն հանդարտվում եւ «Ախմատին» պահանջել էր Սպերցյանին որակազրկել.

«Բարի երեկո բոլորին։ Ես կցանկանայի մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն անցել է սահմանները։ Անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ փաստարկները ցանկացած անհրաժեշտ միջոցով։

Դիտել տեսախցիկների տեսագրությունները, կարդալ շուրթերից, անցնել պոլիգրաֆ՝ ոչ մի խնդիր։ Ես վստահ եմ ինքս ինձ և իմ խոսքերի մեջ։ Գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Մեծացել եմ Կովկասում, գիտեմ բոլոր հասկացությունները, ես ճիշտ դաստիարակվել եմ։ Երբեք ինձ թույլ չէի տա նման բան անել։ Ես ունեմ շատ ընկերներ և ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Այն, ինչ հիմա կատարվում է, ծիծաղելի է և նման է ինչ-որ կրկեսի։ Իմացեք, որ վստահ եմ իմ խոսքերի մեջ և պաշտպանում եմ դրանք, և ես պատրաստ եմ ամեն ինչի»,– ասել է Սպերցյանը իր Telegram ալիքում տեղադրված տեսանյութում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ