Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

10 միավոր Հայաստանից Ադրբեջանին. ղազախական մեգանախագծի գլխավոր ինտրիգը

Մշակութային

Ղազախստանում ընթացող «Մետաքսի ճանապարհի աստղ» լայնամասշտաբ եւ նախադեպը չունեցող միջազգային երգի մրցույթի ժյուրիի կազմում է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը: 

— Կբացե՞ք փակագծերը, թե ինչպես հայտնվեցիք այս մրցույթի ժյուրիի կազմում եւ ի՞նչ է առհասարակ կատարվում կուլիսներում:

— Իմ բարեկամական, մշակութային, ընկերական կապերը սկսվել են Ղազախստանի հետ դեռ 2013 թ.-ից եւ մեր փոխադարձ սերը շարունակվում է առ այսօր։ Այնտեղ ունեմ լավ ընկերներ եւ գաղտնիք չէ, որ ես այնտեղ տարբեր միջազգային նախագծերում տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ, իսկ Հայաստանը ներկայացնող մեր պատվիրակները մրցանակների են արժանանում: Նաեւ լավ հարաբերություններ ունեմ տեղի լավագույն արտիստների, մշակութային դեմքերի հետ, որոնց թվում են ժողովրդական արտիստ Ալիշեր Կարիմովը, Դիմաշը, Ամրե Մահակը, Մարժանա Արաբաեւան եւ այլք: Երբեմն նույնիսկ կատակում ենք, որ մենք նախորդ դարից ենք ընկերություն անում:

Ինչ վերաբերում է «Մետաքսի ճանապարհի աստղ» մրցույթին, ինձ զանգահարեցին Ղազախստանի նախագահական հեռուստաալիքից եւ ասացին, որ այսպիսի նախագիծ ունեն եւ ուզում են, որ ես լինեմ ժյուրիի կազմում, քանի որ իմ բարեկամական եւ մշակութային կապերը մեծ են Ղազախստանի հետ։ Պետական մասշտաբով իրենք արդեն քննարկել էին տարբեր թեկնածուների եւ ընտրել ինձ: Երբ ծանոթացա նախագծի ձեւաչափին, որպես երաժշտական նախագծով անցած մարդ, որպես տարբեր միջազգային մրցույթներում ժյուրի եւ պատվիրակության ղեկավար, հասկացա, որ ոչ թե մեծ, այլ շատ մեծ նախագծի հետ գործ ունենք, բայց նաեւ վստահ էի՝ գլուխ կհանեմ այդ ամենից։ Ամենահետաքրքիրն այն էր, որ երբ հարցրեցի, թե ով է մասնակցելու Հայաստանից, իրենք ասացին, որ առայժմ գաղտնի է:

— Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ սա բացառապես ասիական երկրներին վերաբերող միջազգային մրցույթ է:

— Նախագիծը իրականացվում է Ղազախստանի եւ Չինաստանի նախագահների անմիջական հովանու ներքո եւ համագործակցության կոնտեքստում: Այն հենց ասիական նախագիծ էլ կոչվում է: Մասնակից 12 երկրները նրանք են, որոնց ուղիներն անցնում է Մետաքսի ճանապարհով եւ շեշտադրումը համերաշխությունն ու բարեկամությունն է:

Ի դեպ, երբ ներկայացրեցին երկրների անունները, իհարկե, որոշակի մտորումների տեղիք տվեց, քանի որ բոլոր երկրներից պետք է լիներ ե՛ւ մասնակից, ե՛ւ ժյուրիի անդամ։ Այդ թվում էր եւ Ադրբեջանը: Բայց, դա ինձ չխանգարեց, որ համաձայնությունս տամ մասնակցության: Իսկ արդեն մեկնելուց իմացա, որ նախագծում Հայաստանը ներկայացնելու է Սարո Գեւորգյանը, որը ժամանակին սովորել եւ ավարտել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը:

— Նրա կատարումների ժամանակ Ձեր անկեղծ էմոցիաները փաստում են այդ մասին…

— Մի հետաքրքիր փակագիծ բացեմ. ես այն մարդն եմ, ով Սարոյին առաջին անգամ բացահայտեց՝ որպես ապագա երգիչ: Ժամանակին ես «Դո-ռե-մի»-ի տնօրենն էի, որն ուներ մասնաճյուղեր տարբեր մարզերում: Ինձ լուսահոգի Նադեժդա Սարգսյանն ասաց, որ Մարտունիի մասնաճյուղում լսումներ պետք է արվի եւ առաջարկեց, որպեսզի ես գնամ: Սովորաբար, մենք միասին էինք գնում, բայց այդ անգամ ինձ ասաց դու գնա, որ նաեւ կամաց-կամաց հունի մեջ ընկնես: Լսումների ժամանակ տեսա Սարո Գեւորգյանին, որը «Դո-ռե-մի»-ի մասնաճյուղում էր սովորում՝ պստիկ, թմբլիկ-չաղլիկ մի տղա, ով Շերամ երգեց: Աննկարագրելի էր: Բնականաբար, եկա ու պատմեցի այդ մասին լուսահոգի Նադեժդային, որ մի հրաշալի մանուկի եմ տեսել, որին կարելի է բերել Երեւան, որովհետեւ վոկալային լավ տվյալներ ունի:  Անցավ ժամանակ եւ այդ մասնաճյուղում մեր համակարգողը՝ Էդգարը, զանգահարեց ինձ ու հարցրեց, թե կարո՞ղ ենք Սարոյին բերել Երեւան՝ Նադեժդա Սարգսյանի մոտ հերթական լսումների համար: Նա եկավ, Նադյան լսեց ու Սարոյին բերեցինք Երեւան: Սարոն ավարտեց «Դո-ռե-մի»-ն, ապա մեր քոլեջում սովորեց: Իհարկե, այս առումով շատ ոգեւորիչ էր տեսնել նրան նախագծում:

— Հիմա ի՞նչ դիրքերում է Սարո Գեւորգյանը նախագծում։

— Մենք առաջատար ենք եւ այդպես էլ կարծում եմ՝ մնալու ենք: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Արմեն Ղեւոնդյանին, որը ոչ միայն ներկա էր նախագծի մեծ բացմանը, այլեւ մեզ հյուրընկալեց դեսպանատանը, իր աջակցությունը հայտնեց յուրաքանչյուր հարցում: Նաեւ հատուկ նամակ-խնդրանքով միջամտեց, որպեսզի Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի այս նախագիծը, որովհետեւ այն իրապես ունի մեծ վարկանիշ եւ հնչեղություն: Լայն հանրությունը պետք է տեսնի սա: Երբ ասում ենք՝ Ասիա, մի քիչ այլ կերպ ենք ընկալում, մինչդեռ խոսքն այստեղ ավելի մեծ լսարանի մասին է:

— Իսկ ի՞նչ արձագանք եղավ Հանրային հեռուստաընկերությունից:

— Ցավոք, Հանրայինը, կարծես թե, չի նախատեսում այն ցուցադրել եւ նախագծի կազմակերպիչների առաջարկները դեռեւս մնացել են անարձագանք: Բայց նախագիծն արդեն այլ երկրներ հեռարձակում են: Վերահեռարձակումը կատարվում է աշխարհի 120 տարբեր հեռուստաալիքով: Պատկերացրեք՝ հեռարձակվող հեռուստաալիքներով ամենաքիչը հեռուստադիտողը հաշվարկվում է 1 միլիարդ: Սա լուրջ հեռուստալսարան ունեցող նախագիծ է, որը թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով։ Նախագծի բացառիկությունը նաեւ այն է, որ ես, որպես հայ ժյուրիի անդամ, խոսում եմ հայերեն, չինացին՝ չիներեն, ադրբեջանցին՝ ադրբեջաներեն եւ այլն: Եվ հարցն այստեղ ոչ թե այն է, որ մենք չենք կարող խոսել տարբեր լեզուներով, այլ նախագծի յուրահատկությունը սրա մեջ է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ այնտեղ նստած խոսում են իրենց լեզվով, փոխանակում են մտքեր, եւ այդ ամենի կիզակետում մշակույթն է, որը մեզ բոլորիս միավորում է: Այս պարագայում՝ երաժշտությունը, որը լեզու չունի:

— Տրաբանությունը հուշում է, որ ժյուրիից ով որ երկրից է, այդ երկրի մասնակցի օգտին էլ պետք է քվեարկի: Այս առումով ինչպե՞ս է ընտրվելու լավագույնը:

— Յուրաքանչյուր ժյուրի իր երկրին իրավունք չունի քվեարկել: Մենք մեր երկիրը ներկայացնող մասնակցի մասին կարող ենք թողնել մեկնաբանություն, անել դիտողություն, առաջարկություն եւ այլն, բայց իրավունք չունենք քվեարկել: Պատկերացրեք` ինչքան մեծ նախագիծ է, որ 12 տարբեր լեզուներով հենց նույն պահին սինխրոն թարգմանություն է իրականացվում ոչ միայն մեզ համար, այլեւ՝ հեռուստադիտողի եւ ներկա հանդիսատեսի: Սա նաեւ յուրաքանչյուր երկրի մշակույթը, լեզուն հարգելու միջոց է: Ի վերջո, առաջին հերթին ինչո՞վ ենք մենք տարբերվում մյուս ազգերից։ Իհարկե՝ լեզվով։ Եվ մեր լեզուն, որը մեր պահպանման, գոյատեւման ամենակարեւոր հենասյունն է՝ օտար ազգերի, այլ կրոններ ունեցող մարդկանց մեջ, հարգվում է։ Շատ սիրուն է մտածված, հայերեն ենք խոսում, թող լսեն։

— Փաստորեն, քանի որ չէիք կարող դուք ինքներդ քվեարկել Սարո Գեւորգյանի օգտին, դիվանագիտական քա՞յլ կատարեցիք՝ Ձեր բարձր միավորը տալով Ադրբեջանի մասնակցին, որ ադրբեջանցի ժյուրին էլ իր ամենաբարձր միավորը տա մեր երկիրը ներկայացնողին:

— Տեսեք, բոլոր լրատվականներով եւ ոչ միայն Հայաստանի, շրջանառվեց այս թեման: Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ մեր երկրներն ունեն կոնֆլիկտ, որը տասնամյակների պատմություն ունի, չնայած նրան, որ արդեն ունենք ստորագրված հուշագիր՝ խաղաղության հաստատման ճանապարհի մեկնարկի մասին: Եվ հիմնականում արձագանքել էին հետեւյալ կերպ, որ Ադրբեջանի քայլին Հայաստանը պատասխանեց բարի քայլով՝ տալով 10 միավոր։ Բայց, եթե ուշադիր նայեք տեսանյութը, կտեսնեք ամենահետաքրքիրը, որ սկզբից ես եմ տվել 10 միավոր, հետո Ադրբեջանն է տվել մեզ իր 10 միավորը:

Իսկ թե ինչու եմ տվել, նախ ասեմ, որ եթե ոչ 10 միավորի, ապա 9,5 միավորի հաստատ երգել էր: Այսինքն՝ այնպես չէ, որ ինքը չէր վաստակել այդ 10 միավորը, բայց ես տվեցի նրան: Պետք է ընդունել, որ եթե մասնակցում ենք եւ յուրաքանչյուրս մեր մշակույթն ենք ներկայացնում, ուրեմն՝ ամեն մեկիս մշակույթը պետք է հարգվի՝ միանշանակ փոխադարձության սկզբունքով: Ի վերջո, կարող է Հայաստանն է հաղթում, կարող է եւ Ադրբեջանն է հաղթում: Այնպես որ, այս պարագայում ես պետք է պատրաստ լինեմ իրենց մշակույթը հարգելու, իրենք էլ մերը։ Ես տղամարդ եմ, իսկ Ադրբեջանը ժյուրիի կազմում ներկայացնում էր երիտասարդ, գեղեցիկ աղջիկ, ուրեմն՝ առաջինը ես պետք է այդ ջենտլմենությունն անեի: Այդ ժեստն արեցի, ինքն էլ իրեն լավ պահեց՝ պատասխանելով բարձր միավորով մեր մասնակցի օգտին: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Իհարկե, եթե հետեւել եք նախագծին, ուրեմն՝ արդեն գիտեք, որ Ադրբեջանի մասնակիցն առաջինն է լքել նախագիծը: Բայց, Ադրբեջանն, այնուամենայնիվ, մեզ նորից 10 միավոր տվեց: Եվ ուշագրավ է այն, որ մեր մյուս հարեւանը՝ Վրաստանը, որը եղբայրական է համարվում, ի տարբերությու Ադրբեջանի՝ մեզ միշտ 8 միավոր է տալիս, զարմանալի է չէ՞: Բա այստեղ ի՞նչ անենք, ո՞ւմ մոտ գնանք, կարո՞ղ է Սահակաշվիլիին դիմենք:

— Այսինքն՝ Ադրբեջանի մասնակիցն այլեւս դուրս է նախագծից, բայց այդ երկրի ժյուրիի ներկայացուցիչը մնալու է նախագծում մինչեւ վե՞րջ:

— Այո: Ավելին՝ չեմ կարող թաքցնել, որ մենք բավականին լավ հարաբերություններ ունենք: Իրենք մոտենում են, շփվում են, մասնագիտական դիսկուրս ենք ունենում, Սարոյին են մոտենում, շնորհավորում իր ելույթների համար: Կարծում եմ` սա ճիշտ է: Այո՛, մենք ունենք կոնֆլիկտ, մենք ունենք իմ անունով հարց իրենց հետ, բայց դա բերել նախագիծ, սխալ է, այն պետք է օգտագործել ուրիշ տեղ: Տարիներ շարունակ՝ մինչեւ 2020 թվականը, երբ մենք էինք հաղթած եւ Արցախը մերն էր, իսկ իրենք պարտված էին, էլի տարբեր մշակութային նախագծերի ժամանակ նորմալ հարաբերություններ են եղել:

— Բայց…

— Կանխեմ Ձեր հարցը՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Աշխարհում այսօր ապրող յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է արժանապատիվ խաղաղություն գտնելը: Բայց սա անվերջանալի, հավերժական կոնֆլիկտ է, Արցախն այսօր կլինի Ադրբեջանինը, վաղը՝ Հայաստանինը։ Կանցնեն դարեր, հարյուրամյակներ, այս հարցազրույցը կմնա եւ կտեսնեն սերունդները, որ սա երբեք չավարտվող կոնֆլիկտ է։ Թե ինչ կլինի, թող Աստված բարին տա, բայց այն, որ մենք այսօր մշակույթ ենք ներկայացնում եւ պարտավոր ենք մեզ ցիվիլ, որպես մշակույթ կրող դրսեւորել, միանշանակ է։ Կարծում եմ` ոչ ոք դրան դեմ չէ։ 

— Ձեր գնահատմամբ՝ ովքե՞ր են նախագծի ֆավորիտները եւ հիմնական մրցակիցները Սարո Գեւորգյանի:

— Դե միանշանակ Հայաստանը ներկայացնող Սարոն, որն իր ելույթներով է ապացուցել դա: Ինձ համար Ղազախստանը ներկայացնող տղան է շատ ուժեղ։ Կնշեմ նաեւ Մալազիան ներկայացնող աղջկան, Ուզբեկստանի մասնակցին: Մոնղոլիան ներկայացնողը եւս ասում են ֆավորիտների ցանկում է, բայց եթե անկեղծ, ինձ դուր չի գալիս, բազմաժանր չէ, իսկ մենք պետք է գնահատենք բազմաժանր արտիստի։ Ես մի քանի անգամ արդեն այդ նկատողությունն արել եմ: Իհարկե, բոլորն էլ իրենց երկրներում հանրահայտ, մեծ հռչակ վայելող, միջազգային տարբեր ֆորմատներով մրցույթներ անցած, բազմահազարանոց լսարան ունեցող հետաքրքիր երգիչներ են: Բայց ինձ համար լավագույն եռյակում են Սարո Գեւորգյանը, Ղազախստանի եւ Ուզբեկստանի մասնակիցները:

Հայաստանը չմասնակցեց «Ինտերվիդենիա»-յին, ինչն իր դիտումներով մի քանի անգամ գերեզանցել է «Եվրատեսիլ»-ին, հիմա էլ Հանրայինը չի արձագանքում «Մետաքսի ճանապարհի աստղ» մրցույթի հեռարձակման հարցում: Չե՞ք կարծում, որ մենք շատ մեծ լսարան ենք բաց թողնում, ինչը կարող էր մեր երգարվեստի զարգացմանը նոր թափ հաղորդել:

— Չեմ ուզում խառնվեմ այս հարցին: Հանրային հեռարձակողը, խորհուրդն իրենք են որոշում, թե ինչպես պետք է լինի: Ի դեպ, «Մետաքսի ճանապարհի աստղ» մրցույթի կազմակերպիչները պատրաստ են նաեւ բոլոր լեզուներով թարգմանությունը տրամադրել: Փակագծեր բացեմ՝ արդեն բանակցություններ են տարվում Հայաստանում գործող մի հեռուստաընկերության հետ։ Վստահ եմ՝ կհասնենք նրան, որ այն կցուցադրվի հայաստանյան հեռուստադիտողի համար եւս:

Ինչ վերաբերում է մեծ լսարանին, ես ուրիշ կողմից հարցին կմոտենայի: Խնդիրը միայն մեծ լսարանը չէ: «Եվրատեսիլ»-ը հային ներկայացնելու մրցույթ չէ, իսկ «Ինտերվիդենիա»-ն կարող է հային ներկայացնելու մրցույթ լինել, վստահ ասում եմ, որովհետեւ պայմաններին ծանոթ եմ։ «Մետաքսի ճանապարհի աստղին»-ն էլ հենց հային ներկայացնելու մրցույթ է։ Եթե մենք մեր ազգայինը դրսում ներկայացնելու հնարավորություն ունենք եւ չենք ուզում մեր հեռուստադիտողին ցույց տանք, ինձ համար, իհարկե, մտահոգիչ է եւ ցավալի:

«Եվրատեսիլ»-ին ես դեմ չեմ, թող ցույց տան, ինչքան ուզում են, բայց սա էլ է կարեւոր, հատկապես, որ այստեղ չես կարող տեսնել տղամարդիկ կանացի շորերով եւ այլն: Կա շոու, կան գեղեցիկ երգեր, ստեղծագործություններ, կա որակյալ մասնագետներից բաղկացած ժյուրի, որն ուղիղ խոսում է: Ամեն ինչ շատ սիրուն եւ հետաքրքիր է, բազմաժանրությունն ապահովված է: Այստեղ կարող ես տեսնել ազգային, մշակութային կոլորիտ: Ավելին՝ մի գաղտնիք էլ բացեմ ձեր ընթերցողների համար՝ յուրաքանչյուր մասնակից շուտով ներկայանալու է այլ մասնակցի լեզվով: Արդեն ունենք նաեւ հայերեն երգող, բայց չեմ ասի, որ մասնակիցն է:

— Իսկ Սարո Գեւորգյանը ո՞ր լեզվով է երգելու:

— Էլի չեմ ասի, դեռ գաղտնիք է, թող անակնկալ լինի։

Նշենք, որ նոյեմբերի 22-ին տեղի կունենա նախագծի եզրափակիչ փուլը եւ հենց ուղիղ եթերում կհայտարարվի, թե ով է հաղթողը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարինԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված