Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Կրասնոդարի դարպասապահն արձագանքել է Սպերցյանի հանդեպ հնչած մեղադրանքներին

Սպորտ

«Կրասնոդարի» դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը արձագանքել է այն իրավիճակին, որն առաջացել էր թիմի կիսապաշտպան, ավագ Էդուարդ Սպերցյանի հասցեին ռասիզմի մեղադրանքների ֆոնին՝ Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգիի հետ կոնֆլիկտի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

 

Այդ հանդիպումը, որը կայացել էր Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում, ավարտվել էր «Կրասնոդարի» հաղթանակով՝ 2:0:

 

«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Էդիկին, և կյանքումս երբևէ չեմ հավատա, որ նա կարող էր իրեն թույլ տալ նման արտահայտություններ: Կասկած անգամ չունեմ, որ արդարությունը կհաղթի, և բոլոր նրանք, ովքեր փորձում են արատավորել Էդոյի անունը և հեղինակությունը, շուտով կհայցեն իրենց ներողությունները: Քեփ, ես կողքիդ եմ», — գրել է Ագկացևը իր Telegram ալիքում:

 

Միջադեպը տեղի է ունեցել խաղի 85-րդ րոպեին: VAR-ի դիտումից հետո գլխավոր մրցավար Ինալ Տանաշևը կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի պաշտպանին, իսկ Սպերցյանը ստացել է դեղին քարտ՝ սադրիչ գործողությունների համար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ