Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Ռենտգենային սարքով զննել են կալանավորի համար բերված սառնարանն ու 21 բջջային հեռախոս հայտնաբերել

Քրեական

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են․

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծառայության կողմից վերջերս ձեռք բերված ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Սարքի օգնությամբ սառնարանի ներսում ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, և թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր՝ 21 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 5 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, wi-fi սարք և 3 զույգ ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ