Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի է դիմել՝ առաջարկելով արցախցիների օգնությունը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Սիվիլնեթի տաղավարում հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել վարչապետի թեկնածու։

Ուշագրավ է, որ այս համագործակցության մասին երեկ տեղյակ չէին Վանեցյանի կուսակցությունում, կուսակցության վարչության անդամ Սոս Հակոբյանը մեր հարցից զարմացավ, ասաց, որ տեղյակ չէ, ապա գրառում արեց Ֆեյսբուքում, թե իրենք ողջունում են Բաբայանի կողմից Էջմիածնի քաղաքապետի իրենց թեկնածուին պաշտպանելու քայլը, սակայն․ «Դրանից դուրս որեւէ քննարկում չենք ունեցել»։
Մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել՝ առաջարկելով համագործակցություն, դրա դիմաց խոստանալով արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնել:

Անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել, սակայն բոլորը զգուշորեն են նրա առաջարկներին մոտեցել, քանի որ կասկածել են, թե Բաբայանը արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունի։

Իսկ Վանեցյան-Բաբայան համագործակցությունը ոմանց մոտ հատկապես տարակուսանք է առաջացրել, քանի որ Սամվել Բաբայանը ժամանակին մեղադրում էր Վանեցյանի խնամուն` Արցախի նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու հարցում։ Թե ինչպես է ստացվելու այս երեք անձի համագործակցությունը, դժվար է ասել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ