Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Իրավապահները վերծանել են Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները. պարզվել է՝ անձնական բնույթի հարաբերությունների մեջ է տեգոր հետ. մանրամասներ

Քրեական

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրավապահները վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գոհար Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։

«Գոհար Գալստյանը Մերձավանի դպրոցում ուսուցչի փոխարինող է։ Օրեր առաջ մերձավանցիները հավաքվել էին դպրոցի բակում` պահանջելով արգելել Գալստյանի մուտքը ուսումնական հաստատություն։ Անձնական զրույցներում գյուղի բնակիչներն ասում են՝ «սրբապիղծները» չպետք է ապրեն Մերձավանում։

Բնակիչներից մեկը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ Ախտոյանների ընտանիքը պետք է հեռանա գյուղից։

«Չենք ցանկանում իրենց տեսնել գյուղում, թո՛ղ չգան այս գյուղ, մենք այստեղ ապրում եւ երեխա ենք մեծացնում»,-ասաց նա։

Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանությունների կազմակերպիչը Ախտոյաններն են, մասնավորապես, ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը, ով սպանություններից տասը օր առաջ մեկնել է արտերկիր։ Իրավապահները դեռեւս որեւէ գործընթաց չեն սկսել՝ Ախտոյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Մերձավանցու խոսքով՝ բոլորն արդար քննություն են պահանջում»,- գրել է լրագրողը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ