Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

10 հոգու են ձերբակալել Շենգավիթում

Քրեական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև` ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։

Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ: Ժամը 18-ին Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները` իրենց վարած չորս ավտոմեքենաներով:

Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց: 10 անձ ձերբակալվեց և «Մերսեդես», «ԲՄՎ» ու երկու «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Ձերբակալվածներից մեկի` 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ:

Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ