Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Հիմա Քոչարյանը Թրամփի՞ ընկերն է, թե՝ Պուտինի

Վերլուծություն

Երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի՝ նա­խօ­րեին տրված ա­սու­լի­սի հիմ­նա­կան ի­մաս­տը շա­տե­րը հա­մա­րում են սե­փա­կան թի­մին լա­վա­տե­սա­կան ազ­դակ­ներ ու­ղար­կել ա­պա­գա­յի եւ, մաս­նա­վո­րա­պես, սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Բայց ոչ միայն, Քո­չար­յա­նի խոս­քում կա­րե­լի էր նաե­ւ տես­նել միան­գա­մայն հստակ ար­տա­քին քա­ղա­քա­կան ազ­դակ­ներ, ո­րոնք մի շարք լուրջ հար­ցեր են ա­ռա­ջաց­նում:

ԲԱ ԻՐԱ՞ՆԸ

Այն, որ Քո­չար­յանն իր խոս­քը սկսեց «Թ­րամ­փի մի­ջանց­քի» թե­մա­յից, ի­հար­կե, պա­տա­հա­կան չի կա­րող լի­նել: Մի կող­մից, նրա ղե­կա­վա­րած հա­յաս­տան­յան թիվ 1 խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յունն այդ­պես էլ հո­դա­բաշխ կար­ծիք չէր հայտ­նել վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թերի մա­սով: Հաս­կա­նա­լի է, ինչ-որ կցկտուր քննա­դա­տա­կան խոսք ե­ղավ, բայց այն­պես չէ, որ «ի­րենց էին կո­տո­րում», թե եր­կի­րը տա­նում են ոչն­չաց­ման կամ հա­կա­ռա­կը, որ լավ քայլ է ար­վում: Իսկ այն, որ այդ ա­նո­րո­շութ­յու­նից բխում է նե­գա­տիվ հան­րա­յին ռեակ­ցիա, ի­հար­կե, ե­րե­ւի նաեւ Քո­չար­յա­նի թի­մում են տես­նում, եւ պետք էին ո­րո­շա­կի հստա­կե­ցում­ներ:

­Բայց ոչ միայն ներ­հա­յաս­տան­յան դաշ­տի հա­մար: Խո­շոր հաշ­վով, Քո­չար­յանն, ի­հար­կե, նաեւ ար­տա­քին հար­թա­կում պա­տա­հա­կան մարդ չէ, եւ կոնկ­րետ հար­ցում նրա գնա­հա­տա­կան­նե­րը, ի­հար­կե, նաեւ դրսի հա­մար են հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նում: Իսկ այն, ինչ ստո­րագր­վել է Վա­շինգ­տո­նում, այն է՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան եւ Մեղ­րիի եր­կա­թու­ղու ճա­կա­տա­գի­րը, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի ար­տա­քին ուղղ­վա­ծութ­յան հիմ­նա­կան հար­ցե­րի թվում են, ո­րոն­ցից բխում է նաեւ երկ­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի ուղղ­վա­ծութ­յան հար­ցը:

­Քո­չար­յա­նը, ի­հար­կե, ընդ­հա­նուր առ­մամբ, կամ ա­վե­լի ճիշտ՝ ա­ռե­րե­ւույթ բա­վա­կա­նին ըն­դու­նե­լի գնա­հա­տա­կան­ներ տվեց հատ­կա­պես «Թ­րամ­փի ու­ղու» հար­ցին: Այն է, որ ե­թե «Թ­րամ­փի ու­ղին փոր­ձում են ներ­կա­յաց­նել որ­պես «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կամ դրա բա­ղադ­րիչ, ա­պա դա սո­վո­րա­կան «աֆ­յո­րա» է: Այ­սինքն` Հա­յաս­տանն ա­մե­նե­ւին էլ չու­նի այն տրան­զի­տա­յին պո­տենց­իա­լը, որ դրա հա­մար աշ­խար­հի մասշ­տաբ­նե­րով «քյալ­լա տան»: «Ա­ռա­ջար­կում եմ նա­յենք քար­տե­զին ու հաս­կա­նանք, թե ինչ է նշա­նա­կում «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը», և­ ինչ տրան­զի­տա­յին նե­րուժ ու­նի Հա­յաս­տա­նը։ Թուր­քիան ու Վ­րաս­տա­նը ու­նեն բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, շրջան­ցե­լով Հա­յաս­տա­նը, հա­ղոր­դակց­վել ի­րար հետ։ Թուր­քիա–­Ռու­սաս­տա­նը ևս կա­րող են, Վե­րին Լար­սում թուր­քա­կան մե­քե­նա­նե­րը շատ ա­վե­լի շատ են, քան հայ­կա­կան­նե­րը։ Վ­րաս­տան–Ադր­բե­ջա­նի դեպ­քում ևս­ ամ­բող­ջութ­յամբ հնա­րա­վո­րութ­յու­նը կա, տրանս­պոր­տա­յին կա­պը կա, և հիմ­նա­կան ակ­տիվ աշ­խա­տող մի­ջանց­քը Կաս­պից և Սեւ ծո­վե­րի մի­ջեւ հենց սա է։ Ի­րա­նը և Ադր­բե­ջա­նը եւս բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­նեն…»։

Ըստ այդմ էլ՝ Հա­յաս­տանն իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քով այս երկր­նե­րի հա­մար տրան­զի­տա­յին նե­րուժ գրե­թե չու­նի, բայց մեկ «բա­ցա­ռութ­յուն կա»՝ Ադր­բե­ջան–­Թուր­քիան. «Ադր­բե­ջան–­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րում են­թադր­վող մի­ջանց­քը իս­կա­պես էա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի, և դա ու­նի մի քա­նի բա­ղադ­րիչ։ Որ­պես թուր­քա­կան պրո­յեկտ` ինքն իս­կա­պես ու­նի տրան­զի­տա­յին նե­րուժ…»:

­Բայց նման բա­ցատ­րութ­յուն­նե­րը խոր­քա­յին լուրջ հար­ցեր են թող­նում: Այդ թվում՝ ին­չո՞ւ Քո­չար­յա­նը մի կողմ թո­ղեց Ի­րան-Վ­րաս­տան, այս­տե­ղից՝ Ռու­սաս­տան հա­ղոր­դակ­ցութ­յու­նը եւ դրա­նում Հա­յաս­տա­նի դե­րը` «բա­ցա­ռութ­յուն» հա­մա­րե­լով Թուր­քիա-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յու­նը: Ու­զում է ա­սել, որ Ի­րա­նը կա­րող է Վ­րաս­տան, ա­պա՝ Ռու­սաս­տան հաս­նել նաեւ Ադր­բե­ջա­նո՞վ: Բայց այդ տրա­մա­բա­նութ­յամբ նախ Թուր­քիան եւս կա­րող է Ադր­բե­ջան հաս­նել եւ հաս­նում է Վ­րաս­տա­նով. էլ ինչ­նե­րի՞ն է պետք հայ­կա­կան ուղ­ղութ­յու­նը: Երկ­րոր­դը. ե­թե Ի­րա­նին հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը հե­տաքր­քիր չլի­նի, ին­չո՞ւ մե­ծա­գույն ջան­քե­րի գնով հա­սան նրան, որ Ս­յու­նի­քով անց­նող` հյու­սիս տա­նող ճա­նա­պարհ կա­ռու­ցեն: Ընդ ո­րում, այդ ֆո­նին Քո­չար­յա­նը մի­գու­ցե նաեւ կբա­ցատ­րի՞, թե իր օ­րոք ին­չո՞ւ նման նա­խա­գիծ չմտավ գործ­նա­կան օ­րա­կարգ. Ի­րա՞­նը չէր ու­զում, թե՞ Հա­յաս­տանն էր ար­գե­լա­փա­կում:

­Թե ին­չու է Ի­րա­նին պետք Հա­յաս­տա­նով՝ Վ­րաս­տան եւ Ռու­սաս­տան (խո­շոր հաշ­վով՝ սեւ­ծով­յան գո­տի) հաս­նե­լու ու­ղի ու­նե­նա­լը, նույն­քան պարզ տրա­մա­բա­նութ­յուն ու­նի, որ­քան Թուր­քիա­յի հա­մար «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ու­նե­նա­լու ցան­կութ­յու­նը: Այ­սինքն, Թուր­քիան Վ­րաս­տան-Ադր­բե­ջան կա­պը խո­ցե­լի է հա­մա­րում Ռու­սաս­տա­նին շատ մոտ եւ խո­ցե­լի լի­նե­լու պատ­ճա­ռով: Թուր­քիա-Ի­րան-Ադր­բե­ջան կա­պը եւս կա, բայց դա էլ Ան­կա­րա­յի հա­մար ըն­դա­մե­նը ճա­նա­պարհ է: Այ­սինքն, Թուր­քիա­յի հա­մար «մի­ջանցք» է այն ու­ղին, ո­րը չի գտնվում Ռու­սաս­տա­նի կամ ի­րա­նի ազ­դե­ցութ­յան գո­տում, պետք է դրանց շրջան­ցի: Միակ հար­մար տար­բե­րա­կը մնում է Հա­յաս­տա­նը, թեեւ այս­տեղ էլ Ռու­սաս­տա­նի կամ Ի­րա­նի ազ­դե­ցութ­յան մա­սով, ի­հար­կե, հար­ցեր կան. հենց դրան­ցով էլ պայ­մա­նա­վոր­ված, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» այս պա­հին գո­յութ­յուն չու­նի: Ու նույ­նը ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեպ­քում է. ու­նե­նալ լո­գիս­տի­կա, ո­րը կշրջան­ցի թուր­քա­կան (ՆԱՏՕ-ա­կան), ըստ այդմ, նաեւ ադր­բե­ջա­նա­կան (կախ­ված նրա­նից, թե Ադր­բե­ջա­նը վերջ­նարդ­յուն­քում որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տի­րույ­թում կմնա) գո­տին: Այ­լա­պես կու­նե­նան ըն­դա­մե­նը ճա­նա­պարհ, ո­րը կա­րող է ցան­կա­ցած պա­հի փակ­վել:

Ի դեպ, սրանք պար­զա­գույն դա­սագր­քա­յին ի­րո­ղութ­յու­ններ են, եւ երբ Քո­չար­յա­նը, ով, ան­շուշտ, շատ լավ տի­րա­պե­տում է այդ ի­րո­ղութ­յու­ննե­րին, շրջան­ցում է Հա­յաս­տա­նի տրան­զի­տա­յին պո­տենց­իալն Ի­րան-Վ­րաս­տան-­Ռու­սաս­տան ուղ­ղութ­յամբ, ընդ ո­րում, բա­ցա­ռութ­յուն հա­մա­րե­լով Թուր­քիա-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յամբ Հա­յաս­տա­նի դե­րը, առն­վազն «տա­րօ­րի­նակ է»:

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱ՞Վ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻ» ԿՍԱՐՔԵՐ

­Բայց գանք գլխա­վո­րին` «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին Քո­չար­յա­նի կար­ծի­քին: Ընդ­հա­նուր ե­րանգ­նե­րով խոս­քին քննա­դա­տող, դա­տա­պար­տող տեսք տա­լով, երկ­րորդ նա­խա­գա­հի մոտ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նկա­տե­լի չէր ռեալ միտք, որ «Թ­րամ­փի ու­ղին» վատ բան է, եւ պետք չէր նման բան ստո­րագ­րել: Իսկ քննա­դա­տութ­յու­նը վե­րա­բե­րում էր հար­ցի տեխ­նի­կա­կան կող­մին, թե ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ ե­թե այդ ու­ղին սկսի գոր­ծել, կկա­ռուց­վի (կվե­րա­կանգն­վի) Նա­խի­ջե­ւա­նից Հա­յաս­տան՝ Ե­րասխ հաս­նող գի­ծը: Տ­պա­վո­րութ­յունն այն է, որ Քո­չար­յա­նի կար­ծի­քով, Նի­կո­լի սխա­լը ոչ թե Վա­շինգ­տոն գնալն ու ինչ-որ բա­ներ ստո­րագ­րելն էր, այլ որ վատ թուղթ է ստո­րագ­րել: Ու, որ­պես «ճիշտ թուղթ», պետք էր ա­նել հե­տեւ­յա­լը. «Ի՞նչ է կա­րե­լի այս­տեղ ա­նել, (ո­րով­հե­տեւ լրագ­րող­նե­րը սի­րում են հարց­նել, թե Դո՞ւք ինչ կա­նեիք): Հա­յաս­տա­նը կա­րող էր պնդել, որ «Թ­րամ­փի ճա­նա­պար­հը» լի­նի ոչ թե 42 կի­լո­մետ­րա­նոց, այլ 4-5 ան­գամ ա­վել, մին­չեւ Ե­րասխ: Նույն պայ­ման­նե­րով կող­մե­րի հա­մար: Այդ դեպ­քում մի­ջանց­քի աշ­խա­տան­քի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մնում է ԱՄՆ-ի վրա` այդ ողջ եր­կայն­քով…»:

Ու հի­մա էլ նա ա­ռա­ջար­կում է այս մե­խա­նիզ­մը. «Ինչ է կա­րե­լի ա­նել հի­մա: Ես հա­մոզ­ված եմ, որ կա եր­կու տար­բե­րակ: Ա­ռա­ջին տար­բե­րակն է` փոր­ձել մե­ծաց­նել այս ծրա­գիրը Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ (­Նա­խի­ջե­ւա­նը ներգ­րա­վե­լով): Ե­թե չհա­ջող­վի, ո­րով­հե­տեւ, կար­ծում եմ, Ա­լիե­ւը մեր­ժե­լու է, ու­րեմն երկ­րորդ տար­բե­րա­կը պարզ է` շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նել Ա­լիե­ւին եւ ա­սել, որ այս ճա­նա­պար­հը կկա­ռու­ցենք մենք: Ա­նու­նը է­լի կմնա «Թ­րամփի ճա­նա­պարհ», բայց կոնտ­րո­լը կմնա Հա­յաս­տա­նին»:

­Քո­չար­յա­նը կար­ծում է, որ ե­թե Նա­խի­ջե­ւա­նում ԱՄՆ-ի վե­րահս­կո­ղութ­յան հար­ցը լի­ներ, Ա­լիե­ւը կմեր­ժեր ընդ­հա­նուր գա­ղա­փա­րը: Բայց ե­թե չմեր­ժե՞ր: Ա­սենք, Թ­րամ­փը գնար ծան­րա­գույն ճնշում­նե­րի, կող­քից էլ Իս­րա­յե­լը խնդրեր (հենց Քո­չար­յանն է վստահ, որ «Թ­րամ­փի ու­ղին» նաեւ Իս­րա­յե­լին է շատ պետք), եւ Ա­լիե­ւը հա­մա­ձայն­վեր: Կամ ե­թե Հա­յաս­տա­նը կա­ռու­ցի այդ 42 կի­լո­մետ­րա­նոց ճա­նա­պար­հը, ու նո­րից Նա­խի­ջե­ւա­նից Ե­րասխ ու­ղին մնա բաց, դրա­նից մեզ ի՞նչ: Վեր­ջա­պես, ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ՝ «կոնտ­րո­լը կմնա Հա­յաս­տա­նին»:

Ու այս ա­մե­նով հան­դերձ, Քո­չար­յա­նի հա­մար «Թ­րամ­փի ու­ղին», ստաց­վում է, որ ոչ թե մեր­ժե­լի է, այլ այն, ըստ այդմ՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան վեր­ահս­կո­ղութ­յան գո­տին դեռ մի բան էլ կա­րե­լի է 4-5 ան­գամ մե­ծաց­նել: Ու դեռ դրա­նից հե­տո խո­սում է, որ Ի­րա­նի հա­մար խնդիր է իր սահ­ման­նե­րին ա­մե­րիկ­յան ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մը:

Ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ան­կախ նրա­նից, Ե­րաս­խի գիծ կլի­նի թե՝ ոչ, ինչ մե­խա­նիզմ կգոր­ծի, այն, որ «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­վա­ծը ոչ թե տնտե­սա­կան (ներ­կա տես­քով), այլ զուտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծրա­գի­ր է, հաս­տա­տում է հենց Քո­չար­յաը: Նախ, միան­գա­մայն տե­ղին պնդե­լով, որ ԱՄՆ-ն­ այս­տեղ տնտե­սա­կան շահ չու­նի եւ հիմ­նա­կան նպա­տա­կը Չի­նաս­տա­նին այդ ուղ­ղութ­յու­նից կտրելն է: Երկ­րոր­դը, երբ դա­տո­ղութ­յուն­ներ էր հնչեց­նում տրան­զի­տա­յին առն­վազն ցածր պո­տենց­իա­լի մա­սին: Ու երբ այս ամե­նով հան­դերձ, նա ցույց է տա­լիս, որ «Թ­րամ­փի ու­ղին», ե­թե դե­տալ­ներն իր ա­սա­ծի պես լի­նեն, ըն­դու­նե­լի տար­բե­րակ է, ե­թե ին­քը լի­ներ, մի 4-5 ան­գամ ա­վե­լի մեծ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տի կաշ­խա­տեր ստեղ­ծել, ա­պա դա ար­դեն նման­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման: Այն է՝ լի­նի «Թ­րամ­փի ու­ղի», ո­րի դեպ­քում, հաս­կա­նա­լի է, չի լի­նի Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հիմ­քով եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծար­կում: Ընդ ո­րում, այն դեպ­քում, երբ այս մի նա­խա­գի­ծը ա­պա­հո­վում է Քո­չար­յա­նի հիմ­նա­կան պայ­ման­նե­րը, մինչ­դեռ դրա մա­սին նա ան­գամ չհի­շեց: Այ­սինքն, նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րով, պետք է վե­րա­կանգ­նել ոչ թե ըն­դա­մե­նը Մեղ­րիի գի­ծը, այլ, առ­հա­սա­րակ, տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր կո­մու­նի­կա­ցիա­նե­րը:  

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, մինչ Քո­չար­յա­նի հետ կապ­ված այդ­պես էլ չի դա­դա­րում «Պու­տի­նի ըն­կեր» ըն­կա­լու­մը, նա, ըստ էութ­յան, «Թ­րամ­փի մի­ջան­ցքի» հա­րցում Նի­կո­լի մո­տե­ցում­նե­րից ըն­դա­մե­նը դե­տա­լա­յին տար­բե­րութ­յուն­նե­րով տե­սանկ­յուն է ա­ռաջ տա­նում: Այ­սինքն, ե­թե հի­մա Նի­կոլն ա­պա­ցու­ցի, որ Ե­րաս­խի գիծն իր տար­բե­րա­կով բաց­վե­լու է, Քո­չար­յա­նը լիո­վին հա­մա­ձայն­վե­լո՞ւ է նրա հետ. հա­մե­նայն­դեպս, քննա­դա­տե­լու բան չի ու­նե­նա:

Չ­նա­յած` դա սպա­սե­լի էր: Ժա­մա­նա­կին կար «Մեղ­րիի մի­ջանց­քի» սցե­նա­րը, ո­րը ե­րե­ւի միայն դե­տալ­նե­րով է տար­բեր­վում «Թ­րամ­փի ու­ղուց»: Այն ա­ռաջ էր տա­նում Քո­չար­յա­նի 10 տար­վա ԱԳ նա­խա­րա­րը, ով, ի­հար­կե, շատ ա­վե­լի ա­մե­րի­կա­մետ է, քան ե­րե­ւի ան­գամ Նի­կո­լը:

Այս­պի­սով՝ ո՞ւմ «ըն­կերն է» Քո­չար­յա­նը, Պու­տի­նի՞, թե՝ Թ­րամ­փի: Չ­նա­յած, նա նաեւ պատ­մեց, որ գնա­ցել է Մոսկ­վա եւ ոչ մի ռուս պաշ­տոն­յա­յի հետ ան­գամ չի փոր­ձել հան­դի­պել. սրա­նից «լավ ըն­կե­րութ­յան» տպա­վո­րութ­յուն չի ա­ռա­ջա­նում: Իսկ ա­հա հայ­կա­կան լրատ­վա­կան դաշտն էլ պնդում է, թե հան­դի­պել է, բայց մեր­ժել են: Դա ար­դեն կա­րող էր «Թ­րամ­փի ըն­կեր» դառ­նա­լու պատ­ճառ լի­նել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված